Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Ամենայն հարգանքով առ Ժիրայր Սեֆիլյանը, բայց… չգիտեմ էլ ոնց ասեմ, որ մեղմ լինի – ախր հարգելի պարոն Սեֆիլյան ՋԱՆ, սենց աղմկոտ հայտարարություն ես անում, բան չունեմ ասելու, արա, 7 միլիոն քառակուսի մետրի մասին ես խոսում, խոսիր, բայց նեղություն կրիր, եթե այդքան նպատակ ունես մեր ՊՆ-ի սուտը բռնել, գոնե քարտեզ, տարրական քարտեզ վերցնել ու ցույց տալ, թե էդ 7 միլիոն քառակուսի մետրը որտեղով է անցնում և որ հատվածն է:

Բան չունեմ ասելու ու ոչ մեկին չեմ պաշտպանում, թող պ-ն Սեֆիլյանը քարտեզի վրա, ըստ տեղագրության, ցույց տա ու ապացուցի իր ճշմարտացիությունը, այդ ժամանակ ես էլ կընդունեմ, որ մեր ՊՆ-ն խաբել է հասարակությանը:

Ի դեպ, հետաքրքիր էր, որ պ-ն Սեֆիլյանը հենց մետրերով խոսեց – ըստ իս ակնհայտ էր տենդենցը, ուղղակի մեծ թիվ ասել, թե չէ 7 քառակուսի կիլոմետրը այնքան էլ ազդու չի հնչում: Կարելի էր սանտիմետրերով էլ ասել…

Հա, ու մեկ էլ ի դեպ – ամենավիրավորականն այն է, որ այս հայտարությունը մեծ ախորժակով արդեն մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները – փաստորեն ստացվում է ինչ, պ-ն Սեֆիլյանը օգնում է թշնամական քարոզչությանը քողարկել իրենց պարտությունը և իրենց հասարակության աչքում արդարացնել իրենց կրած հսկայական, զուտ ռազմական առումով անիմաստ կորուստները և արդյունքում` իրենց հասարակությանը կրկին նախապատրաստել մեր դեմ նոր հարձակման…

Չեմ ուզում գնահատական տալ, բայց ըստ իս` չի կարելի, կոռեկտ վարքագիծ չէ, իմ համեստ կարծիքով ու պ-ն Սեֆիլյանի անցած ուղին հաշվի առնելով…

Մի խոսքով, հետաքրքիր է մարդկանց կարծիքը:

Ճիշտն ասած ես էլ չեմ հավատում, քարտեզը մտաբերում եմ չեմ ջոկում, թե էդ հսկայական տարածքը որ մասից են գրավել?? Պիտի քարտեզը մանրամասն նայվի։
Եթե անգամ դա ճիշտ ա ուրեմն Սեֆիլյանը չպիտի դրա մասին ասեր։