Ոնց որ խելոք մարդիկ շատացել են, թու, թու, թու....
Si vis pacem, para bellum
Ինչ-որ «ԱՆԻ» (Հայկական Ուսումնասիրությունների Անի Կենտրոն, համակարգող՝ Թաթուլ Հակոբյան) հրապարակել է Կազանյան փաստաթուղթը, որը մի երկու խոսքով տարածքների հանձնման ու ինչ-որ անորոշ ստատուսի մասին է: Այնպիսի տպավորություն է, թե սա հրամցվում է մեզ որպես անբեկանելի իրականություն:
Իմ թշվառ կարծիքով, նման է, որ հայերս մեր պատմության մեջ հերթական անգամ հիմարագույն վիճակում ենք հայտնվել՝ ապակողմնորոշված, մոլորված, էյֆորիայի մեջ, ու ոնց որ միակ բանում որ մենք միավորված ենք, դա միավորված գրողի ծոցը գնալնու հակվածություններն են: Ժիրայր Սեֆիլյանն ու մնացած ըմբոստները բանտում են, «քաղաքական գիգանտներն» ու «ադեկվատները» համախմբված են ու պատրաստակամ աղուհացով դիմավորելու ենիչերիներին, իսկ ինտելեկտուալ երիտասարդության ամենակարևոր խնդիրները սեռական փոքրամասնությունների հոգեբանական կաշկանդվածության հարցերն են:
Ես փոքր ժամանակ փաստորեն մի բան գիտեի, որ զղջում էի, թե ինչի չինացի չեմ ծնվել:
Si vis pacem, para bellum
տարածքներ հանձնելու գաղափարը նոր չի..
սրա մասին ուղղակի կամ աննուղակի կերպով շատ անգամներ են հայտարարել ՀՀ ամենաբարձր ատյաններից..
ավելին` անգամ ոչ բնակեցվում էին, ոչ էլ որևէ տեսակի ներդրումներ կատարվում ԼՂԻՄ-ից դուրս ընկած Արցախի տարածքում...
երբ է ինչ որ մեկը լուրջ հակադարձել, որ հիմա հակադարձի?
ու, որքան էլ որ ցավալի չլինի, մենք ընդհանրապես բացարձակ ոչ մի բանի շուրջ համախմբված չենք.. անգամ` գրողի ծոցը կորչելու հարցում..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Նախ կազանյան փաստաթուղթը մանրամասներով վերջերս է մամուլում տարածվում:
Երկրորդ՝ ԼՂԻՄ-ից դուրս տարածքների չբնակեցվելն ու ներդրումներ չանելը չի համապատասխանում իրականությանը,
մասնավորապես Քարվաճառի բնակիչներին, իրենց դպրոցով ու մանկապարտեզով, կամ Հորադիզի վարելահողերը աչքովս եմ տեսել:
Եվ երրորդ՝ լուրջ հակադարձողները հիմա բանտում են:
Այսինքն, սա խոսում է անոռուգլխության մասին, մասնավորապես մեր իշխանությունները իրենք էլ չգիտեն թե ինչ են ուզում, «բալքիմ լավ կլնի» տարբերակով
խժռում ու ապրում են, աննպատակ:
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 25.06.2016, 04:51:
Si vis pacem, para bellum
Տրիբուն (25.06.2016)
խոսքը միայն Կազանի փաստաթղթի մասին չէ..
միշտ էլ՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցելիս, հայկական կողմը, «փոխզիջում» ասելով ի նկատի է ունեցել տարածքների հանձնում...
ճիշտ ես, ներողություն, պիտի ասեյի՝ 5 շրջաններում, այսինքն՝ Քարվաճառն ու Բերձորի մի մասը հանած..Երկրորդ՝ ԼՂԻՄ-ից դուրս տարածքների չբնակեցվելն ու ներդրումներ չանելը չի համապատասխանում իրականությանը,
մասնավորապես Քարվաճառի բնակիչներին, իրենց դպրոցով ու մանկապարտեզով, կամ Հորադիզի վարելահողերը աչքովս եմ տեսել:
«հակադարձողներ» ասելով միայն Սեֆիլյանի՞ն ի նկատի ունես..Եվ երրորդ՝ լուրջ հակադարձողները հիմա բանտում են:
պետք է ասել, որ Սեֆիլյանը, որպես քաղաքական ֆիգուր միայն վերջին տարիներին է դաշտում հայտնվել, այն էլ՝ չի կարելի պնդել, որ նա ուներ հետևորդների հսկայական բանակ..
ինչ վերաբերում է լուրջ հակադարձելուն, ես նման բան չեմ տեսել..
այո՝ 4-օրյա պատերազմից հետո 2 հետաքրքիր քայլ ձեռնարկեց՝ իշխանություններին մերկացնելու ու ժողովրդին թմբիրից հանելու նպատակով (7մլն-ն ու հարձակման տեսագրությունը), բայց տարածքներ հանձնելու դեմ լուրջ անհնազանդությո՞ւն..
ծուռը նստենք, դուզը խոսանք..
ազատագրված տարածքների վրա մենք ոչ մի ռեալ իրավունք չունենք..
եթե ԼՂԻՄ-ի հետ կապված ասում ենք ժողովրդի կողմնորոշում և այլ, ապա մնացած տարածքները այդ արհեստական գծագրած սահմաններից դուրս են մնում..
խնդրում եմ ասած ճիշտ հասկանալ՝ ես էլ եմ համարում, որ դա մեր պատմական հայրենիքի հատվածն է ու պիտի պահենք.. խոսում էի միջազգային իրավունքից..
այլ հարց է, եթե էնքան հզոր լինենք, որ դեմներս խաղ չլինի, հա քնացնենք հարցը ու ոչ ոքի մտքով իսկ չանցնի մեր վրա ճնշում գործադրել ու ինչ որ բան պարտադրել...
Վերջին խմբագրող՝ Գաղթական: 25.06.2016, 11:41:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այն որ Սեֆիլյանը ու էլի իր նման մի քանիսը չունեն հետևորդների լուրջ բանակ, դա մեր բոլորիս դժբախտությունն է: Մենք հայերս անկեղծ ու պարզ խոսքեր չենք սիրում, մեզ դա չափազանց պրիմիտիվ է թվում, մենք կարծում ենք, որ պարզ խոսողները դրանք մանկամիտ հիմարներ են: Դրա համար մեզ իշխում են անբարոյականները:
Լուրջ հակադարձելը սահմանիր, տեսնենք որորնք են լուրջն ու անլուրջը:ինչ վերաբերում է լուրջ հակադարձելուն, ես նման բան չեմ տեսել..
այո՝ 4-օրյա պատերազմից հետո 2 հետաքրքիր քայլ ձեռնարկեց՝ իշխանություններին մերկացնելու ու ժողովրդին թմբիրից հանելու նպատակով (7մլն-ն ու հարձակման տեսագրությունը), բայց տարածքներ հանձնելու դեմ լուրջ անհնազանդությո՞ւն..
Էս մոլորակի վրա տարածքների իրավունքները պատմականորեն որոշվել, և որոշվում է ժողովուրդների անվտանգությունով, այսինքն ապրելու իրավունքով: Մի հատ օրինակ ասա, որ ինչ-որ տարածք մեկից տրվել է մյուսին հանուն միջազգային օրենքի կամ իրավունքի:ծուռը նստենք, դուզը խոսանք..
ազատագրված տարածքների վրա մենք ոչ մի ռեալ իրավունք չունենք..
եթե ԼՂԻՄ-ի հետ կապված ասում ենք ժողովրդի կողմնորոշում և այլ, ապա մնացած տարածքները այդ արհեստական գծագրած սահմաններից դուրս են մնում..
խնդրում եմ ասած ճիշտ հասկանալ՝ ես էլ եմ համարում, որ դա մեր պատմական հայրենիքի հատվածն է ու պիտի պահենք.. խոսում էի միջազգային իրավունքից..
այլ հարց է, եթե էնքան հզոր լինենք, որ դեմներս խաղ չլինի, հա քնացնենք հարցը ու ոչ ոքի մտքով իսկ չանցնի մեր վրա ճնշում գործադրել ու ինչ որ բան պարտադրել...
Մենք այդ տարածքների վրա այնքան իրավունք ունենք, ինչքան ազերները հայերի ականջներ կտրելու: Իմ կարծիքով «պատմական հայերնիքը» չաշխատող, անտրամաբանական ու անսկզբունքային հիմք է հողերի վրա իրավուքներ ունենալուն:
Էս հարևանների նկատմամբ «քաղաքակիրթ լինելը» կամ «խաղաղասեր» լինելը մեր դարավոր ամենամեծ հիմարությունն է, որի պատճառով մենք միայն տուժել ենք: Մենք առաջին հերթին լավ կլիներ քաղաքակիրթ լինեինք ինքներս մեր նկատմաբ, որ կարողանայինքն ինքներս մեր իրավունքները հասկանալ ու կոմպլեքսներից ազատվել:
Si vis pacem, para bellum
Տրիբուն (27.06.2016)
բացարձակ համաձայն չեմ ոչ պնդման հետ, ոչ դրանից բխող ենթադրության
մի օրինակ բերեցի` անհնազանդություն..Լուրջ հակադարձելը սահմանիր, տեսնենք որորնք են լուրջն ու անլուրջը:
կարող է արտահայտվել ցույցերի տեսքով, մասսայական գործադուլների, հացադուլի..
բացեիբաց խոսում են հայրենիքդ թուրքին հանձնելուց, ժողովուրդդ բերանը ջուրա առել նստել, դու ինձնից հակադարձման սահմանում ես ուզում, բա եղավ ))
թե էդ հողերը միայն Սեֆիլյան են պետք..
եղբայր ես չեմ ասել, թե տալը ճիշտա, որ հիմա էլ դա ապացուցող օրինակներ բերեմ..Էս մոլորակի վրա տարածքների իրավունքները պատմականորեն որոշվել, և որոշվում է ժողովուրդների անվտանգությունով, այսինքն ապրելու իրավունքով: Մի հատ օրինակ ասա, որ ինչ-որ տարածք մեկից տրվել է մյուսին հանուն միջազգային օրենքի կամ իրավունքի:
Մենք այդ տարածքների վրա այնքան իրավունք ունենք, ինչքան ազերները հայերի ականջներ կտրելու: Իմ կարծիքով «պատմական հայերնիքը» չաշխատող, անտրամաբանական ու անսկզբունքային հիմք է հողերի վրա իրավուքներ ունենալուն:
Էս հարևանների նկատմամբ «քաղաքակիրթ լինելը» կամ «խաղաղասեր» լինելը մեր դարավոր ամենամեծ հիմարությունն է, որի պատճառով մենք միայն տուժել ենք: Մենք առաջին հերթին լավ կլիներ քաղաքակիրթ լինեինք ինքներս մեր նկատմաբ, որ կարողանայինքն ինքներս մեր իրավունքները հասկանալ ու կոմպլեքսներից ազատվել:
գնում նստում ենք բանակցությունների սեղանին, որտեղ, բացի ազերիներից, ներկա են նաև միջազգային կազմակերպություններ: իսկ վերջինները հենվում են, կամ, համենայն դեպս, իմիտացիա են անում, որ միջազգային իրավունքն է կատարյալ ճշմարտությունը:
իսկ այդ միջազգային իրավունքը հետևողական է երկու իրարամերժ արժեքների հանդեպ` տարածքային ամբողջականություն ու ազգային փոքրամասնության ինքնորոշման իրավունք:
հիմա, երկու ելք կա.
կամ պիտի իրենց սիրալիր ժպտանք, բայց տակից մերն անենք (որի համար ոչ թափներնա ներում, ոչ դուխները),
կամ էլ պիտի ամեն գնով ապացուցենք, որ տարածքային ամբողջականություն տերմինը էս դեպքի հետ կապ չունի, քանի որ Ադրբեջանը էն գլխից հիմնվելա Եվրոպայի կողմից էդքան ատելի կոմունիստների քմահաճույքով ու մեր ազգային իրավունքները ոտնահարելով..
հիմա էլ ես եմ քեզ հարց տալիս`
բա ինչի չենք անում սա, կամ մեկ այլ կերպ պաշտպանենք մեր իրավունքները?
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ունեցել ա, աճող տենդենցով: Էն աստիճանը, որ ոմանք իրանց քաղաքական խնդիրները լուծելու համար իրան են ընտրել որպես ֆիգուր ու առաջնորդ: Սկզբնական շրջանում լավ էլ հաջողության են հասել, բայց աստիճանաբար սկսել են կորցնել էդ հաջողությունը: Ժիրոն զիլ ու պարզ տիպ ա: Բայց մանրամասն հետևի իրա խոսքին սկսած 2006-ից կարծեմ, ու կտեսնես, թե ինչի մասին եմ խոսում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չեմ ջոկում ինչի մասին ես խոսում… Սեֆիլյանենք ցույցեր կամ ցույցեր անելու փորձեր արել են, ու հիմնականում ծեծ են կերել կամ բանտարկվել են:
Մենք բերաններս ջուր ենք առել, նստել ենք, որովհետև հոգնած ենք և անհույս: Որովհետև մեջներս լիքը ոչ ադեկվատներ կան:
Միջազգային իրավունքից: Ազերները որ ապրիլին հարձկվեցին մեր դիրքերի վրա, գերու գլխատեցին, ծերերի ականջներ կտրեցին, ինչ-որ մեկին ինչ-որ բան է՞ին ապացուցել: Ինչ-որ ձևի պատասխանատւ եղա՞ն ինչ-որ միջազգային ատյանի առաջ: Թե՞ միջազգային իրավունքը մենակ հարիֆներիս համար է: Ստեղ ոչ մի ելք չկա բացի պաշտպանվելուց: Մնացած ելքերը հիմարություններ են: Իսկ պաշտպանվելու համար դիրքեր չեն հանձնում:
Si vis pacem, para bellum
աչքիս խոսակցության թելը կորցրել ես..
Թաթուլից խոսացիր, որ հողեր հանձնելը որպես իրողությունա ներկայացնում..
ես գրեցի, որ հող հանձնելու թեման նոր չի ու դրան դեմ ելնողներ չեն եղել ու չկան..
Սեֆիլյանի բանտը հիշեցիր, հիմա էլ՝ ծեծը..
ծեծը կերելա 100-ամյակը առանց ռեժիմի երթի ժամանակ, ոչ թե հողերը հանձնելու դեմ ցույց անելուց..
հա բայց քո ղեկավարության ձեռը՞ ովա բռնել..Միջազգային իրավունքից: Ազերները որ ապրիլին հարձկվեցին մեր դիրքերի վրա, գերու գլխատեցին, ծերերի ականջներ կտրեցին, ինչ-որ մեկին ինչ-որ բան է՞ին ապացուցել: Ինչ-որ ձևի պատասխանատւ եղա՞ն ինչ-որ միջազգային ատյանի առաջ: Թե՞ միջազգային իրավունքը մենակ հարիֆներիս համար է:
եթե ուզում են ազերիների պես անոռուգլուխ կոշտ քաղաքականություն վարել, թող վարեն..
թե չէ սենց՝ ռուսի ասած՝ ни рыба, ни мясо..
հա բայց փաստացի հանձնում են, ու իմ ասածն էլ էնա, որ խանգարող չկաՍտեղ ոչ մի ելք չկա բացի պաշտպանվելուց: Մնացած ելքերը հիմարություններ են: Իսկ պաշտպանվելու համար դիրքեր չեն հանձնում:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