Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
Մենակ թե ոչ ազատագրված տերածքներ հանձնելու միջոցով:
Թեև Ադրբեջանի քարոզչության հետևանքով համընդհանուր տպավորություն է, որ առաջին հերթին մեր զորքերը պետք է հետ քաշվեն այդ տարածքներից, բայց իրականում դա այդպես չէ: Բոլորիդ եմ խորհուրդ տալիս համանախագահների միջնորդությամբ հայ-ադրբեջանական հանդիպումներից հետո հնչեցվող հայտարարությունները կարդալ հենց ԵԱՀԿ կայքից կամ գոնե ՀՀ ԱԳՆ, ոչ թե հայկական կամ ադրբեջանական լրատվամիջոցների մեկնաբանությունները: Իհարկե, բանակցային գործընթացը գաղտնի փուլեր ունի, բայց հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ դեռ համաձայնության չենք եկել հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ: Ուզում եմ, որ հստակ լինի այս պահը. մենք դեռ չենք հստակեցրել այն սկզբունքները, որոնցով մենք պետք է ձեռնարկենք կոնկրետ քայլեր: Իմ խորին համոզմամբ, Հայաստանը, համանախագահները ձգտում են սկզբունքների համաձայնեցումից հետո Արցախը վերադարձնել բանակցությունների սեղանին, որովհետև բոլորին է պարզ, որ Արցախը ուղղակի կարող է ջուրը գցել ցանկացած համաձայնություն, որը մեր շահերին դեմ է: Ու, ենթադրում եմ, որ բացի մյուս պատճառներից, որ Ադրբեջանը ամեն անգամ տապալում է բանակցություններում ինչ-որ առաջընթացի հասնելու փորձերը, պայմանավորված է նաև այդ հանգամանքով: Իսկ դա կապված է այն հանգամանքի հետ, որ եթե Ադրբեջանը նստի նույն սեղանի շուրջ Արցախի հետ, դա կնշանակի, որ դե ֆակտո ճանաչում է Արցախը: Ուղղակի Ադրբեջանը մոռանում է, որ ինքը դեռ վաղուց է դա արել: Նշեմ, որ մինչև պատերազմի ավարտը ՀՀ-ն ու Ադրբեջանը ընդամենը երկու համաձայնագիր են ստորագրել` 1992թ., մնացածը եղել են Արցախի և Ադրբեջանի միջև: Ավելին ասեմ, Ռոբերտ Քոչարյանը Արցախի նախագահ լինելու ընթացքում երբևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել` կապվելու ադրբեջանցիների հետ` հաշտություն կնքելու կամ գոնե զինադադարի համար, միշտ հակառակն է եղել: Շատ հետաքրքիր դեպքեր կան, որ ժամանակ ունենամ, կգրեմ: