User Tag List

Էջ 112 358-ից ԱռաջինԱռաջին ... 1262102108109110111112113114115116122162212 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,666 համարից մինչև 1,680 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #1666
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս խաստառակ <<Մադրիդյան սկզբունքներ>> ասվածը, բացահայտում է ղարաբաղից եկածների իրական երեսը, նույնիսկ իրենց հողերն են տվել, Քոչարյանիի ժամանակ ստորագրված փաստաթղթեր, որում ասվում է , որ կտրվեն նախկին <<Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ>> -ի շրջակա յոթ շրջանները, և հետագայում կամրապնդվի այսպես կոչված հանրաքվեի միջոցով , այսինքն այնտեղ պետք է ետ գան ազերի նախկին բնակիչները, դե նրանք էլ գիտեք ճագարի պես բազմացել են, ու բացի դա անհնար չի նաև որ հիմիկվա ադրբեջանում կտրվեն նախկին ԼՂԻ մարզի անձնագրեր, ու եթե նրանք այն ժամանակ կազմում էին 20% , չեմ կարծում, որ հիմա էլ է նույն կլինի , իսկ այդ այպես կոչված միջանցքը ծիծաղելի է այնքան փոքրիկ, իսկ մեր Ծիծեռնավանքը, այնտեղ հանքային ջուր կա , մի գյուղի մոտ որը կոչվում է Մրրիկ, Գորիսի շրջանից Խոզնավար - Ծիծեռնավանք -Մրրիկ գյուղի հարևանությամբ գտվող ....
    Մենք էլ զարմանում ենք թե ոնց կարելի է լեզուն փոխել ու ասել թե խելոք լինելու համար պետք է օտարալեզու դպրոցում սովորել....

    Հա ի դեպ այս հասցեում կարող եք լավ <<զրույցի ընկնել>> ազերի հայկական լեզվակռվին, բայց պետք է գրանցված լինեք facebook ումhttp://regnum.ru/news/polit/1298313.html
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 27.06.2010, 00:03:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (27.06.2010), Tig (28.06.2010)

  3. #1667
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ղարաբաղից» եկած որոշ գեղցի մտածողության քրեածինների էությունը վաղուց է բացահայտվել, նրանք ասում են, որ իրենց միայն իրենց գեղերն են հետաքրքրում, մնացածը իրանք պատրաստ են տան մենակ թե իրանց գեղին բան ասոց չլնի։ Աղդամը իրանց հայրենիքը չի – Ս.Սարգսյան, Քելբաջարը տալը չտալը ես պիտի որոշեմ – Ռ.Քոչարյան։
    Դրանք տիպիկ մանր ու սահմանափակ մտածողության անձանց էությունն է, դրանք ազգային գլոբալ խնդիրներ լուծելու ունակ չեն։ Իրենց նեղ բիզնես, գյուղ կամ ինչպես իրենք են սիրում ասել «օջախը» ամենի ինչ է մնացածը ոչինչ, որ լավ գին տան ամեն ինչ էլ կքցեն...
    Հետևանքն էլ դա է, որ իրենց հայրենիքը սահմանափակվում է հյուսիսային պողոտայով ու մի քիչ էլ Ղրաբաղի գեղերիցն ա պյանա տան յան կտան ու ինչ թուղթ էլ տան կստորագրեն....

    Դրա անուղղակի հաստատումը նաև նրանում է, որ մինչ օրս ադրբեջանից հայ փախստականների հարցը դրանցից ոչ մեկի կողմից չի բարձրացվել, նրանց հարցերի, փոխհատուցման գոծերի մասին ոչինչ չի արվել...

    Քրեածին, գողական կանոններով ապրող ու գոյատևող անձիք ի վիճակի չեն մտածելու ազգային, համընդհանուր արժեքներով, բայց մինչև հայությունը դա գիտակցի ու խիզախի դրանից ազատվելու դեռ շատ զոհեր են լինելու....

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (28.06.2010), Magic-Mushroom (27.06.2010), mkofranc (28.06.2010), Tig (28.06.2010)

  5. #1668
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները աջակցություն են հայտնում ղարաբաղյան կարգավորման գործընթացին

    27.06.2010
    Արթուր Պապյան
    Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները շաբաթ երեկոյան հանդես են եկել հայտարարությամբ, որում աջակցություն են հայտնում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու գործում։
    «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Կանադայում անցկացվող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ընթացքում հայտարարել են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը նշանակալից առաջընթաց են արձանագրել հակամարտության հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու գործում։

    «Այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն հաջորդ քայլը եւ ավարտեն աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա, ինչը հնարավորություն կստեղծի անցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը», – ասված է հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ–ի Մինսկի խմբում համանախագահող 3 երկրների ղեկավարների կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

    Երեք նախագահները «կարեւոր առաջընթաց» են գնահատել այն փաստը, որ հակամարտության կողմերը որպես Ղարաբաղի հարցի երկարաժամկետ լուծման հիմք ընդունում են Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ–ի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից 2009 թվականի հուլիսի 10–ին իտալական Աքվիլա քաղաքում հրապարակված սկզբունքները։

    «Հիշյալ սկզբունքները», – հայտարարությունում ընդգծել են երեք նախագահները, – «ներառում են Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ, անվտանգության երաշխիքներ եւ ինքնակառավարում, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում նրա բնակչության իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով, ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն»։

    «Մենք մեր նախարարներին եւ համանախագահներին հանձնարարում ենք ակտիվորեն աջակցել կողմերին առկա տարաձայնությունների հաղթահարման գործում՝ նախապատրաստվելով Ալմաթիում ԵԱՀԿ–ի նախարարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակում անցկացվելիք համատեղ հանդիպմանը», – նաեւ ասված է նախագահների հայտարարությունում։

    Հուլիսի սկզբին նախատեսվում է ԱՄՆ–ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան եւ Ադրբեջան։

    Անցած շաբաթ՝ հունիսի 17–ին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որից հետո տարածված հաղորդագրության մեջ պաշտոնական Մոսկվան նշել է «կողմերի դիրքորոշումների մերձեցումը կարգավորման հիմնական սկզբունքների տեքստի մի շարք վիճելի դրույթների շուրջ» եւ հայտարարել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաստատել են այդ փաստաթղթի վրա աշխատանքը ավարտելուն ուղղված երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:

    Այդուհանդերձ, Սանկտ Պետերբուրգում կայացած նախագահների եռակողմ հանդիպումից ընդամենը 1 օր անց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքեր ներթափանցած ադրբեջանական զինված խմբավորման եւ հայ դիրքապահների միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում 4 հայ եւ առնվազն 1 ադրբեջանցի զինծառայողներ զոհվեցին։
    http://www.azatutyun.am/content/article/2083561.html

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (27.06.2010), Tig (28.06.2010), Ապե Ջան (27.06.2010)

  7. #1669
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,456
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի խոսքով վերածվում ենք հերթական ռուսաամերիկյան ռազմաբազայի՝ իր բոլոր աննասուն հետևանքներով։ Մեզ էլ, ազերիներին էլ տեղն ա, հասնում ա։
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    mkofranc (28.06.2010), Sagittarius (28.06.2010)

  9. #1670
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կարծում եմ Սերժը էտ քայլին չի գնա- երբեք
    մնում ա իրան վերացնեն, ոնց որ Վազգենին մի ժամանակ: դրա համար ինքը պետք ա նախօրոք հրաժարական տա ու գլուխը ազատի:
    դրանցի հետո պետք ա նոր ընտրություններ լինեն, ու ամենահարմար տարբերակը հայերիս համար էն ա , իշխանության գան դաշնակները, բայց ոչ հայաստանյան, այլ նախագահ դառնա դաշնակ- լիբանանցի-մահապարտ: ու մեծ գլոբալ դաշինք կապի պարսիկների հետ, ռսներին լարի Հայաստանից ու թքած կունենանք իրանց երեք բանդիկների վար:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 27.06.2010, 17:40:

  10. #1671
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,456
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սերժը վաղուց արդեն կեղտոտել ա իր փայ բորշչի մեջ։ Ի վերջո կարող են հասցնել նրան, որ Սերժը ինքը կխնդրի ռուսներին մտնել Ղարաբաղ, իսկ ռուսները կմտնեն ամենավերջում, ավերակների վրայով, ոնց պլանավորել են, ոնց միշտ ա եղել։ Հիմա չարաճճիորեն հետևում են, թե Ադրբեջանը ոնց ա զինվում Ուկրաինայից, Թուրքիայից ու Իսրայելից... Մարդ որ էշ չլիներ, էշի գինը 1000 կլիներ։
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (27.06.2010), mkofranc (28.06.2010), Rammer (28.06.2010), Sagittarius (28.06.2010), Նարե (28.06.2010), Տրիբուն (28.06.2010)

  12. #1672
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ղարաբաղի զորքը ղարաբաղցիներ են հիմնականում, ու դա շատ վճռորոշ է:
    նրանք հիմա մինչև ատամները զինված են:
    ինչքան "միջազգային գլոբալները" կարողացած լուծել հզբոլահի հարցը, էնքան էլ սրանք "կլուծեն" ղարաբաղցիների հարցը
    մինչև ուկրաինական զենքը գա հասնի ազերիստան, հայկական զինված ուժերը կլինեն Բաքվի մատույցներում:

    ---------- Ավելացվել է՝ 18:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:17 ----------

    իմիջայլոց էս վերջին տարին համառորեն ասել եմ ու ասում եմ, որ Լևոնը, Սերժը, դաշնակները դրսի ու ներիս, միասին ու համատեղ են գործում ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, ու շարունակում եմ դա պնդել:
    գնում է շատ լուրջ քաղաքական պայքար, ու այդ պայքարում մենք շատ հաջող պաշտպանվում ենք ու նույնիսկ լոկալ մարտերում հաղթում:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (27.06.2010)

  14. #1673
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,456
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ղարաբաղի զորքը ղարաբաղցիներ են հիմնականում, ու դա շատ վճռորոշ է:
    նրանք հիմա մինչև ատամները զինված են:
    ինչքան "միջազգային գլոբալները" կարողացած լուծել հզբոլահի հարցը, էնքան էլ սրանք "կլուծեն" ղարաբաղցիների հարցը
    մինչև ուկրաինական զենքը գա հասնի ազերիստան, հայկական զինված ուժերը կլինեն Բաքվի մատույցներում:
    Երբեմն երազելը մի բան է, իրագործելը՝ այլ Կարելի է կարծել, հիմա ազերները ժանգոտ թրերից բացի այլ զենք չունեն, սպասում են ուկրաինական սեքընդ հենդ թնդանոթներին… Համ էլ դա կապ չունի, ռուսական սցենարը մանրից իրականություն է դառնում՝ համենայն դեպս Ալիևին բզելը Մոսկվայում ստացվեց։ Մի քիչ էլ դուխ կտան ու էշը կուտը կուտի... Հայաստանի կմնա մի բան՝ ժամը գուշակել ու հարձակվել առաջինը, եթե ֆայմեն իհարկե։
    Si vis pacem, para bellum

  15. #1674
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբեմն երազելը մի բան է, իրագործելը՝ այլ Կարելի է կարծել, հիմա ազերները ժանգոտ թրերից բացի այլ զենք չունեն, սպասում են ուկրաինական սեքընդ հենդ թնդանոթներին… Համ էլ դա կապ չունի, ռուսական սցենարը մանրից իրականություն է դառնում՝ համենայն դեպս Ալիևին բզելը Մոսկվայում ստացվեց։ Մի քիչ էլ դուխ կտան ու էշը կուտը կուտի... Հայաստանի կմնա մի բան՝ ժամը գուշակել ու հարձակվել առաջինը, եթե ֆայմեն իհարկե։
    ղարաբաղի այժմեական պաշտպանական ամրությունները հաղթահարելու համար ազերիներին հեքրաթային հզորություններ են պետք:
    իսկ մեզ ոչ մի բան էլ անել անհրաժեշտ չէ, թերևս բացի նավթամուղը շարունակաբար հռթիրակոծելուց

  16. #1675
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    37
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չիգիտեմ,բայց մի բան գիտեմ որ ինչ որ մեկը մեր տարածաշրջանում մասոնական խաղերա խաղում,դա միշտ այդպես է եղել,միշտ քանդել են որ հետո սարքեն,ես բոլորիդ խորհուրդ կտամ դիտել Ժամանակի հոգին 1 ու ժամանկի հոգին 2 դոկումենտալ ֆիլմերը,այդ ֆիլմերը մտածելու տեղիք են տալիս,ոչ մի բան հենց այնպես չի լինում,ինչ որ մեկը ցանկանում է տարածաշրջանում պատերազմ հրահրի,դե կամակատարներն էլ կատարում են,թե չէ այդ թաթարստանը քանի գլախանի է որ պատերազմ սկսի մեզ հետ
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    mkofranc (28.06.2010)

  18. #1676
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձեր առաջարկների մեջ արյուն կա. Արա Պապյան
    10:23 • 28.06.10

    «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարի` Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարության առնչությամբ արձագանքին, մասնավորապես, Նալբանդյանի այն մեկնաբանությանը, թե «Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտությամբ», նշում է.

    «Բուն հայտարարության մեջ նման բան չկա։ Հայտարարությունը չի հստակեցնում կամարտահայտողների շրջանակը` դա նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչությո՞ւնն է, ներկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությա՞ն, թե՞ Ադրբեջանի Հանրապետության բնակչությունը։ Ընդհանրապես հստակեցված չէ՝ ո՞վ է կամարտահայտողը, գուցե Բաքվի իշխանավորներն են, գուցե իրենց Լեռնային Ղարաբաղի օրինական ներկայացուցիչներ հայտարարած և Բաքվում ծվարած ինչ-որ մարդկանց գոյություն ունեցող կամ վաղը ստեղծվելիք խումբ։ Կարծում եմ, որ նախարարին շփոթության մեջ է գցել ռուսերեն (զուտ աշխատանքային) տարբերակը. “определение будущего, окончательного правового статуса Нагорного Карабаха путем имеющего обязательную юридическую силу волеизъявления его населения.” Այս պարբերության անգլերեն պաշտոնական տեքստը հետևյալն է “final status of Nagorno-Karabakh to be determined in the future by a legally-binding expression of will.” Անգլերեն պաշտոնական տարբերակում բացակայում է его населения (նրա բնակչության) բառը։ Այս պարբերության պաշտոնական և ռուսերեն տարբերակների միջև կա ևս մեկ կարևոր տարբերություն։ Ռուսերենը խոսում է իրավական կարգավիճակի մասին (определение … правового статуса) պաշտոնական տեքստում չկա իրավական (legal) բառը։

    Տրամաբանորեն և միջազգային իրավունքի տեսանկյունից, իհարկե, ցանկացած տարածքի ճակատագիրը պետք է որոշվի տվյալ տարածքի բնակչության կողմից։ Դա է ինքնորոշման բուն էությունը։ Եթե ուրիշը պիտի որոշի քո ճակատագիրը, էլ ի՞նչ ինքնորոշում։ Սակայն արդյո՞ք շատ տրամաբանություն ենք տեսնում Ադրբեջանի ղեկավարության և, որ ավելի ցավալի է, եռանախագահների քայլերի մեջ։

    P.S. Մանրամասների այս վերլուծումը բնավ չի նշանակում, որ ես ընդունում եմ Արցախի հարցի լուծման ներկայացվող տրամաբանությանը, երբ a priori, առանց իրավական հիմքի, Լեռնային Ղարաբաղը դիտարկվում է Ադրբեջանի մաս և փորձ է արվում այդ շրջանակում ինչ-որ լուծումներ գտնել։

    Երբ երեխա էի, որպեսզի մեր տարածաշրջանում, որն այն ժամանակ մեր բակն էր, խաղաղություն հաստատվի, մեծերն ասում էին. «Քարի մեջ արյուն կա»։ Հիմա մենք մեր մեծերին (այսօր ստիպված ենք ընդունել, որ եռանախագահներն այդ կարգավիճակն ունեն) պիտի ասենք. «Ձեր առաջարկների մեջ արյուն կա»»։

    Tert.am

    հ.գ. սրանք վերջը պատերազմ են սարքելու… Ու մեկա եթե ինչոր տարածքներ զիճվեն էլ՝ սենց թե նենց դա կտանի պատերազմի վերսկսմանը, ու եթե տենցա, ավելի լավա առանձ զիճումների պատերազմ սկսվի, քան թե անիմաստ զիճումենրց հետո…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. #1677
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանի կմնա մի բան՝ ժամը գուշակել ու հարձակվել առաջինը, եթե ֆայմեն իհարկե։
    Այ Վիշապ ջան, ի՞նչ հարձակվել. հարձակվող կողմը 1/3-ով առավելություն պիտի ունենա հարձակման ժամանակ: Իսկ մեր ամրություններում պաշտպանվելը հաստատ ավելի ձեռնտու է: Ադրբեջանի զինավարժություններն էի նայում, հետո Ալիևի ելույթը լսեցի... ուկրաինացի օդաչուներն են եկել, որ թաթարներին ինքնաթիռները վարել սովորեցնեն, հետն էլ էս տարի 1 մլն նորակոչիկ ունեն ադրբեջանական բանակում: Դա իհարկե ադրբեջանական տվյալներով: Մենք ուրեմն պիտի ամբողջ բնակչությամբ + սփյուռքը անցնենք գրոհի, որ իրենց պաշտպանությունը շարքից հանենք:

