Վիշապ (16.12.2010)
Մեֆ ջան, նայի ինչ մի հատ ազգային իղձեր ունենք![]()
Բայց հանկարծ թեման չցրես, դու ասա Պողոսն Ի՞նչ պիտի անի սերոժի տեղը:
Լոխ լյավ ա, համա լյացս կյամ ա, լի՜
Լեռնային Ղարաբաղի քաղաքական շրջանակների` նախորդ տարեվերջին նկատված ակտիվությունը, անշուշտ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեկտեմբերի 21-ի ելույթի արդյունքն է։ Մինչ այդ ելույթը Ղարաբաղի իշխանությունները ինչ-որ տեղ հանգիստ էին` մտածելով, որ եթե ԼՂ հարցի բանակցային գործընթացում ինչ-որ բան այնպես չգնա, Հայ ազգային կոնգրեսը հանրահավաքային հզոր ալիք կսկսի` այսպիսով կատարելով բուֆերի դեր Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ։ Արդեն ասել եմ, որ այսպիսի հույսեր Հայ ազգային կոնգրեսի հետ կապում էին նաեւ ՀՀ իշխանությունները` Արեւմուտքի հետ իրենց հարաբերությունների համատեքստում, ինչպես նաեւ Արեւմուտքը` Հայաստանի իշխանությունների հետ իրենց հարաբերությունների համատեքստում։ Ու եթե Տեր-Պետրոսյանը սերժանտներին եւ եվրոյոնջաներին հուսախաբ էր արել, հասկանալի է, որ բացառություն չպետք է լինեին նաեւ ղարաբաղցիները։
Հայաստանի առաջին նախագահը հստակ ընդգծեց, որ Հայ ազգային կոնգրեսի համար ընդունելի է ԼՂ հարցի ցանկացած լուծում, որի հետ համաձայն կլինի Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն` Հայ ազգային կոնգրեսը չի պատրաստվում Ղարաբաղին բացատրել նրա իսկ շահը, եթե ինքը` Ղարաբաղը, այդ հարցում մտավախություններ եւ մտահոգություններ չունի։ Եւ ահա, այս կտրուկ շրջադարձից շփոթահար, Ղարաբաղի խորհրդարանականները որոշեցին ակնարկել, առայժմ միայն ակնարկել, որ իրենք էլ գիտեն, թե որտեղ է իրենց շահը։ Չնայած` հիմա ստացվում է, որ տասը տարի չգիտեին, եւ այդ տասը տարին զարմանալիորեն համընկնում է ակտիվ քաղաքական կյանքից Տեր-Պետրոսյանի բացակայության հետ։ Ռոբիկ-Սերժիկ-Սյամո եռյակը ժամանակին մտածում էր, թե Հայաստանի իշխանությունները` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, չէին կարող իրենց դարձնել հլու կամակատար։ Բայց Տեր-Պետրոսյանին դա պետք չէր, որովհետեւ նա հասկանում էր, որ Ղարաբաղը մարիոնետ դարձնելով` ինքը անպաշտպան է դառնում միջազգային ճնշումների առաջ։ Մի քանի անգամ այս մասին գրել ենք, բայց արժե նորից ընդգծել մի նուրբ հանգամանք։ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված երկիր է, ԼՂՀ-ն` չճանաչված։
Միջազգային հանրությունը ճանաչված պետության եւ նրա ղեկավարի նկատմամբ ճնշումներ բանեցնելու բազմաթիվ լծակներ ունի, իսկ չճանաչված պետության նկատմամբ գործնականում չունի լծակներ։ Ու երբ միջազգային հանրությունը Հայաստանի վրա ճնշումներ էր գործադրում, Տեր-Պետրոսյանը ծայրահեղ դեպքում ասում էր, որ ինքը չունի Ղարաբաղի վրա ազդելու լծակներ, ու սրանով թեման փակվում էր։ Հենց այս մոտեցման շնորհիվ հայկական կողմը կարողացավ առանց հետեւանքների չկատարել ՄԱԿ-ի պահանջը` ազատագրված տարածքներից դուրս գալու վերաբերյալ, հենց այս մոտեցման շնորհիվ Ղարաբաղը դարձավ բանակցությունների լիիրավ կողմ` փաստացի ստանալով ամբողջ աշխարհով ճանաչված կարգավիճակ։ Տեր-Պետրոսյանը կարողացավ այնպես անել, որ միջազգային ուժերը Ղարաբաղի ղեկավարության հետ հաշվի նստեն, իսկ Ռոբիկի ու Սյամոյի նման գեղցիները դա համարեցին Հայաստանում իշխանությունը զավթելու լավ առիթ։ Քոչարյանը հստակ գործարքի գնաց միջազգային ուժերի հետ` խոստանալով իշխանության գալու պարագայում Հայկական սուբյեկտների թիվը մեկով պակասեցնել բանակցային սեղանի շուրջ։ Սերժ Սարգսյանն էլ դե ֆակտո հաստատված այդ իրողությանը իրավական ձեւակերպում տվեց Մայնդորֆյան հռչակագրով։ Վերադառնանք, սակայն, Տեր-Պետրոսյանի` դեկտեմբերի 21-ի ելույթին։
Դա շատ հստակ մեսիջ էր Ղարաբաղի հանրությանը եւ ժողովրդին. եթե դուք տեղի ունեցողի հետ պրոբլեմ չունեք, մենք` առավելեւս։ Իհարկե, մի պահ կարող է թվալ, թե Տեր-Պետրոսյանը նման դիրքորոշում արտահայտում է ղարաբաղցիների սխալը նրանց իսկ ցուցանելու համար։ Քավ լիցի. առաջին նախագահը նման դիրքորոշում արտահայտում է` որպես պրագմատիկ քաղաքական գործիչ, որը ելնում է քաղաքական իրողություններից։ Ի վերջո, եկեք խոստովանենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության տասը տարիները հանգեցրել են մի վիճակի, երբ Ղարաբաղի հարցը սկսել է գրգռել հայաստանցիներին` այն պարզ պատճառով, որ Հայաստանում գրեթե ոչ մի սուրճի սեղան չի շրջանցում ղարաբաղցիների թեման, եւ վերջին շրջանի իրադարձությունները ընդամենը բորբոքել են այս պրոցեսը։ Հայաստանցիների շրջանում իրոք թեւածում է հակաղարաբաղյան ալիքը։ Իհարկե, մենք տասը տարի փակեցինք, պահեցինք այս թեման, ինչ-որ կեղծ-հայրենասիրական տխմար բարբաջանքներով փորձեցինք քողարկել։ Բայց այսօր ունենք մի իրականություն, որ ունենք, եւ այս իրականության պայմաններում սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Ղարաբաղի հարցով Հայաստանում հնարավոր է ալիք բարձրացնել։ Ընդհակառակը, մտավախություն ունեցեք, որ ԼՂ հարցի կարգավորման ամենավատթար տարբերակը կարող է Հայաստանում ընդունվել զսպված հանդուրժողականությամբ։ Ահա սա է Սերժիկ-Ռոբիկ-Սյամո եռյակի եւ նրանց նորահարուստ «էլիտար» շրջապատի գործունեության արդյունքը։ Տեր-Պետրոսյանը չի կարող հաշվի չնստել այս իրողության հետ եւ հստակ հասկացնում է Ղարաբաղի հանրությանը, որ կա այսպիսի պրոբլեմ, եւ այդ պրոբլեմը հնարավոր է հաղթահարել, եթե, իհարկե, հնարավոր է հաղթահարել, Ղարաբաղի իշխանության եւ ժողովրդի հստակ եւ հետեւողական դիրքորոշումների արդյունքում։ Այնպես որ, ԼՂ հարցը գործնականում դուրս է եկել հայաստանցիների գիտակցությունից. Ղարաբաղի հարցը դարձել է ղարաբաղցիների հարցը։ Իհարկե, սա լրջագույն հարված է հայոց պետականությանը, բայց այդ հարվածը հասցրել են իրենք` ղարաբաղցիները, եւ իրենք էլ պետք է կրեն դրա պատասխանատվությունը։ Եւ հասկանալի է, որ սա էր լինելու HKP պետհամարանիշերով ավտոներով հայաստանցիներին տրորելու արդյունքը։
Հունվար 20, 2009
Նիկոլ Փաշինյան -
Դեկտեմբեր 16, 2010
http://www.armtimes.com/20057
Mephistopheles (17.12.2010)
Չեմ կարա Պողոսինն ասեմ, բայց կարամ Լևոնինն ասեմ, որը պոտենցիալ ցանկալի նախագահի թեկնածու ա, ճի՞շտ ա:
Ուրեմն Լևոնի կենսագրությունը կարդում ես ԱՅՍՏԵՂ:
Ծրագիրը կարդում ես ԱՅՍՏԵՂ:
Բոլոր ելույթները, որոնց մեջ խոսվում ա նաև Ղարաբաղի հարցի մասին, կարդում ես ԱՅՍՏԵՂ:
Ու վերջում, եղբայրաբար խնդրում եմ, առանց սար ու ձոր ընկնելու, ավել չէ, հինգ կետով ամփփոփում ես, թե ինչպես է Լևոնը տեսնում Ղարաբաղի հարցի լուծումը: Ու եթե ինքը լիներ նախագահ, ի՞նչ էր կոնկրետ անելու:
Թե ոնց ա անելու պտի իրանից հարցնես, ինքը սկզբմունքներն ու մոտեցումներն ա առաջ քաշում, կարա լինի…
1. Ղարաբաղի ժաողովրդի անվտանգություն Հայաստանի, Ղարաբաղի զինված ուժերի և միգուցե նաև միջազգային ուժերի ու բուֆերային զոնայի շնորհիվ…
2. անմիջական կապ Հայաստանի հետ (Լաչինով երևի)
3. շրջակա տարածքների վերադարձ բուֆերային զոնայի առկայությամբ
4. Հայաստանի ապաշրջափակում
5. Ստատուսի շուրջ բանակցություններ…
…ու էս ամեն ինչն արվում ա փուկային եղանակով…
Սա ինձ լրիվ իրական ա թվում ու ձեռ ա տալի…
Rammer (18.12.2010)
Ինչա նշանակում բուֆերային զոնա??? Շրջակա տարածքները ինքնին բուֆերային զոնա են!
Առաջարկում ես տարածքները հետ տալ ու նոր ստատուսի շուրջ բանակցել? Ալիեվի տեսակետին ծանոթ ես? Ասեմ, որ քո նշածը հենց ադրբեջանական երազանքնա.....
Աբսուրդային պլանա, ավելի ճիշտ պլանի բացակայություն... կամ ուրիշ պլանի առկայություն......ուրիշ կերպ չեմ կարա բացատրեմ նման մոտեցումը հայանպաստ գնահատելը...
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Տրիբուն (18.12.2010)
տարածքները կարա հանձնվի էտապային սկզբմունքով որի դիմաց կապաշրջափակվի Հայաստանն ու Ղարաբաղը… տարածքների հանձնւոմ չի նշանակում որ ընդեղ ադրբեջանական բանակն ա մտնելու… կարան ոստիկանական ուժեր մտնեն սահմանաից որոշակի հեռավորության վրա… պրիմիտիվ ես մտածում ընգեր…
ապաշրջափակումից հետո հնարավոր կլինեն միջազգային ծրագրեր ու ներդնումներ կատարել… ապաշրջափակումը մենակ մեզ չի պետք, իրանց էլ ա պետք… դրա մասին Գորդընն ա խոսել, դրա համար են ուզում Ղարաբաղի հարցը լուծել (տարածքների ում լինելը ոչ ոքի չի հետաքրքրում)… երբ իրանք փող կներդնեն, անվտանգությունն ու կայունությունը իրանց համար կլինի առաջնային… սա էլ իրա տեսակի մեջ կարող ա անվտանգության երաշխիք լինել…
Ինձ Ղարաբաղի ստատուսն առանձնապես չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում ա իրա անկախ գործունեությունն ու անվտանգությունը… ի դեպ մոռացա նշել որ էս պրոցեսում Ղարաբաղը պետք ա միանա բանակցոըւթյուններին ու զորքերի հետքաշումը պիտի լինի միայն նրանց հետ բանակցությունների արդյունքում…
Ռեալիստ ջան , մի հատ էլ դու քո իրատեսական մոտեցումն առաջարկի տեսնենք… բաժինը դրա համար ա բացած
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 18.12.2010, 00:24:
Մեֆ ջան ինձ թվումա արժի առաջինը Երևանը ազատագրել, քանի որ պաշտոնապես հանձնվեց ռուսական կառավարչի: Դե կարանք աչք փակենք ասենք հո հայա, բայց պարզ ա որ մենակ ռուսականա կայսերական շահին հավատարիմ գործակալը կարող էր դառնալ հայ-ռուս գազարտի կառավարիչ: Հիմա այդ նույն հավատարիմ գործակլաին դրեցին քաղաքի ՊԵՏ: Համողված եմ շուտով ուղղափառ եկեղեցինր և ռուսական թաղամասեր կկառուսվեն Երևանում: Պետք է ազատագրել Հայաստանը, հետո նոր Ղարաբաղը: Հակառակ դեպքում հայ զինվորը կմեռնի որ ևս մի տարածք միանա ռուսական վասալությանը և ոչ թե ազատության և անկախության համար:
Եթե ազատենք մեր երկրիը օտար զավթիչից, տեր կանգնեք մեր սահմաններին վստահ եմ Ղարաբաղն էլ Սուրմալուն էլ մերն է լինելու: Քանի դեռ Հայաստանը Ռուսաստանի օֆիսն է մեզ թուլափայ մի երկու կոպեկ են քցելու Սեռժի լոշտրեն են քաշլու, Նալբանդյանի էլ թշերը... Անթասիբ ու անարժեք ժողովուրդ ենք:
Մեֆ, կներես անկեղծության համար, Ալիեվը էս գրածդ կարդա, քեզ ադրբեջանի ազգային հերոսի կոչում կտա: Ախպերս, որ Ղարաբաղի կողքի տարածքները մանրից հետ տան ու պահենք մենակ Լաչինը, էլ ադրբեջանի տանձին պետք ա մեր հետ ստատուսի մասին բանակցի: Երկու օրում գլխներիս կտա ու ղարաբաղը լաչինով ֆուկ կանի, ու քո փուկային եղանակը, կլինի ֆուկային եղանակ:
Ընգեր, ի՞նչ միջազգային ուժեր: Հատուկ քո համար սերբական կրաինայի օրինակն էի բերել եվրոպայի կենտրոնում ախպերս, որ մտքովդ էլ չանցի մեզ միջազգային ինչ-որ անհայտ ուժերից կախման մեջ դնես: Էտ միջազգային ուժերից հիմա կան աֆղանստանում, իրաքում, կոսովոյում .. սահմաններն էլ բաց են, ՄԱԿ-ն էլ ճանաչել ա.. երևի ծաղկում են հիմա:
Կամ էտ բուֆերային գոտին որտեղից գտար, ախպերս: Հենա բուֆերային գոտի ա էլի տարածքները: Խոսքի մի քիչ տալիս ենք, մի քիչ էլ չենք տալիս հա՞: Ինչքա՞ն:Մեֆ, լոլ, իջի լուսնից ախպերս:
REAL_ist (18.12.2010)
բա հիմա խի չի տալիս գլխներիս, էն սարը խանգատրում ա՞… բա մեր բանակն ինչ եղավ, ինչքան ես գիտեմ մենք մեր բանակի ուժերը վրա վստահ ենք չէ՞… …ապեր գրել եմ միգուցե, պարտադիր չի…
Սերբական կրաիկայի դեպքը տարբեր ա… ստեղ միջազգային ուժերը կոնկրետ շահեր ունեն, ֆինանսական, նավթային ու ալտերնատիվ ճանապարհային… էդ սահմանների բաց-ու-փակ լինելը մենակ մեզ համար չի…Ընգեր, ի՞նչ միջազգային ուժեր: Հատուկ քո համար սերբական կրաինայի օրինակն էի բերել եվրոպայի կենտրոնում ախպերս, որ մտքովդ էլ չանցի մեզ միջազգային ինչ-որ անհայտ ուժերից կախման մեջ դնես: Էտ միջազգային ուժերից հիմա կան աֆղանստանում, իրաքում, կոսովոյում .. սահմաններն էլ բաց են, ՄԱԿ-ն էլ ճանաչել ա.. երևի ծաղկում են հիմա:
Կամ էտ բուֆերային գոտին որտեղից գտար, ախպերս: Հենա բուֆերային գոտի ա էլի տարածքները: Խոսքի մի քիչ տալիս ենք, մի քիչ էլ չենք տալիս հա՞: Ինչքա՞ն:Մեֆ, լոլ, իջի լուսնից ախպերս:
Դե հիմա մի հատ դու գրի բռատ, թե նստել սպասելով ու ստատուս քվոն մեզ ինչ ա տալու ու ոնց ենք հարցը լուծելու տենց… դու էլ հո երկրի վրա ես
Արդեն արածա
Արդեն արածա
2. անմիջական կապ Հայաստանի հետ (Լաչինով երևի)
Ով անի մեռած ա ....
3. շրջակա տարածքների վերադարձ բուֆերային զոնայի առկայությամբ
Արդեն արածա
4. Հայաստանի ապաշրջափակում
Հա էլ արվում ա
5. Ստատուսի շուրջ բանակցություններ…
Այսինքն որևէ կետի իրագործման համար ԼՏՊի կարիքը չկա, իսկ հող հանձնելու կետը իրականացնելու համար, եթե ԼՏՊն կյանքից ձեռ ա քաշել ուզումա գա ինքնազոհաբերվի գնա էն աշխարհ պրծնի, խորհուրդ չեմ տա որևէ մեկի ինքնասպանությանը աջակցեք, չնայած ամերիկա դոկտոր Գևորկով ունենք նա նույնիսկ նման նպատակների համար ինքնասպանման համակարգեր ա տրամադրում հետո գնում նստում ա....
…ու էս ամեն ինչն արվում ա փուկային եղանակով…
Սա ինձ լրիվ իրական ա թվում ու ձեռ ա տալի…
Հող, տարծք հանձնելուց առաջ, միքիչ մտածեք ՈՒՄ եք պատրաստվում ինչ որ բան հանձնել զիճել ու ումից եք ինչոր բան ստանալու – ուզում ենք դեմոկրատական ընտրված նախագահ ունենանք, որ գնա ալիեվ դեսպոտին հող մող տա ... Ինչ լավ ա
Նորից եմ ասում Արցախի հարցը լուծված է, գնացեք նոր տարի արեք, թարգեք այդ հարցի քննարկումները ու լուծման առաջարկները...
Վերջին խմբագրող՝ voter: 19.12.2010, 02:45:
Սկզբում մտածեցի, որ չարժե սա տարածել, բայց հետո… հերիք չի՞ էշի ականջում քնած մնանք ու անտեսենք սնեց բաները, որոնք վերջում լուրջ «փաստարկ» են դառնալու մեր դեմ: Հետաքրքիրա կառավարությունը ի՞նչա մտածում սենց բաների մասին ու ի՞նչա անում որպես սրանց հակակշիռ:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ջուզեպե Բալզամո (23.12.2010)
ապեր, "արած ա" ասելուց առաջ մի հատ էս հոդվածը կարդա http://1in.am/arm/armenia_analysis_5455.html
իմիջայլոց դու, ԼՂՀ-ի վարչապետի հետ համեմատած, լավ էլ տեղեկացված ես…
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