Ասում են մեր սպեցնազը փրթումա թուրքերին: Մերոնք չեն ուզում "դասական" հարձակումներ անեն, զինվորներին խնայում են, դրա համար էլ սպեցնազի ուժերով են գործում: Սենց գրագետ գործում էին գերմանացիները Հայրենականի առաջին օրերին իրենց հայտնի "շտուռմգռուպեքով":
Էդիկը զինվորականների մոտ էլ է հեղինակություն վայելում իր պահվածքով:
Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանցիները խուճապի մատնվեցին, նրանք փախուստի են դիմել: Հակական զինուժը նրանց կողմից գրաված դիրքեր հետ են վերցրել: Երեք տանկ են խփել այս ուղղությամբ: Հենց այս ուղղությամբ էին կենտրոնացված Թուրքիայից եկած վարձկանները: Հարավում մի քիչ առաջխացաում ունենք, այստեղ երկու տանկ են խփել: Հակառակորդը մեծաթիվ դիակներ է թողել նահանջելիս, ցավոք, մենք էլ ունենք զոհեր:
Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից
Առավոտյան մարտերում հայկական կողմը 3 նոր տանկ է ոչնչացրել. ՊՆ խոսնակ
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. Նոր ուրախ լուրեր, առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել: Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդն ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Սկզբնաղբյուր
Էջանիշներ