Մեֆ ջան,
Իսրայելը մինչև էս վերջերս երկու հատ սութի «կոմպրոմիսի» գնալը, քառասուն տարի պահեց ստատուս քվոն ու Հորդանանին ու Եգիպտոսին հաշտության պայմանագիր պարտադրեց: Ու էտ ստատուս քվոն պահելով համ երկիր սարքեց, համ էլ ատոմային բոմբ: Էտ երկու սութի կոմպրոմիսի գնալու պահին Իսրայելը արդեն կարգին, կայուն, հասուն, ճիշտ երկիր էր, ոչ թե մեր նման բանան: Այսինք, Իսրայելը դառավ ԵՐԳԻՐ նոր իրա ուզած ձևով կոմպրոմիսի գնաց ու էլի մինչև վերջ դեռ չի գնացել: Ի տարբերություն դրա, մենք մեր բանանով ուզում ենք կոմպրոմիսի գնանք, որ երկիր սարքենք: Անունն էլ դրել ենք «մինչև չփոխզիջենք երկիր չենք դառնա»: Ապեր, մեր կարգի երկրների հետ ոչ մեկը չի փոխզիջում: Մեր կարգի երկրներին պարտադրում են զիջում…
Բան չունեմ ասելու, լիարժեք խաղաղության հասնելու համար, իրոք կարող ա ինչ-որ պահի պետք ադրբեջանցիներին մի երկու կտոր բան քցել, որ ձենները կտրեն արաբների պես: Բայց հիմա հաստատ դրա ժամանակը չի: Հիմա ամեն զիջումը բերելու հետագա ավելի դառը ու ծանր զիջումների:
Հիմա Հայաստանը մի ճանապարհ ունի - ինչքան կարա երկար պահի խաղաղությունը, ու էտ խաղաղության ժամանակարջանում Հայաստանը սարքի գոնե Իսրայելի կեսի չափ երկիր: Իսկ խաղաղությունը պահել հնարավոր ա մենակ մի դեպքում - ստատուս քվոն, այսինքն դիրքերը, պահելով: Իսկ Իսրայելի գոնե կեսի չափ երկիր մենք կդառնանք եթե գոնե իրանց վարչապետի կեսի չափ նախագահ կարողանանք ունենալ, մեկ էլ իրանց կուսակցությունների կեսի չափ կուսակցություններ: Իսկ դա ունենալու համար փոխզիջում, զիջում, սահման, ու սենց բաներ պետք չի մեզ: Պետք ա մի հատ նամուսով ընդդիմություն, որ 17-ին մատենադարանի արտոնված հանրահավաքի "Ազատության հրապարակի աստճանական գրավում" անհասկանալի նպատակի փոխարեն, գոնե մի հատ մեղսունակ նպատակ դնի իրա առաջ ու հասնի էտ նպատակին:
---------- Ավելացվել է՝ 16:16 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:08 ----------
Իմ արև, ինչքան գնում ա էնքան ավելի եմ համոզվում որ Լևոնը բացարձակ բացասական ազդեցություն ունի հայ մտքի վրա, ու իրան վռազ պետք ա դուրս գրել: Սենց նագլի ձևով մի ցելի ազգի համոզես, որ մի այն կզած վիճակն է քո զարգացման գրավականը ??? Թալանչի ղզլբաշները մեզ քիչ էին, դրանց էլ դեմ ենք տվել կզելու սիրահար արտոնված քարոզիչին:
Էջանիշներ