Interdenominational-ի խոսքերից
Երևի արդեն երկրորդ օրն է հետևում եմ այս ամոթալի թյուրիմացության բազմաբնույթ լուսաբանումներին, մասնավորապես Արցախից պաշտոնապես հնչեցված Դ.Բաբայանի մի քիչ խղճալի, բայց՝ դիվանագիտական հարթեցման ու հետագա կոծկումների տանող նախագահի հայտարարությանը:
Քանի որ Ղարաբաղի ու նաև՝ Հայաստանի ՈՍՏԻԿԱՆԻ ենթադրյալ սանձարձակությունը "վերևներից" չեկող կասկադային անպատժելիությունից՝ բորենու կաղկանձից պիտի տաներ գայլային համարձակության ու լպիրշության, ինչը, ցավոք դիտարկում ենք: Հիմա: Հրապարակայնորեն: Կապույտ թե մանիշակագույն սանրվածքի դրսևորումներով:
Սա ընդհանրապես: Իսկ մասնավորապես, մյուս կողմից, Ակումբի շրջանակներում, հարգարժան Աթեիստի նրբին подъеб-ները ոչ թե մեղմացնելու, այլ ուղղակիորեն չարդարացնելու համար նշեմ այն, ինչը չեմ բարձրաձայնել երբևէ... Տարիներ առաջ, չասեմ նույն իրավիճակում, բայց գրեթե նույն անարդարացի ճնշվածության զոհն էի ես ու իմ ընտանիքը: Ու եթե մեր ծանոթ դատախազի (ում լինելիությունն ու խելացիությունը առ այսօր օրհնում եմ) միջամտությունը չլիներ, ես սարսափով եմ պատկերացնում ինչ մղձավանջների միջով պիտի անցնեինք: Ընտանյոք:
Ստորագրություն՝ Արցախի Քաղաքացի
Էջանիշներ