ձեր որոշ ընկերների ասածը պտի ճիշտ մեջբերես… ոչ թե մենակ փակ սահման ա այլև թշնամի հարևան որի հետ ու պատերազմի մեջ ես, օքեյ, սենց ասեմ, ռազմական մրցավազքի մեջ ես որն ունի նավթից եկած փող (չգիտենք ինչքան ա, բայց հաստատ քիչ չի)… զենքը փող ա ու շատ փող ա… ու ոչ միայն… հիմա փակ սահմանի գնը հաշվելու համար պտի շատ ֆակտորներ հաշվի առնես, մենակ էդ սահմանով անցնող բեռները չեն… հետո նոր կնայենք բաց սահմանի գինը…Բաց սահմաններ բոլոր հարևանները հետ:
Տատս էլ գիտի, որ տնտեսության համար բաց սահմանը փակ սահմանից լավ ա: Դրա համար էլ էս հարցը քննարկման ենթակա չի: Բայց մեր որոշ ընկերներ «առանց բաց սահմանի Հայաստանը չի կարա զարգանա» քամակից հանած արտահայտությունը դրոշ են սարքել, ոնց որ մենք սաղս էշ ենք, ու չենք հասկանում, որ երկարաժամկետ հեռանկարում ոչ մի երկիր էլ չի կարա լիարժեք զարգանա առանց բոլոր հարևանների հետ բաց սահմաններով:
Հարցը էտ բաց սահմանների գինն ա: Իսկ գինը էսօր մեր անվտանգությունն ա: Որ մի երաշխքի չկա, որ եթե նույնիսկ մենք համաձայնվցենք ինչ-որ զիջումների կամ փոխզիջումների, ինչ էլ որ դա նշանակի, ապա թուքերը կամ ազերիների կհարգեն էտ համաձայնագրերը: Այսինքն, մեր զիջումները նաղդ են, իսկ թուրքերի բացած սահմանը նիսյա խոսակցություն ա, որը կարա լինի, կարա չլինի: Ես հակված եմ կարծելու, որ եթե թուրքերի զիջելու նամյոկ արեցիր, իրանց ախորժակը գնալով մեծանալույա: Իսկ մեզ ոչ մի մեծ տերություն չի օգնելու, նենց ոնց ոչ չի օգնել 100 տարի առաջ ու նենց ոնց որ էսօր չի օգնում Պաղեստինին, Լիբանանին, Սիրիային, Կիպրոսին, Մոլդովային, Վրաստանին ու նույնիսկ Ուկրաինային: Ամեն մեկը ոնց կարա տենում ա իրա գլխի ճարը:
իհարկե երաշխիք չկա… երբեք էլ որևէ մեկը քեզ երաշխիք 100%անոց չի կարա տա… բայց էդ երկրները իրանց մյուս հարևանների հետ էդ պրոբլեմը չունեն… ասածս էն չի որ սուրբ են, բայց միանշանակ բացառելը կոմպլեքսավորվածություն ա… հույներն ու քրդերն էլ թուրքերի համար չեն մեռնում, բայց էսօր աշխատում են իրար հետ…
նոր ասում էիր "Անվտանգ են մենակ նրանք, ովքեր իրենք են պահում իրենց անվտանգությունը:" հիմա էլ ասում ես "Իսկ մեզ ոչ մի մեծ տերություն չի օգնելու"… եթե դու կարում ես քո անվտանգությունն ապահովել, բա ինչի՞ ես վախենում խնդրի լուծումից… ուժեղը փոխզիջումից չի վախենում, որտև կարա իրան պաշտպանի… դու ասում ես մեզ չեն օգնի մեծ տերությունները… դա նշանակում ա որ մեր անվտանգությունն այնուամենայնիվ մեզնից կախված չի… համաձայն եմ…
մեկ ասում եք ինչի են խառնվում մեծ տերություններն ու խառնում, հետո ասում եք բա խի՞ չեն խառնվում…
