User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պարզելու ժամանակն է, թե վառոդամանում ինչքա՞ն վառոդ ունենք

    Պատմությունները կրկնվելու հակում ունեն։ Իսկ հայոց պատմության տարբեր փուլեր պարզապես չեն կարող երբեմն-երբեմն նմանություններ չդրսևորել՝ դեպքերի շղթան չափազանց երկար է։ Մի քանի հազարամյակով չափվող մեր պատմությունը, սակայն, մաքառումների իր դժվարին ճանապարհին ամենից հաճախ դեմ է առել մի երկընտրանքի՝ ապավինել սեփական ուժերի՞ն, թե գտնել մի հզոր շահագրգիռ երկիր, որն ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ որոշ ժամանակահատվածում կհովանավորի մեզ։

    Նման մի երկընտրանքի ցցուն օրինակ կարելի է համարել Ավարայրի ճակատամարտով եզրափակված ժամանակահատվածը։ Այսօր մի փոքր էլ հեգնանքով «բարոյական հաղթանակ» հորջորջված այդ ճակատամարտի ելքը իրապես սեփական ուժերին ապավինելու՝ հայության ցուցաբերած իմաստության վառ օրինակ է։ Հիշենք՝ պարսկական ձուլման քաղաքականության դեմ պայքարում հայոց մեջ երկու հոսանք էր ձևավորվել (չխոսելով բյուզանդամետ ուժերի մասին)՝ վասակյանները՝ մարզպետ Վասակ Սյունու ղեկավարությամբ, և վարդանանք, որոնք համախմբվել էին սպարապետ Վարդան Մամիկոնյանի շուրջը։ Շատ են հնչել տեսակետներ, թե Վասակ Սյունին ոչ թե պարզապես հայրենիքը ծախող մի դավաճան էր, այլ երկրի ու հայության փրկության հույսը որոշակի զիջումների գնով (ազգովին կրոնափոխություն, պարսկերենի գերիշխանություն և այլն) պարսից վերնախավի գթասրտությամբ պայմանավորող քաղաքական գործիչ։

    1559 տարվա հեռավորությունից կարելի է համաձայնել այս տեսակետին, որովհետև մարդու մտադրությունն ու անկեղծ ցանկությունները մի բան են, իսկ նրա գործունեության արդյունքը՝ միանգամայն ուրիշ։ Փաստն այն է, որ մեր ժողովուրդն արդեն մեկուկես հազարամյակ Վարդանին հերոս է հռչակել, իսկ Վասակին՝ դավաճան։ Ու սա, իմ խորին համոզմամբ, միայն մեկ բան է նշանակում. ժողովրդի դարավոր իմաստությունն ասում է՝ պատմությանդ ծանր իրավիճակներում ապավինիր սեփակա՛ն ուժերիդ, որովհետև քեզ համար կրակից շագանակներ հանողներ չեն լինելու։ Ի՛նքդ այրիր քո ձեռքերը և շեն պահիր տունդ։ Որովհետև որքան էլ Վարդանի հաղթանակին բարոյական անունը տանք, նաև Ավարայրի ճակատամարտի շնորհիվ այսօր մենք միանգամայն նյութական ենք՝ հայի ինքնությամբ, մեր Մասիսի պես երկատված ազգային պետություններով, ազգային բանակով, որպես հայ շարունակվելու ապագայի ծրագրերով։ (Ու երբ այսօր վարկաբեկիչ պիտակներ են կպցնում Ավարայրի ճակատամարտին ու Վարդան Մամիկոնյանին, միայն մեզ կործանելու համար աշխատող մեր թշմանու ջրաղացին են ջուր ավելացնում։ Չգիտես՝ սեփական ուղեղ չունե՞ն, թե ինքնաձաղկումի գագաթնակետին են հասել...):

    Երբ 15 դար շարունակ հայ աղջիկներին Վարդան Մամիկոնյանի նկարն էին օժիտ տալիս, համոզված եմ, մեկ նպատակ ունեին՝ ապագա մայրերին խրատել, որ իրենց զավակներին դաստիարակեն հայրենիքի բախտը սեփական ուժերով տնօրինելու, այլ ոչ թե օտարին վստահելու գաղափարով։

    Ցավոք, այսքան երկարատև պատմական փորձը մեզ համար այդպես էլ իրական դաս չեղավ. այսօր էլ ենք կանգնած մի իրավիճակի առջև, երբ պետք է ընտրենք՝ Արցախի, նշանակում է՝ նաև Հայաստանի, սա էլ նշանակում է՝ ամբողջ հայության ապագան մե՞ր ուժերով ենք կերտելու, թե՞ այս էլ որերորդ անգամ մատնելու ենք «միջազգային հանրության» հեղհեղուկ դատին։

