User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Ղարաբաղի հարցի հայկական ստրատեգիան հիմնադրվել է 1987-88-ին սովետի օրոք ու սովետական տրամաբանության շրջանակներում: Այն ենթադրում է, թե ղարաբաղը պետք է անկախ լինի:
    Սովետի քանդվելուց հետո որևէ փոփոխություն չի եղել մեր մոտեցման մեջ, չնայած, լրիվ նոր գեոքաղաքական տրամաբանության մեջ էինք հայտնվել: Հարցը ակընհայտորեն տեղափոխվել էր զուտ հայ- ադրբեջանական հարաբերությունների դաշտ, բայց մենք կոտոշավարի մինչև հիմա կույր ենք խաղում ու շարունակում ենք իրեն սպառած դիրքորոշումը:
    Էնքան ձգեցինք էս հիմար դիրքորոշումը ու ապակողմնորոշեցինք թե ներսի, թե դրսի հայությանը- որ իբր ղարաբաղի հարցը զուտ միջազգային քաղաքականության նյուանսների /տարածք, ինքնորոշում/ հարց է- որ մենք մեկուսացվեցենք պրոցեսից, հույսը դնելով միջազգային ձաձեքի վրա:
    Էս դիրքը հարմար էր հայաստանի լիդերների համար, թե մենք էլ անելիք չունենք, դրա համար թալանով ենք զբաղված, ոնց որ բոլոր հետսովետական ազգերն են անում: Թե մինիմում մենք ղարաբաղը լաչինի միջանցքով կստանանք ու կայֆ ա էլի:
    Բայց սեռժի ոչ լեգիտիմության դրվագը գերազանց օգտագործեցին թուրքերը: Ռուսների միջոցով սեռժից ֆուտբոլային դիվանագիտություն մեջտեղ քաշեցին ու ջրեցին հայության բոլոր սկզբունքային հին ու նոր առավելությունները, որոնք գոնե տեսականորեն դեռ կային:
    Այն, ինչ արեց սեռժի ոչ լեգիտիմությունը կատաստրոֆա էր: Մենք դեռ տաք ենք, չենք հասկանում, մոտակա տարիներին կհասկանանք: Հիմա հայաստանի ղեկավարություն ասած բառադի գողակույտը ոչ մի բան էլ չի անելու: Հոսանքով քարշ է գալու այն հույսով, թե մի տեղ ինքնըստինքյան դայաղ կլինենք ու կփրկվեն:
    Չի լինելու:
    Ղարաբաղյան հարցը վաղուց է մտել հայ թուրքական գլոբալ հարաբերությունների թղթապանակը որպես դրվագներից մեկը: Կոնցեպտուալ առումով մենք թուրքիան ու ադրբեջանը պետք է դիտարկենք որպես մեկ սուբյեկտ և ղարաբաղ հայաստանն էլ որպես մեկ սուբյեկտ:
    Չի կարելի 2 թզուկով խաղալ իրար աչքով- ունքով իշմար տվող մի ռեգիոնալ գերուժի ու օրեցոր ամրապնդվող ադրբեջանի դեմ:
    Հարցը միացյալ է ու տակից էլ պետք է դուրս գալ միացյալ: Ստռատեգների այն թեզը, թե մենք աշխարհին կֆռցնենք ղարաբաղին անկախություն պահանջելով իսկ թուրքերին էլ սահման բացել կտանք, աշխարհից անտեղյակ հետամնաց գավառանմիտների երազ է:
    Միակ ելքը միավորված դիրքերից հանդես գալն է: Քոչը այդ հարցում ճիշտ է եղել ու այդպես էլ պետք է շարունակվի: Մեր եղեռնային անհնարին պահանջատիրությունը պետք է ձևակերպվի որպես հիմա հայերի հայաստանում գոյատևելու միացյալ մարտավարության: Պետք է մի փաթեթի մեջ միավորվեն թուրք ազերիներին մատուցված հայերի բոլոր տարածքային կորուստները ու պատճառաբանվի, որ դուք կոտորածներով ու եղեռներով սա էք մեզանից վերցրել: Մենք էլ ղարաբաղն ենք մեզանով արել- ըստ որում սկզբից ոչ թե պատերազմով, այլ ըստ նախկին վարչական տրամաբանության: Հենց մենք խաղի մեջ ենք մտցնում հայերի որպես քաղաքացիների, տարածքային իրավունքները թուրքիայում ու ադրբեջանում ու ինչ որ գործակիցներով դրանք մոտեցվում են հիմիկվա գրավյալ տարածքներին: Ասվում է, որ 20-րդ դարում հայերի հետևում բազմաթիվ պայմանգրեր են կնքվել ռուսների ու թուրքերի միջև, ներառյալ նաև նախիջևանի տրամադրումը ադրբեջանին: Հիմա մենք էս վերցրել ենք ու հետ չենք տալիս- կռվում եք- կռվեք-վերցրեք:
    Ինչի կհանգեցնի այս առաջին հայացքից իբր "ոչ քաղաքական, էմոցիոնալ, բառադի, հարիֆ, միամիտ, գործից բան չհասկացող, դեբիլ" դիրքորոշումը: /մնացած էպիտետները կպցնողներ դեռ կլինեն/
    1- Հայությունը կտեսնի որ իշխանությունը մաքուր դիրքերից է հանդես գալիս, կհասկանա, որ մուղամներ այլևս չկան, որ բոլորով հայտնվել են նույն խորտակվող նավի վրա ու հանարավորինս մաքսիմալ սատար կկանգնի հայկական հարցերին: Սա մեր համար առաջին հարցն է- հայության վերամիավորումը մի ընդհանուր-պայքարի ընդունակ մարմնի մեջ: Հակառակ դեպքում բոլորն էլ թքած ունեն, թե ժողովրդից խորթացած իշխանությունը ինչ նոր ԲՏ-ություն կանի: Մենք հիմա ատոմացված ենք, ու ոչ միայն ղարաբաղը, այլև հայաստանը պահելու համար հենց այսպիսի կեցվածքը անչափ կարևոր է: Սա նաև մեծապես կնպաստի ներքաղաքական հանգուցալուծումներին:
    Սա ինչ որ տեղ շանտած է բոլորին- թե հայությանը, թե միջնորդներին, թե թուրք- ազերներին: բայց այլ ելք ես չեմ տեսնում:
    2- Դրսում էլ, միջնորդ կոչված ԲՏ-եքը կհասկանան, որ վերջապես հայությունը միավորվել է մի բռունցքի մեջ ու իրենց վզին նոր պատերազմ է փաթաթվելու, եթե շատ համը հանեն: Եթե նորից մենք պարտվենք, նաև իրենց գլխին ենք շառ լինելու- 2 միլիոն նոր փախստական է գոյանալու, 100000 ավոր զոհ, նոր եղեռն, գեոքաղաքակն նոր վերաձևում, որը դեմ է բոլորի հաշվարկներին:
    Դրանք այդ բանին իմ կարծիքով գնացողը չեն ու կաշխատեն մի քիչ չափավորեն թուրքերի ու ադրբեջանցիների ախորժակները:
    3- Ռուսներն էլ կսթափվեն, որովհետև դրանով կորչում է ղարաբաղում մուղամբազության ասպարեզը ու ստիպված կլինեն լրջորեն մտածել ապագայի մասին: Եթե բռնում են թուրքերի պոչից, ապա մի 10 տարի հետո էլ ռուսաստան ասածը չի մնա աշխարհի վրա: Ռուս թուրքական սահմանը կանցնի մոսկվայի մոտակայքով: Նրանք էլ պետք է որ վերանայեն իրենց շատ մոտեցումներ ու ավելի ռեալիստ դառնան մեր ու թուրքերի հարցում:
    4- Վրաստանն էլ կթարգի իր ԲՏ-ությունը, որովհետև նույն ռուսական սցենարով իրեն էլ են ոտի տակ տալու: Վրացիք շատ էլ լավ հասկանում են, որ հիմա եղած գեոքաղաքական տրամաբանության մեջ իրենք լավ դիրքեր ունեն, բայց հենց հայաստանը վերացավ, կամ լրջորեն թուլացավ, իրենք դառնալու են թե ռուսների, թե թուրքերի համբալը:
    5- Այս սցենարը լրիվ համահունչ է իրանի դիրքորոշմանը:
    6- ԱՄՆ վառված է հրեաների ձեռը: Տարաժաշրջանում ԱՄՆ դիրքորոշումները մինչև հիմա թելադրված են եղել հրեական շահերի շրջանակներում: Հիմա նրանք պարտավոր են ինքնուրույն դառնալ ու մոտենալ ռուսներին: Հիմա սրվում են ԱՄՆ- Չինաստան հարաբերությունները և վերջ շուտ ԱՄՆ- Ռուսաստանը լինելու են դաշնակիցներ գլոբալ հարցերում: Մենք պետք է ոտքի վրա մնանք մինչև այդ պահը: Հետո արդեն շատ ավելի հեշտ կլինի:
    7-Եվրոպան թուրքիային մղում է դեպի արևելք, որ նա ձեռք քաշի եվրոմիություն մտնելուց: Բայց նաև հասկանում է, որ կոնցեպտուալ առումով ինքը թուրքիայի դաշնակիցը չի ու կաշխատի գոնե նեյտրալ մնալ մեր հարցերում ու զսպել թուրք-ադրբեջանին:

    Այս մոդելով ես առաջարկում եմ ձեռ քաշել մինչև հիմա իրեն որևէ կերպ չարդարացրած Ղարաբաղը որպես 3-րդ կողմ մոդելից: Թարգել մեր պրիմիտիվիզմին ոչ հասու միջազգային մուղամբազությունը ու վերադառնալ հայաստանը որպես կենսունակ պետություն կառուցելու գաղափարին, այլ ոչ թե ձեռ ու ոտ կապած ծերանոց- անգյալանոց- ԲՏ-անոց մոդելին, որը մատուցվում է թե ընդիմության, թե իշխանության կողմից:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 25.03.2010, 18:36:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (17.04.2010), Tig (26.03.2010), Վիշապ (26.03.2010), Տրիբուն (26.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •