Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
միացումը նաև դիտվում է հողային պահանջ, քանի որ մենք ենք այսօր բանակցում Ղարաբաղցիների փոխարեն իսկ անկախացումը լրիվ տեղավորվում է ինքնորոշման սկզբմունքի մեջ առանց հողային պահանջի հնարավոր արգումենտի…
Ինչի՞, Արցախի պահանջը հողային չի՞: Ինքը հող է պահանջում, որի վրա ցանկանում է տնօրինել իր կյանքը, իր ստատուսը, որը նորից կրկնվեմ, կարող է և անկախություն չկոչվել, այլ կոչվել օրինակի համար՝ միացում... Ի դեպ իմ հայրենասիրական տրամաբանությունից ելներով միջազգային հանրությունը դա ավելի տրամաբանական է համարում, քան անկախացումը... Գուցեև սխալվում եմ, բայց միջազգային հանրությունը իրա բանուգործը թողած, մի հատ էլ նոր կես բուռանոց պետություն կերտելու ցանկություն հաստատ չի դրսևորի... Իսկ Արցախի անկախ կամ Հայաստանին միացած լինելու հարցը միայն ու միայն Ադրբեջանին կարող է հուզել, մնացածը վերջին հաշվով թքած ունեն: Սա իրանց ձեռք է տալիս այնքնաով, որքանով որ ճնշման լծակ ունեն, թե Հայաստանի, թե Ադրբեջանի նկատմամբ: