Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Էս քեզ ով ա պատմել, Էրդողանը, Ալիեևը, Պուտինը, Օբամա՞ն, թե՞ քամակիցդ ես հանել: Մեֆ, չլինի՞ բանակցային կողմ ես, խաբար չենք:
Ձմեռ Պապիկն ա ասել… ո՞վ պլտի ասած լինի որ հավատա… զինադադարից մինչև 98 քննարկվել են երկու տարբերակ փաթեթային և փուլային… փուլայինը մերժվել ա մնացել ա փաթեթային տարբերակը… եթե մի խնդրի շուրջ համաձայն չեք ուրեմն ամբողջ կոնֆլիկտը մնում ա… էս ա… ժամանակին սրա մասին խոսվել ա… չեմ կարող փաստերը բերեմ, որովհետև չունեմ ձեռքիս տակ…

Իսկ կարա՞ս կոնկրետ ասես, թե որ ճանապարհն ա բացվելու ամեն տրված շրջանի դիմաց:
չեմ կարող աել որտև լուծման էդ մոդելը մերժվել ա…

Իսկ կարա՞ս ասես, թե եթե ասենք Հայաստանից Թուրքիայով Տրապիզոնի նավահանգիստ ճանապարհը բացվի, ինչո՞վ ա դա լինելու ավելի լավ ճանապարհ Հայաստանից Վրաստանի Բաթումի կամ Փոթիի նավահանգիստ գնացող ճանապարհից, կամ Իրանով դեպի Պարիսց ծոցի նավահանգիստներ գնացող ճանապարհից:
լավը կամ վատը չի լինելու լինելու ա ևս մեկ ելք դեպի ծով, այսինքն մենակ Վրաստանով չի լինելու… սենց դու քո դեպի ծով ելքի մենաշնորհը տվել ես Վրաստանին… լավ ա՞… նույնն էլ դեպի Ռուսաստան ելքն ա՝ մենախնորհը Վրաստանին ա հանձնված… եթե ներսում պայքարում ես մենաշնորհի դեմ, ապա պտի աշխատես դրսում էլ անել… եթե ներսում քեզ՝ քոնինները չենք խղճում ու կլպում են, պատկերացրու դրսում ինչ կանեն… բացի դրանից Իրանն իրա պրոբլեմներն ունի արևմուտքի հետ ու սանկցիաների տակ ա, վրացիներն էլ ռուսների հետ ունեն պրոբլեմներ… վրաստանի պատերազմի ժամանակ էտի զգացվեց…

Կամ, երբ տենց փակ սահմաններից խոսում ես, քեզ նեղություն տալի՞ս ես մտածես, որ Հայաստանև չորս հարևաններից երկուսի հետ բաց սահմաններ ունի ու Հայաստանից ինչ-որ պիտի արտահանվեր կամ Հայաստան ինչ ներմուծվեր, լավ էլ արտահանվում ու ներմուծվում ա:
ես ինձ նեղմություն տվել եմ ու նայել եմ, մի հատ դու քեզ նեղություն տուր ու նայի տես ինչքան ա էդ սահմանների երկարությունը… ու ինչ շրջաններով ա անցնում… Իրանի սահմանը չես համեմատի Թուրքիայի սահմանի հետ… սահմանը մենակ հումք արտահանելու համար չի, նաև հումք ներմուծելու համար ա ու պատրաստի արտադրանք արտահանելու համար… իրանը հարմար չի, որտև պրոբլեմ ունի դրսի հետ…

Ապեր, եթե ինչ-որ հրաշքով Հայաստանը վաղը նույնիսկ ծով ելք ունենա, Հայաստանի արտահանվող պղնձի հանքաքարը բարձր տեխնոլոգիա չի դառնալու: Խիյարն ու ծիրանն էլ մերսեդես չեն դառնալու:
դե որ տենց ա վրաստանի հետ էլ փակի սահմանդ թող մնա մենակ իրանԸ, կամ էլ իրանի հետ փակի թող մնա Վրաստանը մենակ… ինչի՞ ես ասում չեմ հասկանում… որ դմբո ենք ուրեմն բաց սահման պետք չի՞…


Ընգեր, էսօրվա բաց սահմաններով Հայաստան ապրանք ներմուծում են մի քանի հոգի, ու թղթով ձևակերպում են ներմուծածի լավագույն դեպքում 20-30%-ը, որ պետությանը մի կոպեկ փող չտան: Փորձի քիթդ մտցնես իրանց ներմուծման ոլորտ, Սերժիկը իրա ձեռով վիզդ կպոկի: Քո կարծիքով, որ Թուրքիայի հետ սահմաները բացվի, Հայաստնի ներկա տնտեսական համակարգի դեպքում դա ինչ-որ օգուտ ա երկրին տալու՞: Լավագույն դեպքում Լֆիկի, Սաշիկի ու Խաչատրյան Գագոյի ախորժակները մեծանալու են: Ընգեր, դու նույնիսկ մոտավոր պատկերացում չունես, թե ինչ կատաստրոֆիկ վիճակի ա հասցված Հայաստանի տնտեսությունը: Էնքան սև փող ինչքան Հայաստանում ա հիմա ֆռում, մեկ էլ Աֆղանստանում ա երևի:
Ապեր, հլա հաշվի թե քանի՞ անգամ ես սրա հետ համաձայնվել… մեռա ասելով հա հա հա… բայց մենակ դրանով չի… քիչ ա…

Շատ զահլա չտանեմ, Հայաստանի տնտեսության վերաբերյալ տասնյակ վերլուծություններ կան, որոնք կատարվել են գրագետ մասնագետների ու հեղինակավոր միջազգային վերլուծական ու ֆինանսական կազմակերպությունների կողմից: Ոչ մի վերլուծություն մեջ, չհաշված Լևոնը, Թուրքիայի հետ փակ սահմանը չի համարվում Հայաստանի տնտեսական պրոբլեմների հիմնական պատճառ կամ ընդհանրապես պատճառ չի համարվում: Կարաս էս մեկը ձեռի հետ կարդաս, որ ինձ ավելորդ հարցեր չտաս: Գրված ա շատ հանրամատչելի լեզվով: անգլերեն ու հայերեն:
[/QUOTE]

կկարդամ… բայց ասեմ իրանց խնդիրը Հայաստանի ներկա վիճակի վրա ուսումնասիրություն անելն ա, ոչ թե "այ եթե սահմանը բաց լիներ"… էտ իրանց scope-ի մեջ չի մտնում… իրանց խնդրի մեջ չի մտնում քեզ ասեն թե դու ինչ անես քաղաքական հարցերում… ես հա էլ համաձայն եմ եղել որ էս վիճակով էլ կարելի ա էկոնոմիկան բարելավել, բայց քիչ ա… սահմանափակ ա…