Ամենա ցանկալի տարբերակը՝ ներքին ուժերի ճնշման տակ փլուզումն է՝ մենք ավելորդ ռեսուրս չենք ծախսի, ավելին՝ հնարավորություն կունենանք պղտոր ջրում ձուկ որսալու։
Հաջորդը երրորդ կողմի պատճառով փլուզվի։ Ճիշտ է, այդ պարագայում միգուցե մեր դիվիդենտները ավելի փոքր լինեն, բայց զրոյից մեծը արդեն իսկ լավ է
Ցավոք, իրականությանն ամենամոտ ու հավանական տարբերակը պատերազմն է, որի արդյունքում արդեն կսկսեն ազդել նաև վերև նշված գործոնները, ընդ որում՝ երկու կողմի վրա էլ կսկսեն ազդել (էդ դասն արդեն մեկ անգամ անցել ենք)։ Ու սա մեզ համար ամենա անցանկալի, բայց հաջողության դեպքում ամենա հեռանկարային տարբերակն է։
Քավ լիցի, թող չթվա, թե պատերազմի կոչ եմ անում կամ համարում եմ, որ ռազմական ճանապարհը խնդրի միակ լուծում է․ լավագույն հաղթանակը հաղթանակն է առանց կռվի։ Բայց եթե կռվի մեջ ներքաշվելուց հնարավոր չէ խուսափել, ապա պիտի դրան պատրաստ լինես։
ԻՀԿ մեզ մոտ ապագայում պատերազմ է սպասում, որում, ներկայիս իրավիճակը գնահատելով, մենք ծանր կորուստների գնով, բայց ի վերջո հաջողության ենք հասնելու։
Իսկ թե ինչպիսին կլինի կարծիքս ասենք կես տարի/մեկ տարի հետո՝ կարտահայտեմ, եթե կհարցնեք ։)
Էջանիշներ