Չուկիտո, անշնորհակալ գործ ա, բայց կարանք տրամաբանենք, գլխներիցս դուրս էլի ․․․
Ալիեվը շատ ա իրա ժողովրդին կերցրել արդբեջանական պատմական հողերը վերադարձնելու շիզոֆռենիայով։ Դե էտ «պատմական հողերի» մեջ, գիտես, դաժե Երևանն ա մտնում
Ալիեվն ու իրանց տնեցիք վերջին տաս տարում նավթի եկած փողերի 70%-ը դրել են ջեբները, 30%-ի զենք են առել բանակի համար ու պառադներ են արել, ու էլի ասել են, որ հեսա հեսա պատմական Ադրբեջանը վերականգնելու են։ Մեր Սաշիկենք Ալիեվների թալանածի համեմատ, ոնց որ ես ու դու Սաշիկի համեմատ, էլի։
Նավթի գներն ընկնում են, փող չկա, ու իրանց ժողովրդին պիտի մի բան ցույց տան էտ համբալները։ Արդյունքում գնացել են ավանտյուրայի, էն հույսով որ մի երկու բան կպոկեն, ասենք մի երկու գյուղ, ու Ալիեվը հաղթական պառադ կանի Բքվում։ Ասեմ քեզ, դիկտատորների էյֆորիան պատմականորեն ապացուցված երևույթ ա։ Իրանց մի քնաի հատ տանկ, սամալյոտ, բան են ցույց տալիս, իրանք մտածում են, որ աշխարհի հզորն են դառել, հեսա սաղին գրավելու են։ Բայց ոնց հասկանում ենք, էտ մի քիչ տենց չի, ու Ղարաբաղում ադրբեջանցիների առաջին մի քանի ժամվա մի քանի մետրանոց հաջողությունները (ստեղ մենք հավատում ենք մենակ մեր նախագահին) հատ հատ մտնում են Ալիեվի քամակը։
Արդյունքում, Ալիեվը մի քանի օր էլ պիտի փորձի գոնե մի քանի մետր մի բան անի, քանի որ մի բան պիտի ցույց տա։ Արդեն, համբալները հայտարարել են, որ Ստեփանակերտին են հարվածելու։ Միակ ելքը մի երկու օրվա ընթացքում մի քանի ուղղությամբ շատ մեծ մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ պատճառելն ա, որի հետևանքը կարա լինի էն, որ Ալիեվը իշխանությունը կորցնի, մի բան որը ժամանակակից ադրբեջանի պատմության մեջ արդեն երկու անգամ եղել ա։ Հետևապես, իշխանությունը չկորցնելու համար, ինձ թվում ա, Ալիեվը էս երկու օրը մի հատ հաղթական ելույթ կունենա, ծիպա, Ղարաբաղի կեսը հետ ենք գրավել ու կսսկվի։ Իրական պատկերը Ադրբեջանում չեն իմանա, քանի որ ադրբեջանցի ժողովուդրը Ղարաբաղի վրա թքած ունի։ Ղարաբաղը մեր համար ա հայրենիք, իրանց համար մուտիլովկայա ու էտ սաղ գիտեն։
Էջանիշներ