Որտե՞ղ հայեր չեն ապրում։ Օրինակ Քարվաճառում ու Բերձորում հայեր են ապրում ու էն էլ ոնց են ապրում։ Շրջանների գնով անկախություն ձեռք բերելը դա հայերի պլաններն են, որոնք Ադրբեջանի պլանների հետ որևէ կապ չունեն։ «Փուլային տարբերակին» Ադրբեջանը նույնիսկ կարող է համաձայնվել այն պայմանով, որ Ղարաբաղի ստատուսը կորոշվի հետո, ասենք պլեբիսցիտի միջոցով ու հիմա «նաղդ» տարածքներ ստանալու պայմանով։ Եթե հայերը համաձայնվեն նման նիսյա տարբերակի ու Ադրբեջանի կտերին, այ դա կլինի Ադրբեջանի դիվանագիտական հաղթանակը ու ստրատեգիական դիրքերի ամրապնդումը։ Ներկայիս Ադրբեջանի քաղաքականության պայմաններում Ղարաբաղի խնդրին խաղաղ լուծում չկա, մոռացեք։ Ալիևների կլանին էլ միջազգային մութ ու լուսավոր ուժերին էլ, Ռուսաստանին էլ ձեռնտու է ներկայիս չլուծված վիճակը, բոլորն էլ այդ խնդիրը իրար չախելու համար որպես կոզր են օգտագործում։ Խնդիրը չլուծված կմնա այնքան ժամանակ, միչև տարածաշրջանում հավասարակշռությունը խախտվի խաղացողներից մեկի օգտին կամ Իրանի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ մեծանա։ Էդ ժամանակ կհաղթի նա, ով որ ամենալավն է պատրաստվել։ Մնացած «համամարդկային», «դեմոկրատական», «մարդասիրական» տարբերակները կեղծ են և չաշխատող։ Արդար ու պայծառ նկրտումներին հավատացողներն էլ մոլորվածներ են ու պատմությունից դասեր չքաղածներ են։
Հայերս պիտի իրատես լինենք, տարերային վիճակից դուրս գանք, կամք հավաքենք, շատ աշխատենք, հույսներս դնենք միայն մեզ վրա, ուժեղանանք ու զինվենք։ Էդ ժամանակ նոր միայն խաղաղ լուծումներից կարելի է խոսել։ Հիմիկվա խաղաղ լուծումը իրականում պատերազմի տանող ճանապարհ է։
Էջանիշներ