    Մեզ մի խումբ մահապարտ ա պետք սրանց հարցերը լուծելու համար կամ մի խումբ իսլամիստներ /կամ հենց տեղի խմբերին ֆինանսավորել/՝ երկրի ներսում դրությունը ապակայունացնելու համար:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (12.07.2010)

  21. #1678
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ալեքսանդրապոյլի խայտառակության շատ նման վիճակում ենք

    Ինձ մոտ զգացմունք է, որ մենք Ալեքսանդրապոլի դավաճան դաշնակների ստորագրած պայմանագրի նման մի բան եք ունենալու շուտով, եթե սերժանտա-ռոբոտները հաբռգած գեներալների միջոցով կարողանան համոզեն, որ թե "բլեֆ" անենք ստորագրենք Մադրիդյան սկզբունքները ու ձև անենք թե հանձնում ենք, մեկա տվող չկա, առանց հասկանալու, որ հայությանը դրանով դնելու են շատ զազրելի վիճակում ինչպես Ալեքսանդրապոլի պայմանագրում ուր նույնիսկ թուրքական զորքերը որպես խաղաղապահ ու բոլշեվիկներից փրկարար ուժեր դաշնակ հայվան դավաճան նախարարները համաձայնվել էին ունենալ ու ստորագրել էին նման թղթի տակ, փոխանակ վզները դնեէին ասեին կտրեք սպանեք, լավ է մեռնեմ քան ծնկաչոք ապրեմ...

    ՈՒղղակի զարմանում են, ոնց ոչ մեկ չի քֆրտում սերժանտա-ռոբոտներին երբ դրանք իրանց լյա-լյաներն են երգում «Մադրիդյան սկզբունքների ընդունելի լինելու մասին»։ Մի տարի ա լղոզում էին, որ իրանք Մադրիդյան սկզբունքները որպես հիմք են ընդունում, երբ այնտեղ բաց գրված է հող հանձնելու մասին ու ոչ մեկ չի հարցնում ինչն ես որպես հիմք ընդունում, այ ոչխար, հող հանձնելը հիմք ես ընդնումում՞

    Լղոզում են ու տնց լղոզելով մի օր էլ ստորագրելու են նման մի թղթի տակ, որտեղ հող հանձնելու մասին կետ կա, որպես բլեֆ ու բոլորիս դնեն ՊԱԼԱԺԵՆԻ...

    Իսկ եթե բլեֆ են անում, չեն ուզում լրիվ ազնիվ լինեն ժողովրդի առաջ ասեն հա ժողովուրդ հող տալը ոչ մի դեպքում չեմ ընդնունելու ու մենակ թաքուն են ասում, որ ամերիկաներն ու ռուսները չիմանան, ինչ ա կարող ա ամերիկացիները ու ռսները էդքան էշ են, որ չհասկանան բլեֆը՞

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (28.06.2010), Tig (28.06.2010)

  23. #1679
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտը հակահարձակումն ա, սպասում ենք իրանք հարձակվում են մինիպոլյաների վրա արնաքամ են լինում, կարգին հրետակոձում ենք էտ ընթացքում, ու հակահարձակումով ջարդ ,էլի քաշվում ենք մեր դիրքերը , պատերազմը երկար չի կարա ձգվի, ուղղակի պատերազմով հող ա նախապատրաստվելու ռուս նատոյական զորքերի մուտքի համար:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (28.06.2010), Վիշապ (28.06.2010)

  25. #1680
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա իհարկե բլեֆ է: Դրանով ընդամենը երկարացնում ենք բանակցությունների ընթացքը, ինչը մեզ համար շատ կարևոր է: Թե չէ ո՞վ կընդունի հետևյալ ոչինչ չասող կետերը՝

    Մադրիդյան սկզբունքներ
    1. Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ ազերական հսկողությանը,
    2. Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որը կերաշխավորի նրա անվտանգությունն ու ինքնակառավարումը,
    3. Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը իրար կապող միջանցք,
    4. Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի որոշում` իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով,
    5. Բոլոր ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու իրավունք,
    6. Անվտանգության միջազգային երաշխիքներ, որը կընդգրկի խաղաղապահ գործողություններ:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (28.06.2010)

Էջ 112 358-ից ԱռաջինԱռաջին ... 1262102108109110111112113114115116122162212 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •