Չկա: Մերոնք էլ են ակտիվ պրոպագանդայով զբաղվում՝ տեղ-տեղ հարևաններից բեթար: Զեկուցում են որ ոչ մի սանտիմետր չեն նահանջել, հետո պարզվում է մի քանի դիրք տվել են, որոնցից մի-երկուսը հետ են վերցրել, մնացածը՝ ոչ: Զեկուցում են որ 200-ից ավելի թուրք են վերացրել՝ հինգ հոգու դիակ են ցույց տալիս ու այսքանով սահմանափակվում: Վերացրած ուղղաթիռներն ու տանկերը դեռ չենք տեսել՝ ընդամենը մի անօդաչու սարքի նկար է պտտվում ցանցով, այն էլ անհայտ թարմության:
Սա կամ անիմաստ ոգևորություն է կամ էլ պլանավորված ռազմավարություն՝ հաշվի առնելով մարդկանց պանիկային հակված տրամադրությունները (հատկապես նորակոչիկների ծնողների) և թշնամու քարոզչամեքենայի աշխատանքը: Արտերկրի քարոզչական դաշտում՝ մասնավորապես անգլալեզու ԶԼՄ-ներումում ու ռուսական «եվրոպամետ» (իմա՝ ադրբեջանական մանաթներով կաշառված) պարբերականներում գլխովին տանուլ ենք տվել:
Էջանիշներ