Ասեմ: ՀՀ-ը կամ պրեզիդենտի մակարդակով, կամ արտգործնախի մակարդակով պիտի միջնորդներին տեղեկացներ ու միջնորդներով պահանջեր իր քաղաքացուն վերադարձնել, պնդելով, որ իր քաղաքացին զինվորական չի ու անհայտ հանգամանքներում հայտնվել ա Ադրբեջանում ու վտանգ կա, որ ադրբեջանում հավայի կսպանվի, ու Անդրբեջանը ակնհայտորեն զբաղված ա ստոր սպեկուլյացիաներով ու կեղծիքներով:
Դրանից չի բխում որ Ադրբեջանը վազեվազ կվերադաձներ քաղաքացուն, բայց ՀՀ-ն պիտի պահանջեր, ահազանգեր, հիսթերիա սարքեր, պատժեր, աներ էն, ինչ որ պարտավոր էր անել ըստ ՀՀ սահմանադրության, դրա մերը:
ՀՀ քաղաքացու անձնագրի մեջ հաստ տառերով նշած ա՝ «Անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը»:
ՀՀ սահմանադրություն, հոդված 3-ից՝
Հեչ դժվար չէր:Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Բայց փոխարենը եղավ լրատվական մակարդակի բամբասանք, ու ոստիկանությունն էլ ՀՀ ժողովդրին տեղեկացրեց, որ գերի ընկածը անտեր, խելագար բոմժի մեկն ա, իմա՝ պետք չի շատ անհանգստանալ:
Սաղ լյավա, նորմալ ա: Պետությունը չկա, չի երևում:
Էջանիշներ