    Իսկ, հետաքրիր է, այդ ո՞ր միջազգային հանրության վրա ենք մենք մեր հույսը դնում։ Այդ «հանրությունը» չէ՞ր, որ Սումգայիթի դեպքերից շատ չանցած՝ սիրով լուսաբանում էր ոճրագործ քաղաքին ժողովուրդների բարեկամության ինչ-որ պարգևով խրախուսելը։ Նոբելյան մրցանակների արժանացնող հանձնաժողովի՝ «հանրության» ընտրանու մաս կազմող անդամները չէ՞ին, որ մեծ գիտնականի փողերը մրցանակի տեսքով նվիրաբերեցին նույն Սումգայիթի առիթով հայերի արյամբ առևտուր անող Միխայիլ Գորբաչովին։ Իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմադ Դավութօղլուին Վուդրո Վիլսոնի անվան մրացանակով պարգևատրելը արդյոք չի՞ խոսում այդ «հանրության» իսպառ բարոյազրկվածության մասին։ Միջազգային հանրություն ասվածը, որքանով որ մինչև այսօր առնչվել ենք նրա հետ, մի անդեմ ու անսեռ զանգված է։ Ուրիշ բան են նրա անունից հանդես եկող գերտերությունների շահերը։ Ա՛յ, այստեղ է, որ թաղված է շան գլուխը, ու սա է, որ մենք չպետք է անտեսենք։ Մեկ հարյուրամյակից էլ պակաս ժամանակ առաջ դրա հետ հաշվի չնստելը մեզ վրա 1915թ. է նստել, վերստին ձեռք բերած պետականության կորուստ է բերել...

    Մեր հեքիաթներում Քաջ Նազարի կերպարը ամենախոսուններից է։ Ասել կուզի՝ քաջնազարներին մենք ճանաչում ենք։ Ցավոք, հիմա այնպես է ստացվել, որ Հեյդար Ալիև անունով մի քաջնազար մեզ դրել է այդ հեքիաթի վախկոտ ու միամիտ հերոսների տեղը՝ մտածելով, թե իր հոխորտանքները մեզ շատ են վախեցնում։ Բայց մենք չէ՞ որ մի ուրշ բան էլ գիտենք՝ մատդ տուր խեղդվողին, և նա քեզ ամբողջությամբ իր հետ անդունդը կտանի։ Համանախագահների կամ այլոց կամոք այսօր մեր դարավոր հայրենիքի ազատագրված հողերից մեկ մմ2 հող զիջելով թուրքին (ադրբեջանցուն)՝ մենք ստույգ դեպի օտար ու մերժելի տիրապետության անդունդն ենք մղում մեր ամբողջ երկիրը՝ Հայաստանը, Արցախը, մեր մնացած՝ դեռևս չազատագրված հող հայրենին։

    Շատ հեռու չէ պատմական այն ժամանակահատվածը, երբ հայի բազուկը ինքն իրեն ապավինելով՝ հող ազատագրեց։ Իսկ մենք ի՞նչ արեցինք անցած 15-20 տարում։ Մեր հաղթանակն ամրապնդելու փոխարեն համակվեցինք ատելությամբ մեր իսկ հայրենակիցների նկատմամբ։ Հաղթողի անունը վրան առած առաջին նախագահն իշխանազուրկ տարիներն օգտագործեց միայն իրենից հետո եկածների նկատմամբ ատելություն ու դժգոհություն սերմանելու համար, հայ հանրությանը պառակտելու, կեղծ կամ անպատեհ գաղափարների ետևից տանելու համար։ Հենարան ունենալով «փող և իշխանություն» կարգախոսով առաջնորդվող նախկին կողմնակիցներին՝ նա ու իր նմանները Հայաստանը հասցրեցին 2008թ. մարտի 1-ին։ Անցած տարիներին հանրահավաքային հարթակում եռանդն անպտուղ վատնած, անհուն ցասումով «արդարություն» փնտրելու համար այդ օրը փողոց դուրս եկածներից քանի՞սը (անձամբ կամ իրենց երախան) կգնան ճակատային գծում մեզ վերադարձած հողերը պաշտպանելու, եթե «քաջնազարները», ոգևորված մեր վախվորած պահվածքից և «միջազգային հանրության»՝ իրենց օգտին մեկնաբանվող տեսակետներից, նորից մեր դեմ դուրս գան իրենց ու իրենց վարձկանների զենքով ու զորքով։ Կասկածում եմ, թե իրենց «քաղաքացիական իրավունքների» ոտնահարման դեմ պայքարն ու «լավ ապրելու» երազանքը նրանց շատ թե քիչ զգալի մասը փոխարինի Քաջ Նազարի բախտով պետության տեր դարձած զավթիչներից մեր հայրենիքը պաշտպանելով։

    Երբևէ մտածե՞լ են արդարություն պահանջող մեր քաղաքացիները, որ իր ազդեցությունը տարածելու համար Արևմուտքն այժմ ժողովրդավարության և ահաբեկչության դեմ պայքարի՝ իրականում շատ մարդասիրական գաղափարներն այնպես է օգտագործում, ինչպես Սովետն էր նույն նպատակով օգտագործում սոցիալիզմի՝ նույնպես ոչ պակաս մարդասիրական, գաղափարը։

    Կարծում եմ՝ մեզ համար առայժմ շքեղություն է նման գաղափարների վրա բոլոր ուժերը վատնելը։ Մեզ հիմա միասնականություն է անհրաժեշտ՝ երկրագնդի վրա հնուց անտի մեզ վերապահված հայրենիքի գոնե այս փոքրիկ հատվածը բախտախնդիրներին չզիջելու համար։ Դրա համար մենք մշակութային, պատմական, մարդկային, մտավոր մեծ ներուժ ունենք, որը շատերը չեն գիտակցում, ոմանք էլ անարժեք ու անգործունակ են համարում։ Երևի՝ նորից է եկել վառոդամանը թափ տալու ժամանակը, որպեսզի տեսնենք, թե որքան վառոդ է այնտեղ մնացել։ Համոզված եմ, այն հաստատ դատարկ չէ, իսկ եղածն ավելացնելը մեր ուժերից վեր չի լինի, եթե, իհարկե, որոշենք ապրել...

    Շատերն են ասում, թե Հայաստանն այնքան է թուլացել կոռուպցիայից, կրթական թույլ համակարգից, արտագաղթից, սխալ գաղափարներից, որ, ո՛չ ավել, ո՛չ պակաս, կործամնան եզրին է հասել։ Այսպես մտածողներին ես ուզում եմ հիշեցնել Ջիովանի Բոկաչոյի նովելաշարից մի ուշագրավ պատմություն քրիստոնյա և մահմեդական երկու ընկերոջ մասին։ Ցանկանալով իրենց մտերմությունն ամրապնդել նաև դավանակից դառնալով՝ նրանք իրար առաջարկում են նույն կրոնն ընդունել։ Մահմեդական ընկերը համաձայնում է ուսումնասիրել քրիստոնեության գաղափարները և հիմքերը, որից հետ որոշում կայացնել։ Քրիստոնյան առավել քան համոզված է՝ իմանալով այն փտած համակարգի մասին, որով քրիստոնեությունն իր ազդեցությունը պահպանում է, ընկերը երես կթեքի ոչ միայն կրոնից, այլև, թերևս, իրենից։ Մեծ է լինում քրիստոնյայի զարմանքը, երբ ընկերը հայտնում է իր որոշման մասին՝ քրիստոնեություն է ընդունելու։ Ապշած ընկերոջ հարցին նա պատասխանում է՝ իր ուսումնասիրությունները հանգեցրին այն եզրակացության, թե որքան զորեղ է քրիստոնեությունը, որ կարողանում է բարգավաճել ու տարածվել անգամ մնան փտած համակարգի պայմաններում։ Իսկ մենք հո գիտենք, որ քրիստոնեությունը շարունակում է համաշխարհային կրոններից մեկը մնալ։

    Այնպես որ, կարծում եմ, վաղ է մահախոսական կարդալ և ամեն ինչի մեջ միայն վատը տեսնել։ Քանի կաս, պետք է ինքնահաստատվես ու զարգանաս։ Իսկ մենք, որ այսօր 10 մլիոնի հասնող ազգ ենք, չէ՞ որ ինքնահաստատվում ենք մե՛ր ունեցածով ու ստեղծածով, այլ ոչ թե, մեր հարևան անմշակույթ ազգերի նման, ուրիշների «ունեցվածքն» ու ստեղծածը մերը հայտարարելով լոկ՝ չհասցնելով անգամ սերտել ու հաշվառել...

    Արմենուհի Փալանդուզյան 7or.am
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 06.07.2010, 20:38:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (12.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •