User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով անիրատեսական հարցում կլինի, որովհետև Ադրբեջանը տեսանելի ապագայում շանս չունի Արցախի անկախությունը ճանաչելու (առնվազն ներկա վարչակարգի ժամանակներում),
    շատ շատ տեսականորեն հնարավոր է մի քանի սերունդ հետո: Իսկ մինչ այդ, զուտ թեկուզ միայն Արցախի/Հայաստանի անվտանգության տեսակետից
    (դիցուք մոռանանք պապական հողեր, պատմություն, թափված արյուն և այլն) դիրքեր վերադարձնելը թշնամուն իմ կարծիքով ա) կարճատեսություն-անխոհեմություն-դեբիլություն է, և բ) պետական դավաճանություն է, որովհետև առնվազն թուլացնում է պետության անվտանգությունը: Հետևաբար «ոչ մի թիզ հող»-ը ինչքան էլ որ առաջին հայացքից տարօրինակ թվա, ավելի խաղաղասիրական լոզունգ է, քան թե «փոխզիջումներ հանուն խաղաղության»-ը, որոնք իրականում հայկական կողմից միակողմանի զիջումներ են ու որոնք բերելու են արագընթաց պատերազմի, կամ առնվազն հեշտացնելու են Ադրբեջանի ուժային գործողությունները:
    Ավելին, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը, Արցախն էլ դառնալ ՄԱԿ-ի անդամ, էտ հեչ չի նշանակում, որ հենց մյուս օրը Ադրբեջանը չի հարձակվի իրա ճանաչած Արցախի վրա։ Էսօր հազար տարվա ՄԱԿ-ի անդամ ու անկախ երկրների սահմանների վրա թքող չկա, ուր մնաց Ադրբեջանը Արցախի սահմաններն ու ՄԱԿ-ին հաշվին առնի։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (28.07.2016)

  3. #2
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված գյումրեցի հերոսների մարմիններն ամփոփված են «Շիրակ» գերեզմանոցում գտնվող Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզման-պանթեոնում: Ամիսներ է անցել, սակայն որեւէ շինարարական աշխատանք այստեղ չի կատարվել: Զոհված զինծառայողների ծնողներին ՀՀ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար խոստումներ է տալիս, սակայն դեռեւս ոչինչ չի արվել:
    Հիասթափությունը մեծ է պետական պատշաճ վերաբերմունքի բացակայությունից այն մարդկանց նկատմամբ, ովքեր կյանքով են հատուցել, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, ռազմավարական նշանակություն չունեցող տարածքները պահելու համար:

    Հղում
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,459
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ... Ըստ Ձեզ՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման ուժային, թե՞ քաղաքական ճանապարհն է օրվա հրամայական:

    -Օրվա հրամայականը լուծման մասին չմտածելն է: Այս պայքարն այլևս դուրս է Արցախի խնդրից: Ադրբեջանն ու Թուրքիան այլևս լծվել են իրենց ազգային
    գաղափարախոսության կատարմանը՝ ընդհանրապես հայկական տարրն ու այս փոքրիկ դեռևս պետականաձև միավորը, որ Հայաստանի Հանրապետություն
    ենք կոչում, մեջտեղից հանելուն: Եթե Հայաստանում գրքեր կարդային, մի փոքր ճանաչեին սեփական թշնամուն, որի դրոշն այրելու փոխարեն կարողանային
    ուսումնասիրել նրա հոգեբանությունն ու ապագայի տեսլականը, այսօր բոլորովին այլ վիճակում կլիներ այս երկիրը: Եվ Արցախն ու Ուտիքն այդ ազգային
    գաղափարախոսության իրականացման այս նոր շրջանի առաջին փուլն են: Տարածքներով կամ բուն նախկին ԼՂԻՄ-ով պայքարը չի ավարտվելու,
    այլ՝ նոր թափով է շարունակվելու: Հայ-թյուրքական հակամարտությունը չունի լուծում, ինչպես որ չունի արաբա-իսրայելական հակամարտությունը:
    Տարբերությունն այն է, որ նշված չորս կողմերից բոլորը՝ բացի հայկականից, հասկանում են դա և հասկանում են նաև, որ այդ երկու կոնֆլիկտներն էլ
    ձգվելու են այնքան՝ մինչև կողմերից մեկը դուրս գա հրապարակից: Հայկական կողմում հաշտության և խաղաղության մասին պատկերացումները
    հանցավոր ռոմանտիկության ոլորտից են: Որևէ մեկը Հայաստանում իրեն հարց տալի՞ս է թե ինչ են մտածում ադրբեջանցիները այդ միֆական
    հաշտության հնարավորության մասին: Այսպիսի տգիտությամբ և մտայնությամբ այս պայքարում Հայաստանը հաստատ չի կարողանալու գոյատևող և
    հարատևող կողմ դառնալ: Անհրաժեշտ է փոխել սեփական մտածողությունն ու ինքնասպանության տանող մոտեցումները և վերջապես սկսել իրականությունը
    տեսնել: Այս ժողովուրդը դրան այլընտրանք չունի:
    Ամբողջն այստեղ:
    Si vis pacem, para bellum

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ներսես_AM (12.08.2016), Տրիբուն (12.08.2016)

  6. #4
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,459
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Si vis pacem, para bellum

  7. #5
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արցախում վերջապես ոնց որ խելքները գլուխներն են հավաքում։

    http://armtimes.com/hy/read/91781

    Միակ բանը թե ինչի էր պետք սպասել 100 զոհ ու 8 հեկտար կորցնելու, որ սենց պրիմիտիվ բաները տասնյակ տարիներ չէին արվում։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (18.08.2016), Աթեիստ (18.08.2016), Գաղթական (18.08.2016), Տրիբուն (18.08.2016)

  9. #6
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Արցախում վերջապես ոնց որ խելքները գլուխներն են հավաքում։

    http://armtimes.com/hy/read/91781

    Միակ բանը թե ինչի էր պետք սպասել 100 զոհ ու 8 հեկտար կորցնելու, որ սենց պրիմիտիվ բաները տասնյակ տարիներ չէին արվում։

    Շատ լավն էր հոդվածը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. #7
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան էլ Նիկոլի որոշ քայլերի-պահվածքի հետ համաձայն չլինեմ, բայց փաստ է, որ եզակի գործ անող պատգամավոր է։ Մարդ, ով իրոք զբաղվում է ժողովրդին հետաքրքրող խնդիրներով։ Արդյունավետությունն այլ հարց է, բայց մարդը գործ է անում․ էդ անհերքելի է։

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (18.08.2016), Գաղթական (18.08.2016)

  12. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,459
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Արցախում վերջապես ոնց որ խելքները գլուխներն են հավաքում։

    http://armtimes.com/hy/read/91781

    Միակ բանը թե ինչի էր պետք սպասել 100 զոհ ու 8 հեկտար կորցնելու, որ սենց պրիմիտիվ բաները տասնյակ տարիներ չէին արվում։
    Հոդվածից ստացած տպավորություններս:

    Բացասական.
    1. Հոդվածը ևս մի անգամ վկայում է, որ մենք լավ էլ ռազմավարական ու մարտավարական նշանակության դիրքեր ենք կորցրել, այսինքն Սեռժիկը բազմակի ստախոս է (սա գիտեինք):
    2. Անցած տարվա կտրվածքով մոտ 88 միլիարդ դրամ բյուջե ունեցող Արցախի Հանրապետությունը դրսից 4.6 միլիարդ դրամ ֆինանսական օգնության հույսին էր մնացել,
    ու փաստորեն մինչև օգնություն ստանալը Արցախի բյուջեյով սույն աշխատանքները նախատեսված չեն եղել, տեստնես ի՞նչ ավելի կարևոր բաների վրա են վրա են ծախսել այդ 88 միլիարդը:
    3. Նման է, որ ՀՀ կառավարությունից Արցախը ոչ մի խ..ս չի ստանում, կամ գոնե այդպիսի տպավորություն է հոդվածից, կամ էլ Սաշիկը փայ ունի Արցախի բյուջեյից:
    4. Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ իշխանավորները սահմանափակում են Արցախի ռազմական նյութատեխնիկական ծախսերը, կամ չգիտեմ ինչ ա ուզում ասել սրանով՝
    Շատերը չգիտեն, բայց առաջնագծի հետ կապված հարցերում ԼՂՀ կառավարության եւ իշխանության, նույնիսկ ԼՂ Պաշտպանության նախարարության հնարավորություններն ու լծակները սահմանափակ են:
    Կադրային, նյութական, նյութատեխնիկական բազմաթիվ հարցեր լուծվում են ՀՀ մասնակցությամբ:
    Հենց այս իմաստով առանձնահատուկ նշանակություն է ստանում հատուկ հաշվեհամարը:
    Սա այն հիմնական տեղն է, որից ԼՂՀ կառավարությունը կարող է պաշտպանությանն ուղղված ծախսեր իրականացնել սեփական հայեցողությամբ:

    Դրական.
    1. Լավ է ուշ, քան երբեք:
    2. Մենք պոտենցիալ ունեցող ժողովուրդ ենք ու ամեն ինչ կորած չի:
    3. Թափանցիկությունն ու հաշվետվությունը լավ բան է ու խրախուսող (ես էլ իմ համեստ լուման ունեմ այս ֆոնդում)

    Հենց ընենց.
    1. Ազնվությանն ու արդարությանը մենք այընտրանք չունենք, գողությունը, կեղծիքը, սուտը ու այս հատկանիշները ունեցող իշխանավորները մեր համար 1 թշնամիներն են:
    2. Նիկոլը առհասարակ որպես լրագրող օքեյ ա, բայց մեկ է մանևրում է որպես քաղաքական գործիչ (մյուսների ֆոնի վրա իրեն երևի թե կարելի է քաղաքական գործիչ համարել),
    խաղեր ա տալիս դեռևս հին ոճերով, մենք խաղերից հոգնել ենք, մեզ պետք են պարզ ու անկեղծ մարդիկ, որոնք խոսում են հստակ, առանց նամյոկների:
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (18.08.2016)

  14. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ռեսպեկտ ՀՀ ու ԼՂՀ իշխանություններին, Նիկոլին ճիշտ օգտագործելու տարբերակ գտան: Սա ասում եմ առանց սարկազմի:

    Հստակեցնեմ, Նիկոլի գրածի ամեն մի տառը էն ա, ինչ-որ ժողովրդին ուզում են հասցնեն իշխանությունները, բայց եթե հենց իրենք ասեն, շատ բաներ այլ կերպ կընկալվեն: Սա լավ ու պիտանի տեխնոլոգիա ա, ու հաստատ շատ ավելի օգտակար, քան Նիկոլի վերջին մի 3-4 տարում արած որևէ այլ բան: Որտև համընդհանուր բանակի մասին վատ բաներ խոսելու ֆոնի վրա անհրաժեշտ էր խոսք, որը մարդկանց ինչ-որ չափով հույս կտա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •