Մեջբերում Hack-ի խոսքերից Նայել գրառումը
Քո ուզածով ոտից գլուխ շուռ տվիր: Հիմա ես էն մարդու գրածին հավատա՞մ, թե քո վերլուծությանը, որն ի դեպ՝ տրամաբանությանը հակասում է: Նախ, Հայաստանը 1990 թվականին ՍՍՀՄ մի մասն էր, իսկ Լևոնը ՀԽՍՀ ԳԽ նախագահ: Սա նշանակում է որ նա Միութենական կենտկոմի ենթակայության տակ է գտնվում, ինչպես նաև ՍՍՀՄ Գլխավոր Շտաբի ենթակայության: Այնպես որ նույնիսկ ցանկության դեպքում ոչ մի «դիվանագիտական հմտություն» չէր օգնի Լևոնին ի կատար չածելու Կենտրոնի հրահանգը: Միմիայն ժամանած բարձրաստիճան պաշտոնյաների միջամտությամբ կարելի էր այդ հարցը լուծել հօգուտ Հայաստանի, քանի որ, նորից եմ կրկնում, նրանց լիազորությունները ՀՀ ԳԽ նախագահից անհամեմատ ավելի մեծ էին ու նրանց ենթակայության տակ էր ողջ ՍՄ հանրապետությունների հավաքազորը (ոչ միայն ՀԽՍՀ): Այնպես որ պետք չի անտեղի լեգենդներ հորինել Լևոնի դիվանագիտության մասին ու ոտնահարել Նորատի դերը, հատկապես, եթե չունես լուրջ հակափաստարկներ:
Շատ բաներ ունես ուսումնասիրելու ու հասկանալու