Varzor , աշխարհի հետ պետքա խոսել իրեն հասկանալի լեզվով, եթե չենք ուզում աբորիգենի տպավորություն թողել: Բուռն հայրենասիրական ու պատմական ճշմարտության նման վեհ գաղափարների վրա ամբողջ աշխարհը թքած ունի: Պատմությունից կառչելը թույլի հոգեբանությունա: Աշխարհում շատ ու շատ ազգեր կան, որ իրենց պատմությամբ շատ ավելի հարուստ են քան Հայաստանը, սակայն լուռ վայելում են այն ինչ ունեն: Ամեն ազգ արժանի է նրան ինչ ունի: Այդ իսկ պատճառով Արևմտյան Հայաստանի մասին խոսելը ուղղակի անիմաստ եմ համարում:
Ադրբեջանցիներն էլ կարողացել են նենց անեն, որ ադրբեջանական հողեր երևույթ լինի ու ճանաչվի ալամ աշխարհի կողմից, բացի հայերից: Հետևությունները ինքներդ արեք:
Ինչ վերաբերումա պատերազմին, ապա ես չեմ կարծում, որ հայ ազգը վախենումա պատերազմից, ավելին, համոզված եմ, որ հաղթելու ենք պատերազմի դեպքում վերը նշված գաղափարների շնորհիվ: Բայց որևէ գիտակից մարդ չի կարա պատերազմ ցանկանա՝ իր բոլոր անդառնալի հետևանքներով:
Անհիմն ապատեղեկատվություն: Նշվածներից որևէ մեկը իրականության հետ կապ չունի: Ադրբեջանը պաշտոնապես չի հրաժարվել, Սևրի պայմանագիրը չի վավերացվել ու իրավական ուժ չի ստացել...
Նախ, անկախ պետության հետ հնարավոր է կնքել համատեղ անվտանգության պայմանագիր: Երկրորդ 1991թ. Արցախը օրինականորեն անկախ է եղել այնքանով, որքանով որ հիմա:Այ էդ դեպքում ունց ենք անելու? Նույնիսկ մի հատ կրակենք իրենց ուղղությամբ, կհամարվենք ագրեսոր և մեջ ընկնող պետութոյուն, էլ չեմ ասում, որ շատ արագ միջանցքն էլ կփակեն` նորից հետ կգանք 1991թ.-ի իրավիճակին` օրինականորեն Անկախ, բայց շրջափակված ու ռմբակոծման տակ գտնվող Արցախ, ձեռքերը ինքնակամ կապկպած ՀՀ:
Մեծածավալ գրառումներումդ տարաբնույթ փաստեր ես բերում, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Ուստի այսքանով կփորձեմ սահմանակվել:
Էջանիշներ