REAL_ist-ի խոսքերից
Որքան էլ ցավալի է, իմ կարծիքով Ղարաբաղյան հակամարտության միակ լուծումը ռազմական գործողությունների վերսկսումն է: Նույնիսկ խաղաղապահական ուժերի հնարավոր տեղակայումը ներկայիս անվտանգության գոտում նույնպես ռազմական գործողությունների վերսկսելուց հետո է իրականացվելու: Թեպետ միջազգային իրավունքում արգելվում է ուժի գործադրումը Ադրբեջանը այն արդարացնելու է ինքնապաշտպանական հիմնավորումներով, "օկուպացված" տարածքների վերադարձով, որի հիմնավորմանն էր ուղված շուրջ 20 տարի ադրբեջանական դիվանագիտական կորպուսի աշխատանքը:
Միջազգային իրավունքին համապատասխան լուծմանը երբեք չի համաձայնվի առաջին հերթին Ադրբեջանը, որը ոչ մի կերպ չի հաշտվի Արցախի ժողովրդի իրական կամարտահայտության միջոցով ԼՂ կարգավիճակի սահմանմանը` նույնիսկ հարակից տարածքների վերադարձի պայմանով: Այդ առումով ԱՄՆ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունը անընդունելի է նաև Ադրբեջանի համար: Եթե մեր դեպքում անընդունելի է լղոզված և անորոշ ձևակերպումների պատճառով, ապա Ադրբեջանի համար արմատական անընդունելի կետի առկայության պատճառով:
Մնում է հուսալ, որ ռազմական գործողություններում հաջողության դեպքում հակառակորդին կպարտադրվի խաղաղության պայմանագիր և չի կրկնվի անցյալի ճակատագրական սխալները:
Էջանիշներ