հսկայական պոտենցիալ… հմմմ… մի երկու հոգու մեջ բաժանելու համար հսկայական ա, բայց 2.5 միլիոնանոց երկրի համար որի բնակչույունը կարա աճի եկոնոմիկայի զարգացման հետ մեկտեղ, բավարար ա՞… էդ ի՞նչ պոտենցիալ ա… հումքիարտահանումից բացի Հայաստանն ի՞նչ կարա արտադրի… ի՞նչ արդյունաբերություն կարա զարգացնի փակ սահմանների դեպքում… էսի հարց ա… ինչքա՞ն զարգացման տեղ ունի համեմատած բաց սահմանների ու էներգետիկ ծրագրերի ներգրավվածության հետ համեմատած ու համեմատած մեր հարևանների հետ… դու էլ գիտես որ տնտեսական զարգացում չի կարա դիտվի մեկուսացված… դու կարաս մի հատ լուցկի արտադրես իսկ վաղը երկու հատ ու ասես 100% աճ կա…Կարա՞ արդյոք Հայաստանը զարգանա սահմանների ներկա ստատուսի պահպանման պարագայում:
Կարա, միանշանակ: Բնականաբար զարգացման տեմպերը էն չեն լինի, ինչ եթե մենք ազատ ելք ունենանք դեպի բոլոր նավահանգիստները, բայց Հայաստանը հսկայական պոտենցիալ ունի, որը էսօր մսխվում ա մի քանի գռեհիկների պատճառով: Չեմ պատրաստվում որևէ մեկի գլխին տնտեսագիտական դասախոսություն կարդալ, բայց, միայն ներմուծման քվոտաների ու որոշ գյոռմամիշների մոնոպոլիաների վերացումը, բոլորին հարկային դաշտ բերելը ու միջին ու փոքր բիզնեսին խեղդելու փոխարեն աշխատելու հնարավորություններ տալը Հայաստանի համար մի 20-30 տարվա զարգացում կարա ապահովի: Մի պարզ օրինակ միայն, Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերությունը աշխարհում ամենացածրերից մեկն ա: Ցանկության դեպքում կարա ավելի քան կրկնապատկվի: Իսկ էտ արդեն հսկայական բան ա:
Հայաստանին ոչ մեկը չի արտագաղթում Ղարաբաղի հարցի կախված լինելու պատճառով: Մարդիկ արտագաղթում են, քանի որ քաքն են ընգել մի քանի թալանչի գյոռմամիշի ձեռը: Քանի որ գյուղացու ձեռից մթերումների ոլորտը մոնոպոլացրած մխչյանցի մկները կոպեկներով գյուղմթերք են գնում, որ հետո հոր գներով սոկի ու կանսերվի տեսքով վաճառեն քաղաքացիների վրա ու հարկեր չվճարեն - էս նենց, մի հատ հավայի դպրոցական օրինակ:
Հայաստանից արտագաղթում են որտև գործ չկա… տնտեսությունը չի զարգանում, իսկ դրա պատճառներից մեկն էլ Ղարաբաղի հարցի պատճառով փակ սահմաններն են ու ռազմական վիճակը…
էսի պտի ասեմ գնաս քարտեզին նայես… ոչ մի երկիր էլ բնականից հանգույց չի, բայց դառնում ա… իրա կարողության սահմաններում… էսօր ինչքան գազատար նավթատար ու պոեզի գիծ կա շրջանցում ա հայաստանը… 40 կա 20 կմ-ի հարց չի մենակ… իհարկե առանց մտածելու կառուցեցին որտև էդ ժամանակ 98-ին մենք ոռ էինք խաղացնում… էդ տրանզիտի փողերը մեր նման փոքր երկրին պետք են… կամ էլ էնքան փող ունենք որ էդ երկու տրուբեն մեր բյուդջի վրա չի երևում…Հայաստանը խաչմերուկ, տրանսպորտային հանգույց և այլն:
Տխամարաբանություն: Սրան նույնիսկ անդրադառնալն ա ծիծաղելի: Պետք ա մենակ քարտեզին նայել: Ասենք հենց նույն BP-ին, Ղարաբաղի հարցը եթե կարգավորվի ու մենք Ադրբեջանի հետ դարավոր խաղաղության ու բերակամության համաձայնագիր կնքնենք, կարող ա Բաքու-Ջեյհանը քանդի ու մի հատ թազա նավթամուղ քցի Հայաստանով, քանի որ դա մի 40 կիլոմետր կարճ ա լինելու: Կամ ենթադրենք, տեսականորեն, որ Թուրքմենստանից մինչև Հունաստան գազամուղ ա քաշվում, ու ենթադրենք Հայաստոնվ մի 20 կմ ավելի կարճ ա, քան Վրաստանով: Ու պատկերացրերք, մի 100 միլիարդ դոլարանոց պռոյեկտի մեջ մի 20 միլիոն դոլար խնայելու համար ամբողջ աշխարհը նստած սպասում ա, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքեն ու էտ գազամուղը կառուցեն նենց, որ անցնի հենց Հայաստանի տարածքով: Ձեր խնդալը չի՞ գալիս սրա վրա: Ինչ-որ մեկը ենթադրում ա, որ ինչ-որ մեծ պռոյեկտ նստած սպասում ա, որ մի քանի կիլոմետրի քյար անի՞: Երբ ադրբեջանական նավթը պիտի հասցվեր Եվրոպա նույն BP-ն առանց մի վարկյան սպասելու Բաքու-Ջեյհանը կառուցեց:
ամեն ինչի մասին գրել էիր ու բոլոր միջազգային օրինակներն էլ բերել էիր բացի նրանից թե ինչ ազդեցություն ունի մեր երկրի վրա էս կոնֆլիկտը ու ինչ արժե…Նենց թեթև ամփոփում:
- Ղրաբաղի հարցի կարգավորումը առաջին հերթին ձեռ չի տալիս Ռուսաստանին, քանի որ տարածաշրջանը պահում ա հսկողության տակ:
- Երկրորդ հերթին ձեռ չի տալիս Սերժին ու Ալիևին, քանի որ հարցը ստռաշիլկա սարքած հսկողության տակ են պահում երկրի բնակչությանը ու կարան անվերջ իշխեն:
- Ղարաբաղի հարցի զիջումով կամ փոխզիջումով, կամ որևէ զահրմարով արագ կարգավորումը պարտադիր համարողները կամ արդարացնում են երկրի ներսում սեփական իմպոտենտությունը, կամ անմեղսունակ են, կամ երկուսը միասին:
- Մեկը ես, որպես ՀՀ քաղաքացի, քչից շատից տեսնելով թե էսօրվա աշխարհում ինչ ա կատարվում, ոնց են հարգվում ա համաձայնագրերը ու ոնց են վարվում թուլություն ցույց տվողների հետ, մի վարկյան անգամ չեմ մտածի ադրբեջանցիներին մի թիզ հող զիջելու մասին:
- Ադրբեջանը գոնե էնքան ժամանակ քանի նավթի փողերն ա լափում ու քանի Ալիևները իշխանության են, պատերազմ չի սկսի: Մեկ, սկսող լիներ վաղուց սկսել էր: Երկրորդ, քանի դու հարուստ ես ու կուշտ, դա երբեք վտանգի չես ենթարկի հանուն ինչ-որ «ադրբեջանական պատմական հայրենիքի», որի հայրենիք լինելու վրա ինքդ էլ ես լուրջ կասկածում, որի վրա արդեն վաղուց թքած ունեն նույնիսկ նրանք, ովքեր 20 տարի առաջ լքել են էտ տարածքները:
իսկ տնտեսագիտական դասախոսություն ես ուզում եմ… առանց կատակի ուզում եմ որ կարդաս էդ դասախոսությունը…
Էջանիշներ