Հայաստանի դիվանագիտությունը սպառնում է ազգային անվտանգությանը. Դավիթ Շահնազարյան
13:20 • 01.07.10
Հայաստանի դիվանագիտությունը վտանգում է ազգային անվտանգությանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը՝ նշելով, որ մեր երկրի ղեկավարությունը չի կարողանում համարժեք պատասխան տալ Ադրբեջանի քարոզչությանը։
«Չափազանց մտահոգիչ է Հայաստանի դիվանագիտության մակարդակի օրեցօր վատթարացումը։ Այն անցել է բոլոր ընդունելի և անընդունելի սահմանները։ Ինչից են այդքան ուրախացած, դժվար է ասել։ Էլ չեմ խոսում այն մասին, որ արտգործնախարարությունը մշտապես կեղծիքներ է տարածում»։
Ըստ Շահնազարյանի՝ Հայաստանը թույլ է տալիս, որ «Ադրբեջանը ԼՂՀ հարցով օգտագործի իր չակերտավոր արգումենտները և էական արդյունքների հասնի միջազգային հանրության մոտ»։ Իսկ պաշտոնական Երևանի կողմից որևէ պատշաճ գնահատական չի տրվում Ադրբեջանի գործողություններին։
Շահնազարյանի խոսքով՝ Ադրբեջանը բացահայտ խաբեությամբ է հանդես գալիս և իր կողմից առաջ քաշված առաջին փաստարկով, որ ՄԱԿ-ի 51-րդ հոդվածով կարող է պատերազմական գործողություններ սկսել։ Սակայն, ըստ Շահնազարյանի, 51-րդ հոդվածն ընդամենը ասում է, որ երկիրն իրավունք ունի ինքնապաշտպանվել հակառակորդի հարձակման դեպքում։
«Առաջին հերթին Ադրբեջանն է խախտում ՄԱԿ-ի բանաձևերի պահանջները։ Այդ երկիրն ամեն օր խախտում է բոլոր փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները։ Այն, ինչ իրենք անվանում են օկուպացիա, դա իրենց կողմից սանձազերծված պատերազմի արդյունք է։ Այն, ինչ Ադրբեջանն այսօր ասում է, հետևյալն է. «Հետ տվեք այն, ինչ կորցրել եմ իմ սկսած պատերազմի հետևանքով, հետո կխոսենք»,- նշեց Շահնազարյանը՝ ցավով արձանագրելով, որ ադրբեջանական արգումենտներն ընդունելի են նաև Հայաստանի իշխանությունների համար։
Իրոք արդեն բոլոր սահմանները անցել են,մենք պարտվել ենք քարոզչական պատերազմում,թող պետությունը հովանավորի Հայկական պրոպագանդան,արդեն սիրտս խառնում է այդ թաթարների մեկնաբանություններից![]()
Էջանիշներ