Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
2-րդի վերաբերյալ, ըստ իս, ալիևներին էնքան բուն Արցախը չի պետք, որքան՝ Արցախի հիմնախնդիրը:
Իսկ իրենց փոքրամասնություններից հատկապես լեզգիններն ու թալիշները լավ էլ անհանգիստ են ու անկախություն են ուզում:
Այսինքն՝ չի զիջի/ չի ուզում զիջել, որովհետև ձեռնտու չի, որովհետև կքանդվի։

Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
ՈՒղղակի իմ անհամաձայնությունը Հայաստանի զարգացման միակ ճանապարհը ազրբեջանի փլուզման միջոցով տեսնելն էր:
Առաջին հայացքից, թվում է թե ճիշտ ես, բայց հենց ավելի պարզ ես նայում, ապա նշածս տրամաբանությունը դրան է բերում․
1․ Քանի լուծված չի Արցախի հարցը պիտի անընդհատ ծախսեր անենք պաշտպանական ունակությունները պահելու ու բարելավելու համար։
2․ Ինչքան շատ ծախսենք, այնքան հակառակորդը կավելացնի ու դա կդառնա մրցավազք, որը միգուցե կքամի մեր պետական բյուջեն։ (Իրենց էլ կարող է քամել)
3. Պետական բյուջեն եթե համարժեք չաճի, ապա ՀՀ-ն ոչ շանս չունի բարեկեցիկ ու զարգացած լինելու։
Սրանց գումարում ենք նախորդ քննարկածը (Արցախի հարցը մեր օգտին լուծվելը Ադրբեջանի փլուզումն է) ու ստացվում է․

ՀՀ-ի զարգացման և բարեկեցության գլխավոր խոչընդոտներից մեկը Ադրբեջանի գոյությունն է ներկայիս տեսքով։

Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ տարբերակն էնա, որ Արցախի խնդիրը մենք մեր համար արդեն լուծել վերջացրել ենք:
ԻՀԿ, լուծումը դեռ ամրագրված չի։ Ավելին՝ լուծված չի

Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
Մեր խնդիրը հիմա զարգանալն ու ուժեղ պետություն կառուցելնա ու վերջ:
Իսկ ազերփայչանն ինչ ուզումա ումից ուզումա թող ուզի, մե՞զ ինչ:
Լավ ես ասում, բայց բառերը դեռ իրողողություն չեն։ Իսկ իրողություն դարձնելու ճանապարհը շատ փշոտ է։
Ամենամեծ փշերից մեկն էլ հենց մեզանից ուժեղ եղավ ու վստահություն ունեցավ, որ կհաղթի կամ էլ թեկուզ տարածքների որոշ հատված կգրավի, մի գրամ անգամ չկասկածես, որ թքած կունենան միջազգային բոլոր մուծիկուլիների վրա ու կհարձակվեն։