Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Պետության տեսանկյունից օրինապաշտ քաղաքացին ոչ պակաս արժեք ունի, քան հայրենասեր քաղաքացին։ Խնդիրն էլ հենց նրանումն է, որ տարիներ շարունակ պետական հանցագործ և երկերեսանի ստահակները խաղում են հայրենասերների դեր, դե ձեռի հետ էլ օրինապաշտ են ձևանում։

Իրականում, պետության խնդիրներից մեկն էլ հենց օրինապաշտ քաղաքացի ձևավորելն է, քանզի անօրեն երկրում հայրենասիրությունը դատապարտված է զրկանքների և տապալման, ինչի ականատեսն ենք եղել վերջին երեք տասնամյակում։ Օրինապաշտ քաղաքացիները հեշտացնում են պետության գործը, նպաստում են հայրենասերների գործին։ Ի դեպ, պետությունը նույնպես պետք է մասնակից լինի հայյրենասեր քաղաքացու կերտմանը։

Որևիցե մեկին չեմ կարող մեղադրել նվազ հայրենասեր լինելու կամ անհայրենասեր լինելու մեջ, քանզի ինչպես արդեն ասացի, յուրաքանչյուրը յուրովի է ընկալում, ընդունում կամ չի ընդունում հայրենիք գաղափարը։ Հայրենիք չունենալը դեռ չի նշանակում լինել վատ, վնասատու և անօրեն քաղաքացի, բայց վատ, վնասատու և անօրեն քաղաքացին չի կարող հայրենիք ունենալ, որքան էլ հայրենասեր ձևանա։

Ամփոփեմ․ հայրենասերը նաև օրինապաշտ է։ Այսինքն՝ հայրենասեր լինելու համար օրինապաշտույթունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։
Եղբայր, դու շատ տրիվիալ բան ես ասում, օրինապաշտ հայրենասերը շատ լավ բան է։ Եթե ուշադիր լինես, ես էլ եմ նույն բանը պնդում։

Բայց ես հակադրում էի ԱՄՈՐՖ օրինապաշտին հայրենասեր մարդու հետ։ Ամորֆ օրինապաշտի օրինակ հենց ակումբում կա, կարող ես մի քանի գրառում վերեւ նայել։ Ասենք մարդը օրինապաշտ ա, ապրում ա Հայաստանում, բայց նույն հանգստությամբ կապրի ասենք Ադրբեջանում՝ լինելով ազգությամբ հայ։

Սրա մասին ա խոսքը։ Թե չէ ինքնին օրինապաշտությունը ընտիր բան ա, դրա հետ ոչ ոք չի վիճում։