User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բռատ, էդ «պռագմատիկն ու կշռադատվածը» Լևոնն ա՞ գլուխդ մտցրել։ Դու ակամայից գիտե՞ս ինչ ես ասում, ասում ես՝ Լևոնի գժոտ քաղաքականության շնորհիվ Ղարաբաղը հիմա մեր ազդեցության տակ է, ու հիմա Ղարաբաղով առևտուր ենք անում միջազգային տնտեսական յուղոտ ծրագրերի շուրջ։ Այ էս ես դու ասում։ Այսինքն թքած, թե ղարաբաղի քաղաքացու շահերից ինչ է բխում, մեկա իրենք բոմժեր են, պասպորտ էլ չունեն, կարևորը որ էս մի թիքյա քուչեն ընդգրկվի տնտեսական ծրագրերի մեջ ու մեզ փող տան։ Ու դու բացի այն, որ հաշվի չես առնում, թե ղարաբաղցիները ինչ են ուզում, առավել ևս հաշվի չես առնում, թե ադրբեջանցիք ինչ են ուզում, ու քեզ թվում է, թե եթե խաղաղություն խնդրենք, ադրբեջանցիք կբավարարվեն մենակ Ղարաբաղով, իսկ մեզ էլ փող կտան մեր տարածքով առևտրային հոսքեր կազմակերպելու համար հա՞… Ապեր, վերջին անգամ եմ ասում, վերցրու ու հայոց պատմությունը կարդա, տես քո պես ինչքա՜ն խաղաղասերներ են քամու բաժին դարձել… Կարճ ասեմ՝ ողորմելի գործընկեր ոչ մեկին ձեռք չի տալիս, որովհետև ողորմելին էսոր մեկի դուռն է ծեծում, վաղը էն մյուսինը, ոչ կայուն է, ոչ էլ վստահելի, ողորմելիների հետ ոչ միայն հաշվի չեն նստում, այլ արանքից հանում են։ Ցեղասպանության ժամանակ էլ լիքը մարդ խաղաղություն էր խնդրում ու վիզը խաղաղ թեքեց քոչվորների դանակների տակ, ու հիմա էլ աչքիս քոչվորներին դրել ես քաղաքակիրթ ֆիլանտրոպների տեղ։

    Հ.Գ. Ոչ մի թիզ հող չէ, ապեր, տարածքներ Ղարաբաղի անկախության դիմացը նորմալ ծրագիր է, բայց քանի որ ազերները երդում են կերել սաղ հետ վերձնելու, ուրեմն միակ ձևը պատերազմի պատրաստ լինելն է։ Դու քո անվտանգությունն ես պաշտպանում ուրիշ ոչինչ։ Իսկ եթե ուզում ես պրիմիտիվ կերպով, ապա հարց եմ տալիս քեզ, քանի՞ թիզ հող է քեզ Թուրքիան վերադարձրել։ Եթե ասես, որ Թուրքիան ուժեղ է, և կարող էր չվերադարձնել, ապա ակամայից համաձայն կլինես, որ ուժեղները բնաջնջելու իրավունք ունեն, իսկ թույլերը բնաջնջվելուց բացի այլ բան չեն կարող անել։ Գնա մի քիչ Իսրայել, եվրեյների հետ ֆռֆռա, տես որ ժամանակին ոչինչ չունեցող ժողովուրդը հիմա օդի մեջ կախվող ռակետներ է պատրաստում, թուրքերին էլ ցածր տաբուրետկեքի վրա են մեկ ու մեջ նստացնում, որ ղժժան վրաները։

    Ախր որտեղ տեսար որ ես մեկին բոմժ ասեմ կամ ասեմ թե թքած ունեմ: Դու ասում էիր որ իրենք պետություն են, ես էլ ասեցի որ չկա նման երկրի քաղաքացի, հետևաբար և չկա նման պետություն: Ընդհանարպես մենք այստեղ քաղաքականությունից ենք խոսում և ոչ թե ես իմ անձնական վերաբերմուքն եմ արտահայտում ղարաբաղցիների նկատամաբ: Ու դու այնպես ես ներկայացնում որ իբր ես ուզում եմ որ ինչ-որ բան տան : Տալ կամ չտալը, դա մակերեսային պատասխան ա, դրա համար ես ընդհանուր կարծիքս ասեցի: Դու բերում ես մի կետի ու ինձ վերագրում ես բաներ որ ես չեմ ասել:
    Ես չեմ ասել որ Լևոնը պահեց որ մենք բազառ անենք:Դու ինչ հիմք ունես կարծելու որ Լևոնը որպես հայ մարդ չի ուզում պահել ղարաբաղը և ուշքը գնում ա հանձնելու համար? Դու բերում և նույնացնում ես քաղաքական իրականությունը բարի ցանկության հետ: Քո ասածը ընդամենը բարի ցանկություն է: Ապեր հայաստանը պարքտի մեջ խրված, արտաքին աշխարհից ահավոր կախված երկիր ա: Շատ բան չասեմ, որ վաղը պարտքը ուզեն չտա ինչ ա անելու: Որ մարդ տանը փող չի ունենում տան եղածն է ծախում...Դու այնպես խոսում կարծես առնվազն Շվեցարիայի քաղաքացի լինես: Համաձայն եմ որ քաղաքացու կարծիքից ու դիրքիցա ձևավորվում կամ դա իրա ազդեցությունն ա ունենում երկիր դիրքի կամ արտքաին քաղաքակնության վրա: Բայց դա վերբերվում ա ժողովրդվարական երկրներին...
    Ապեր ես հաշվի եմ առնում ցանկացած քաղաքացու կարծիք: Բայց ես ու դու: Էլի շատ քիչ մարդ ու վերջ: Սա բավարար չի քաղաքական ուղություն փոխելու կամ լուրջ նվաճումներ ձեռք բերելու համար:
    Ես ասում եմ որ մինչև Լևոնի առաջնորդած ընդիմությունը, երկրը արտքաին քաղաքականության մեջ շատ ու շաաատ ավելի թույլ դիրքեր ուներ քան հիմա: Եվ ըստ քոչարյանի ստորգրած մադրիդյան սկզբունքնների 2008 թվականին Հայաստանը պետք է հաներ զորքերը ոչ մի բանի դիմաց, որը կբերեր մեր ընդհանուր պետության, ինչպես դու ասեցիր նաև, շատ թուլացման...Հիմա վիճակը այլ է: Իմ կարծքիով հիմա մենք այնքան ուժեղ չենք որ կարողանանք պահել, բայց այնքան թույլ էլ չենք որ ձեռներից ուղակի վերցնեն ու վերջ:
    Հիմա ես պարզ հարց եմ տալիս ինչպես պահել Ղարաբաղը? Կոնկրետ ասա, թե չէ քո սիրած բառն եմ ասելու

    Հ.Գ. Այն ինչը դու "ծրագիր" անվանեցիր դա ևս բազառա ուղղակի այլ գին ես ասում:
    Վերջին խմբագրող՝ Rammer: 22.03.2010, 15:38:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (22.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •