User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ողբամ քեզ հայ ժողովուրդ, որ էնքան անվստահ ես ուժերիդ ու մարտական ոգուդ, էնքան կոմպլեքսավորված ես, որ մտածում ես, թե մի հատ կապույտ մազերով աղջկա նկարը կարող ա հողեր հանձնելու վտանգ առաջացնի։

    Իսկ եթե լուրջ, ժողովուրդ, մենակ ես ե՞մ, որ մտածում եմ, որ էն ինչ էս աղջիկն ա անում (ադրբեջանցիների հետ ընկերանալ ու էդ ընկերությունը հրապարակայնացնելը խաղաղասիրության, «բոլորս էլ մարդ ենք» կոչերով), պետք ա ոչ թե քարկոծել, այլ ընդհակառակը՝ նույնիսկ պետական մակարդակով կազմակերպել, հենց ազատագրված տարածքների պաշտպանության ռազմավարության շրջանակներում։

    Տեսեք, մենք պատերազմում հաղթած ենք էս պահին՝ Արցախը մեր ենթակայության տակ ա։ ՈՒ մենք ուզում ենք, որ տենց էլ մնա, չէ՞։ ՈՒ պետական մակարդակով էլ բանակցությունների ժամանակ շեշտում ենք, որ խնդրի լուծումը պիտի միայն խաղաղ ճանապարհով լինի, միևնույն ժամանակ սահմանը պինդ պահում ենք զենքով, չէ՞։ Մինչդեռ Ադրբեջանը ռազմաշունչ հայտարարություններ ա անում ու իր երկրի ներսում կույր ատելություն ա սերմանում հայերի նկատմամբ։ Ինչը խաղաղ կարգավորման հնարավորությունը փոքրացնում ա, ու պատերազմի վերսկսման հող ա պատրաստում։

    ՈՒ էս իրավիճակում, իմ կարծիքով խելոք, խորամանք մոտեցումը էն կլինի, որ մենք մեր սահմանը պինդ պահենք, երկիրը ու բանակը հզորացնենք, նենց որ պատրաստ լինենք պատերազմի վերսկսելու դեպքում սահմանը պահել, ու միևնույն ժամանակ փորձենք Ադրբեջանի ատելության քարոզի դեմը առնել, մարդկային հարաբերությունների մակարդակում համընդհանուր գիտակցության գանք, որ երկու կողմում էլ մարդիկ են, հրեշներ չեն։

    Էն ինչ որ անում ա օրինակ Նիկոլի կին Աննան․ կոչ ա անում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի մայրերին միավորվել ու ոչ ասել պատերազմին, քանի որ երկու կողմում էլ իրանց որդիներն են զոհվում:

    Մի խոսքով, հատկապես մեզ, որպես պատերազմում հաղթած կողմ ձեռ ա տալիս ստատուս քվոն պահպանելու, սահմանները ամուր պահելու պայմաններում մարդկային մակարդակում բարիդրացիական հարաբերություններ ձևավորել, իրար նկատմամբ ատելությունը մեղմել, տո բարձրաձայն, միջազգային մակարդակով խաղաղասիրական կոչեր անել և այլն։

    ՈՒ եթե նույնիսկ Ադրբեջանցիների վրա չազդի էլ, միջազգային ընկալմամբ վատամարդը իրանք կլինեն․ «մենք խաղաղություն էինք ուզում, իսկ իրանք ատելություն են սերմանում»:
    Իսրայելցիք ո՞նց ա, տակից արաբներին ցխում են, բայց բոլորից բարձր են խաղաղության կոչեր անում ու իրանց մարդասիրության մասին գոռգոռում։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 09.11.2018, 04:08:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.11.2018), Progart (09.11.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •