Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
Իրանը բաժան բաժան անե՞ն… Էդ Իրանին Իրաքի տե՞ղն ես դրել… Իրանը Իրաք չի ու ԱՄՆ-ը Իրանին չի մարսի… Նույնիսկ եթե Ռուսաստանը միանան նրան, ինչում շատ կասկածում եմ
Իրոք որ Իրանը Իրաք չի, հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ն,ՌԴ-ն կողմ չեն Իրանի հզորացմանը, հզոր Իրանը ոչ միայն ուղիղ վտանգ է ԱՄՆ-ի անվտանգությանը, այլ նաև ՌԴ-ի: եվ կարծես թե հզոր տերությունների շահերը այս հարցում համընկել են, իսկ ինչ վերաբերում է, որ դժվար կլինի Իրանի տապալումը դա իհարկե այդպես է, մինչև Սադամին իշխանությունից զրկեցին հազար հատ պատերազմ արեցին: վերջի վերջո Հարավսլավիան ինչպես քանդեցին, նույն ձևով էլ կքանդեն Իրանը ու նորից կվերահավաքեն, սակայն ըստ հարևանների ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հովանու ներքո: տեսեք փաստացի տեղի է ունենում Իրանի շրջափակում, Աֆղանիստան, Իրաք, Քուվեյթ, Պակիստան, մնացել է միայն հյուսիսից փակեն Իրանի օդերը, որն էլ կարվի: Իսկ ՌԴ շահը ամերիկյան զորքերի տեղադրումից կլինի ամերիկյան հակահրթիռային ծրագրի լրիվ կանգնեցումը, կամ Պուտինի առաջարկած համատեղ իրականացումը: Իսկ Հայաստանը ու Ադրբեջանը կլինեն այդ կոմբինացիայի խաղաքարտերից մեկը: