Մեր ոստիկանությունը հասարակության համար ամենավտանգավոր ու վնասատու կառույցն ա իշխանություններից հետո: Ու Ղարաբաղ-Հայաստան հեչ կապ չունի, նույն քոլի բիբարն ենք: Հայերիս մեջ ինչքան դեգեներատ կա, սաղ ոստիկան են դառել: Մնացած քաղաքացիներին հազար անգամ ավելի ձեռ կտար սեփական սառը զենքով սեփական իրավունքները պաշտպանելը, քան թե հարկերով 10-20 հազար ոստիկան պահելը, էն դեպքում, որ պաշտոնապես ՀՀ-ում տարեկան հանցագործությունների քանակը ավելի քիչ է քան ոստիկանների քանակը, այսինքն ամեն մի ոստիկանի տաերկան կեսից քիչ հանցագործություն ա բաժին ընկնում, բնականաբար ոստիկանները պարապությունից լրացնում են բացը: ՀՀ-ում ոստիկանության հիմնական դերը իշխանությունների ոռը պահելն ա, որ արխային լափեն ու այլանդակություններ անեն: Հետևաբար ոստիկանի շորով մարդը ՀՀ-ում ինձ համար ապրիորի վտանգավոր կենդանի ա: Սրան արխային կարելի է գումարել դատական համակարգը, վերջինիս ֆունկցիան էլ իշխանությունների համար պրոբլեմ հանդիսացող մարդկանց ինչքան հնարավոր ա մեծ պատժաչափ նշանակելն ա, մեկ էլ ձեռի հետ կաշառքով հիմար հարցեր լուծելն ու իրական հանցագործությունները կոծկելը: Ասենք չեմ զարմանա, որ սույն կարծիքի համար ինձ տանեն նստացնեն զրպարտություն ու սուտ մատնություն հոդվածներով:
Էջանիշներ