Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Մեֆ ջան, սաղ ճիշտ ա, մենք ՈՌԻ երկիր ենք, ու կզած ենք Ռուսաստանի տակ: Հիմա դա ի՞նչ կապ ունի Սերժի ելույթի հետ: Ելույթ չունենա՞ էտ տղեն: ԵԱՀԿ վեհաժողովն ա, մեր երկրի նախագահն էլ գնացել ա էտ վեհաժողովին, ՀՀ դրոշը ձեռին, ու էտ դրոշն էլ մնացած բոլոր անդամ երկրների դրոշների հետ նույն շարքում: ՀՀ դրոշի վրա էլ գրած չի, որ մենք Ռուսաստանի գավառի ենք վերածվել: Սերժը ի՞նչ անի, հելնի՞ ասի, «ներող, ես բան չունեմ ասելու, եթե հարցեր կան, դիմեք Մեդվեդեվին»:

Մեֆ ջան, արի չխառնենք հարցերը իրար: Ոնցն որ հարգարժան ԼՏՊ-ն ա ասում, գործ ունենք ռեալ իրականության հետ: Ռեալ իրականությունն էն ա, որ Սերոժը ՀՀ նախագահն ա, ցավոք սրտի, ու էտ մեր ունեցած նախագահը, որին նաև ընդդիմությունը չի ցանկանում վնաս տալ, որ հանկարծ Ղարաբաղին վնաս չտա (ԼՏՊ ղարաբաղյան ստռաշիլկա), լավ ելույթ ա ունեցել:

Արի հիմա մի կողմ դնենք, թե Հայաստանը ում ճորտն ա, ու նայենք ելույթին: Ու դու ինձ կոնկրետ ասա, թե ինչը դուրդ չի եկել էտ ելույթի մեջ:
OK Տրիբուն ջան, մի կողմ դնենք էս ամեն ինչը… էսի 8-րդ դասարանի շարադրություն ա, ազատ թեմայով… 4-ի եթե մեջը տառասխալ չլինի… վատ առոգանությամբ կարդացած… ապեր, դժվար ա երկրի նախագահի ելույթի մասին կարծիք կազմելն առանց երկրին ու իրա վիճակին նայելու…

… եթե "էս ամեն ինչը մի կողմ թողնենք" ԼՏՊ-ի ճառերն ավելի լավն են… լեկցիաներ են… համ էլ ինքն ա գրում… հեն ա նրանը կարդանք ու կոնտեքստից դուրս կարծիքներ հայտնենք… չէ՞…

բայց որ հարցնում ես ասեմ… կոնկրետ շատ գորշ ելույթ ա "12 աթոռ"-ի մեջի "սամ դուռակ"-ի վարյանտով… որ ասեմ "էս մասը դուրս չի եկել" սուտ ասած կլինեմ…ամենալավ մասն էլ էն ա որ ասում ա Երևանը համարում են ադրբեջանական հող… ճիշտը որ ասեմ ես Սերժի ճառերը չեմ կարդում,իրականության հետ առնչություն չունի