Աստղո ջան, պատերազմում տակտիկական կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներից է անսպասելությունը։ Այ օրինակ մենք ինքներս մեզ ներշնչում ենք թե ազերին կռվող չի, Ալիևին հեչ պետք չի պատերազմ, ներքին սպառման համար հայտարարություններ են ընդհամենը անում, և այլն; էս ամենը բթացնում է մեր զգոնությունը, որը գայթակղիչ խայծ է արկածախնդրության սիրահարների համար։ Ամեն վայրկեան պետք է պատրաստ լինել պատերազմի ու նաև հարձակման անցնելուն։ Բանը բանից անցել է արդեն, ու նման է, որ առանց կռվի այս հարցը լուծում չունի։ Մյուս կողմից էլ խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը, որին մերոնք վաղուց արդեն «հա» են ասել, նշանակում է աննասուն վիճակ, որովհետև սովորաբար «խաղաղապահ» ուժերը հեշտ են մի տեղ լցվում, բայց նրանց հեռացնելը հետո շատ դժվար է լինում։ Մեր հեռանկարները անձամբ ինձ ողորմելի են թվում։ Էս թեմայով բազմիցս խոսել եմ, էլ ասելիք չի մնացել։ Աստվածաշնչյան պատվիրանների մեջ լավ կլիներ ավելացվեր «մի՛ հիմարացիր» դրույթը, չնայած երևի դա էլ մեզ չէր փրկի։![]()
Էջանիշներ