Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Էդքան գրում եք, թե որն ա չաթլախություն: Նենց ա, որ 90-ականներից մինչեւ հիմա պատերազմը ակտիվ, թե ոչ, հա էլ շարունակվել ա: Ստացվում ա, որ կարանք ասենք, որ մինչեւ էսօր ՀՀ-ում ինչքան մարդկանց իշանափոխության տանելու դեպքեր եղել են, բոլորը չաթլախություն են: Այսինքն` իմ մոտ երբեք նման տեսակետ չի եղել ու հիմա էլ չկա, բայց էս թեմայի վերջին քննարկումները ոչ բացահայտ էդ էլ են ասում:

Եթե տենց նայենք, պիտի ընդհանրապես ոչ մի իշխանափոխության ձգտում չլինի ու միշտ պատերազմից վախեցած սուս փուս հանդուրժենք էն ամենը, ինչ սերժիկասաշիկախառը մեր գլխին արվում ա: Հա, հիմա մի քիչ ավելի վատ ա վիճակը, սահմանին լարված ա, կորցրած տարածքներ ունենք, բան, բայց ասածս էն ա, որ նենց չի, որ ուրիշ վախտ շատ խաղաղ ա եղել ու խաղաղ ա լինելու: Ուրեմն, ըստ էդ տրամաբանության, պետք ա մտքեր անգամ չունենալ իշխանափոխության մասին, քան դեռ բոլոր կոնֆլիկտները հարթված չեն, քանի որ հարաբերական խաղաղությունը միշտ խաբուսիկ կարա լինի ու հակառակորդը միշտ կարա հարմար պահի սպասի ինչ-որ բան անելու համար:
Ռամշ, նկատե՞լ ես ինչ ա լինում, երբ իշխանափոխության հարցը շատ ուժեղ սրվում ու գրեթե հավանական ա դառնում: Բանակը հանում են ժողովրդի դեմ: Ու երբ բանակն իրա պարտավորությունը կատարելու փոխարեն հրաման ա ստանում իշխանությանը պաշտպանելու, ազիկների համար Ղարաբաղն էլ, տո ՀՀ-ն էլ հետը գրավելը վայրկյանների հարց ա դառնում:

Անկեղծ ասած, ես շատ կողմ եմ իշխանափոխությանը, բայց հավատում եմ, որ դա հեղափոխության միջոցով չպիտի լինի: Հեղափոխությունը վտանգավոր բան ա՝ անկախ նրանից տվյալ պետությունն արտաքին թշնամի ունի, թե չէ: Ցույց տվեք մի պետություն, որը հեղափոխությունից հետո շահել ա (հատկապես մեր օրերում): Իսկ իշխանափոխության մասին պետք ա մտածել հենց հիմիկվանից սկսած, հենց հիմիկվանից պետք ա մտածել՝ ինչ անել, որ հաջորդ ընտրությունները չկեղծվեն: Դա հսկայական աշխատանք ա պահանջում: Իսկ փողոց դուրս գալ, հրաժարական պահանջելն ավելի հեշտ ա, չէ՞: Շատ ավելի դժվար ա բավարար չափով դիտորդ ու վստահված անձ պատրաստելը, որ թույլ չտան ընտրությունները կեղծվեն:

Հեղափոխությունը վտանգավոր ա Հայաստանի համար՝ անկախ նրանից արտաքին թշնամի կա: Իսկ արտաքին թշնամու առկայության դեպքում է՛լ ավելի վտանգավոր ա: