Կարծում էի կգտնեմ վերլուծություն ապրիլի 6ին Ղարաբաղի մասին ասվածների մասին, բայց փոխարենը կարդալով վերջին էջերը հասկացա, որ ճիշտ է տպավորությունս ու կանխատեսումս, ոչինչ էլ չի ասվել, գոռացվել ու նորից պնդեմ չի էլ ասվելու....

Փոխարենը գտա ընդհամենը ինչ ինչ անձերի քննարկումը, որը իմ երկարամյա ֆոռումային փորձից ասեմ, թեմայից շեղելու ու նրանց ասածի դեմ բան ասելիք չունենալու նշան է...

Եթե ինչ որ մեկին պետք է Մանվել, Սամվել կամ Սերժի անձի ԲՏության կամ հրեշտակության հարց քննարկել բարի թող լինի գնա հոգեբանության բաժնում քննարկի։

Զարմանալի է, որ տրամաբանող երիտասարդներից շատերը թույլ են տալիս իրենց նման անիմաստ քննարկումների–ռազբիրատների մեջ ներքաշել, ով ինչ դուխով տղայա, ոտեղ ինչ դվիժենիա անում ևյլ...

Է հետո՞, դրանով օրհասական Ղարաբաղի հարցում իրավիճակը հասկանալու, ինչ որ կողմնորոշում ընդունելու հնարավորությն ստացաք՞

Ավելի քան համոզված եմ որ ընդամենը հերդական անգամ որոշ մարդկանց համար կարևոր է պարզել, ով ում ա ճանաչում, որ քյալամի հետ որտեղ ա նստում հելնում, որ փորձի նրա ասածը որպես հալած յուղ ընդունել տա նրանց, ով սեփական կարծիք ձևավորու անընդունակ է...