Լավ ես ասում, հոգեբանական և հայրենասիրական տեսանկյունից:
Իրականությունը մի քիչ այլ է:
Արցախը ամեն կողմից չի, որ բարձ լեռներով է շրջապատված: Հենց թեկուզ Մարտակերտի արևեյան կողմը, Աղդամի ուղղությունը, էլ չեմ ասում Ֆիզուլի-Հորադիզ գիծը:
Բացի այդ ունենք նաև ՀՀ ասհմանի "թույլ" և անցանելի կետ, հենց այդ տեղով էլ ՀՀ են մտալ ժամանակին կարմիր բանակը, ադրբեջանական զորքերը (իհարկե վերջիններիս դուրս քշեցին, բայց փաստ է, որ տեղանքն անցանելի է ծանր տեխնիկայի համար):
Իհարկե, համաձայն եմ, որ լավ պատրաստված, մարտունակ և քաջարի զինվորը բավականին մեծ արժեք ունի: Մենակ այն, որ այդպիսի զինվոր ունենալի համար պետք է առնվազն 18 տարվա ամենօրյա հետևողական աշխատանք և նյութական ու բարոյական ծախսեր

Համ էլ խոսքը չի գնում այնպիսի տեխնիկայի մասին, որը նախատեսված է անմիջական ճակատային գծում մարտ վարելու համար:
Փաստացի 1990-ականների ադրբեջանական զորքերը բավականին մեծ առաջխաղացում ունեցան` զուտ թվային և տեխնիկական գերակշռության հաշվին, սակայն հայ մարտիկների անձնազոհության, անձնուրացության և ռազմական փայլուն մտքի շնորհիվ, ինչպես նաև ժողովրդի նյութական և հոգեբանական աջակցությամբ, կարողացանք ունենալ այն ինչ հիմա ունենք:
Ընդհանուր առմամբ ճիշտ ես` վախկոտ են, սակայն այստեղ գործում է բորենիների ոհմակի սկզբունքը: Մեկ բորենին ոչինչ չի կարող անել, նույնիսկ չի կարող մոտենալ առյուծին, սակայն ոհմակով ոչ միայն հանդգնում են մոտենալ, այլև նույնիսկ սպանել:
Թուրքական ոհմակային տակտիկան հայտնի է ամբողջ աշխարհին և ոհմակի ուժը չի կարելի թերագնահատել:
Մենք ուժեղ ենք այքան ժամանակ, թանի դեռ հստակ գնահատում ենք և չենք անտեսում թշնամու ուժերը:
Էջանիշներ