User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,464
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ժողովուրդ, մի հիմար հարց է վաղուց ինձ մոտ առաջացել, երկար ժամանակ է ամաչում էի տալ, բայց դե հիմա տամ, որովհետև էլ չեմ դիմանում. Այ Ալիևը էրեկ հերթական անգամ ասեց՝
    «Խոսք չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին Ադրբեջանի սահմաններից դուրս։ Դա չի լինի ոչ վաղը, ոչ էլ 100 տարի հետո, երբեք էլ չի լինի։ Մենք չեն կարող դա ընդունել, եւ դա մեր սկբունքային դիրքորոշումն է։ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ չի լինի։ Ադրբեջանը երեբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», ու սա Ալիևը երևի թե մի հարյուր անգամ ասել է: Հարց՝ ինչի՞ շուրջ են բանակցում Սերժն ու Ալիևը, ու ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը: Ղարաբաղի մարզի Ադրբեջանի կազմու՞մ: Է էր, բա ինչու՞ էլ հավայի պատերազմեցինք:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (22.03.2010), Mephistopheles (22.03.2010), Tig (22.03.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, մի հիմար հարց է վաղուց ինձ մոտ առաջացել, երկար ժամանակ է ամաչում էի տալ, բայց դե հիմա տամ, որովհետև էլ չեմ դիմանում. Այ Ալիևը էրեկ հերթական անգամ ասեց՝
    «Խոսք չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին Ադրբեջանի սահմաններից դուրս։ Դա չի լինի ոչ վաղը, ոչ էլ 100 տարի հետո, երբեք էլ չի լինի։ Մենք չեն կարող դա ընդունել, եւ դա մեր սկբունքային դիրքորոշումն է։ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ չի լինի։ Ադրբեջանը երեբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», ու սա Ալիևը երևի թե մի հարյուր անգամ ասել է: Հարց՝ ինչի՞ շուրջ են բանակցում Սերժն ու Ալիևը, ու ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը: Ղարաբաղի մարզի Ադրբեջանի կազմու՞մ: Է էր, բա ինչու՞ էլ հավայի պատերազմեցինք:
    Ոնց ես եմ հասկանում չեն էլ բանակցում: Բանակցելու պատրանք են ստեղծում ժամանակ ձգելու համար:

  4. #3
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, մի հիմար հարց է վաղուց ինձ մոտ առաջացել, երկար ժամանակ է ամաչում էի տալ, բայց դե հիմա տամ, որովհետև էլ չեմ դիմանում. Այ Ալիևը էրեկ հերթական անգամ ասեց՝
    «Խոսք չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին Ադրբեջանի սահմաններից դուրս։ Դա չի լինի ոչ վաղը, ոչ էլ 100 տարի հետո, երբեք էլ չի լինի։ Մենք չեն կարող դա ընդունել, եւ դա մեր սկբունքային դիրքորոշումն է։ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ չի լինի։ Ադրբեջանը երեբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», ու սա Ալիևը երևի թե մի հարյուր անգամ ասել է: Հարց՝ ինչի՞ շուրջ են բանակցում Սերժն ու Ալիևը, ու ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը: Ղարաբաղի մարզի Ադրբեջանի կազմու՞մ: Է էր, բա ինչու՞ էլ հավայի պատերազմեցինք:
    Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային ամբողջ գործընթացի առանցքային կետը դա այն է թե տարածաշրջան ինչ "խաղաղապահ" զորքեր են մտնելու: Սրա մասին բանակցում են գերտերությունները, որի ընթացքում Սեռժիկը կոֆե ա դնում տղեքի համար, իսկ Ալիևը մեկ ու մեջ իրա կարծիքն ա ասում: Կոնկրետ Սեռժն ու Ալիևը բազառ են անում թե Ղարաբաղից հայական զորքերը հանելու համար, որը նույն ա թե Ղարաբաղը հանձնելը, Հայաստանին ինչ են տալու...Նախկինում 2007 թվականաին վաբշե բան չէին տալիս, դաժե կռուտիտ տեղ չէին տալիս, քանի որ իշխանությունները ոչ մեկին ներսում աչոտ չունեն տոլւ: Հիմա արդեն վիճակը այլ է, մի քանի հարցրեը պետք է ի օգուտ Հայաստանի լուծվի, որպեսզի հնարավոր լինի ընդհանարպես լուծման հասնել:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (22.03.2010)

  6. #4
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ղարաբաղյան պատերազմ. վետերանների խաթարված հոգեկան աշխարհը
    Ղարաբաղյան պատերազմը շատերին խեղել է ոչ միայն ֆիզիկապես, այլեւ նպաստել է հոգեկան խանգարումների սրացմանը կամ առաջացմանը:

    Անահիտ Դանիելյան, Սեդա Մուրադյան, Ստեփանակերտ
    38 տարեկան Մխիթարը հոգեկան խանգարում ստացավ Ղարաբաղյան պատերազմից հետո: Մխիթարի ախտորոշումը`պսիխօրգանական համախտանիշ, խանդի զառանցանք է: Մինչ այդ նա ալկոհոլը` որպես պատերազմական գործողությունների տեսիլքներից ազատվելու դեղ չէր օգտագործում: Պատերազմի ավարտից ի վեր, ալկոհոլը դարձավ նրա անբաժան ընկերը:

    Նա տառապում է այսպես կոչված «ղարաբաղյան համախտանիշով», որը, բժիշկների խոսքերով, հազարավոր տեղացիների հոգեկան խանգարումների պատճառ է դարձել, որոնք հիմնականում չեն էլ բուժվում:

    Մասնագետներն ասում են, որ հետպատերազմական շրջանում պատերազմի միջով անցած մարդիկ իրենց հիշողությունների հետ փորձում են կռիվ տալ ալկոհոլի, թմրանյութերի միջոցով, կամ իրենց շուրջը`հարաբերություններում, կամ կենցաղում` փոքր կամ մեծ կոնֆլիկտներ ստեղծելով:

    Պատերազմին սովոր մարդկանց համար ժամանակ է հարկավոր` խաղաղ ապրելուն ընտելանալու համար:

    Լեռնային Ղարաբաղում չկա գիտական ուսումնասիրություն, թե պատերազմից հետո քանիսն են հոգեկան շեղումներ ունեցել: Մասնագետներն ասում են, որ այդպիսինները շատ չեն:

    Երեւանում եւ Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերում բուժում անցած Մխիթար Տոնյանը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մի քանի անգամ կոնտուզիա է ստացել:

    «Աչքիս առաջ են գալիս մեր զոհված տղաները, վիրավորները: Ամեն անգամ նրանք ինձ կանչում են, խնդրում իրենց փրկել, իրենց հանել մարտի դաշտից», - այսպես է Մխիթարը նկարագրում իրեն հանգիստ չտվող տեսիլքները:

    Նա պատմում է, որ մի գիշեր հերթական տեսիլքի ժամանակ ընկերներին փրկելու եւ օգնելու համար դուրս է եկել տնից, շրջել սար ու ձորով, թփերի ու խոտերի միջով: Երբ սթափվել է, տեսել է, որ ձեռքներն ու ոտքերը ամբողջովին քերծվածքներով են պատված:
    Ալկոհոլը, Մխիթարի խոսքերով, ազատագրում է իրեն այդ երեւակայական պատկերներից:

    «Ես չեմ ուզում խմել, բայց այդ ամենը մոռանալու միակ ելքը դա է», - ասում է Մխիթարը, ով հաճախ այդ նոպաների ժամանակ ուշագնաց է լինում, տնից մենակ դուրս չի գալիս: Դուրս գալուց` նրա ուղեկիցն իր 13-ամյա դուստրն է:

    Մխիթարը նաեւ մասնագիտական օգնություն է ստանում. նա ասում է, որ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերի բուժումն օգնում է իրեն: «Դեղեր եմ խմում ու արդեն հանգիստ քնում: Ոչինչ ինձ չի անհանգստացնում», - ասում է նա:

    Դիսպանսերի գլխավոր բժիշկ, գործադիր տնօրեն, Ղարաբաղի առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Հակոբ Հակոբյանի խոսքերով` պատերազմական գործողությունները չեն ստեղծում հոգեկան հիվանդություններ, բայց դրանց համար հող են նախապատրաստում:

    «Պատերազմի սթրեսային ազդեցությունը կարող է տարածվել նաեւ պատերազմական գործողություններից հետո ծնված երեխաների վրա», - կարծում է դիսպանսերի գլխավոր բժիշկը:

    Հակոբ Հակոբյանի խոսքերով` պատերազմն ազդում է ոչ միայն ռազմական գործողությունների անմիջական մասնակիցների, այլեւ պատերազմական գոտու խաղաղ բնակիչների հոգեկան վիճակի վրա:
    «Ռազմագործողությունների մեջ գտնվող մարդը հայտնվում է մի այնպիսի վիճակում, որը լրիվությամբ տարբերվում է խաղաղ պայմաններից: Առաջին կրակոց, առաջին սպանություն, կյանքում առաջին անգամ զոհվելու վտանգ եւ այլն: Այս ամենից մարդն իրենից անկախ կարող է հետտրավմատիկ սթրեսային խանգարում ստանալ: Ասել է թե` մարդու պսիխիկան գտնվում է զոհվելու վտանգի տակ», - ասում է Հակոբ Հակոբյանը:

    Նա բացատրում է նաեւ, որ «պսիխիկան» կարծես թե ինչ-որ չափով «պահում են» հայրենասիրությունը, մարտական ընկերների ոգին, հերոսի զգացումը եւ այլն, որոնք պատերազմն ավարտվելուց հետո վերանում են, ինչը նույնպես ազդեցությունն է ունենում մարդու հոգեկան վիճակի վրա: Պսիխիկայի գերլարվածությունը չի կարող մի օրում վերանալ եւ արդյունքում մարդու առողջությունն ավելի խոցելի է դառնում:

    Ըստ մասնագետի`աշխարհում կատարված որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ պատերազմի ավարտից հետո 70 տոկոսը դուրս է գալիս սուր սթրեսային վիճակից, իսկ 30 տոկոսը ստանում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում: Նշված 70 տոկոսի մոտ 5-10 տարի հետո պսիխոսոմատիկ երեւույթներ են ձեւավորվում, ինչի արդյունքում 50 տոկոսից ավելիի մոտ սրտանոթային հիվանդություններ են առաջանում, 30-40 տոկոսի` աղեստամոքսային: Այս ամենին գումարվում է նյարդայնություն, դյուրագրգռություն եւ այլն:

    Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերը գտնվում է քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում: Մեկ հարկանի ոչ այնքան մեծ շենքի ներսում դոմինանտ է սպիտակ գույնը: Մեր այցելության ժամանակ նկատելի էր տարածքի մաքրությունը թե' հիվանդասենյակներում, թե' խոհանոցում եւ թե` հիվանդների ժամանցային եւ այլ սենյակներում: Ժամանցային սենյակում հիվանդները հնարավորություն ունեն նկարելու, երգելու, նվագելու եւ հեռուստացույց դիտելու:

    Հիվանդանոցի տարածքում նաեւ փոքրիկ հողամաս կա, որտեղ հիվանդներն աշխատում են, զբաղվում հողագործությամբ: Այս կերպ, ինչպես դիսպանսերի գլխավոր բժիշկն է ասում, նրանց առօրյան փորձում են համապատասխանեցնել դիսպանսերից դուրս ապրողների առօրյային:

    Հիվանդանոցն իր ֆինանսավորումը 100 տոկոսով ստանում է պետական բյուջեից, սակայն գլխավոր բժիշկը նշում է, որ դիսպանսերի տարեկան բյուջեի մասին տվյալներ չի կարող հրապարակել:

    Պատերազմական գործողություններին մասնակցած մարդկանց շատ քիչ տոկոսն է այցելում Ստեփանակերտի դիսպանսեր:

    Դիսպանսերի հոգեբան Լիանա Արզումանյանը, ով աշխատում է 1995 թվականից, ասում է, որ պատերազմի մասնակիցներից շատերը կարիք են ունենում հնարավորինս շատ խոսելու եւ իրենց վերապրածը պատմելու:

    «Մարդիկ կան, որ մոռանում են պատերազմի տարիները, իսկ մարդիկ էլ կան` տարիներով չեն մոռանում: Իհարկե, դժվար է այդ ամենը հիշողությունից հանել, բայց ձգտում ենք հասնել նրան, որ հիվանդները տեղի ունեցածն ընդունեն որպես փաստ եւ շարունակեն ապրել նոր կյանքով», - ասում է հոգեբանը:

    Պատերազմի մեկ այլ մասնակից 41-ամյա Ոսկան Ազիզյանի վարքում տարօրինակություններն ի հայտ եկան պատերազմի ավարտից հետո. նա սկսեց խանդի տեսարաններ սարքել, կասկածել կնոջ հավատարմության վրա: Ոսկանը նույնպես ալկոհոլի օգնությանն էր դիմում:

    Ոսկանը մի քանի անգամ կոնտուզիա է ստացել. մարտական գործողությունների ժամանակ մի քանի անգամ տանկը, որում նա գտնվել է` պայթել է ականի վրա, իսկ մի անգամ էլ իրենց տանկն այրվել է, եւ հազիվ կարողացել են հանգցնել այն ու փրկել անձնակազմի անդամներին: Ստացած սթրեսները նրան դարձրել են հոգեպես անհավասարակշիռ մարդ. նա բուժվել է Երեւանի սթրես-կենտրոնում, այնուհետեւ` Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերում: Որսկանի ախտորոշումը` գլխուղեղի օրգանական ախտահարում, տրավմատիկ ծագման օրգանական զառանցանքային համախտանիշ:

    Թե պատերազմի արդյունքում Ոսկանի, Մխիթարի վիճակում քանիսն են հայտնվել` պարզ չէ: Ղարաբաղում նման վիճակագրություն չկա: Չկա նաեւ հոգեթմրաբանական դիսպանսերում հաշվառված շուրջ երկու հազար հոգու հետ կապված հստակ վիճակագրություն, թե ով ինչ հիվանդությամբ է տառապում, ինչն է հիվանդության պատճառը:

    Այս ուղղությամբ, դիսպանսերի տնօրեն Հակոբ Հակոբյանի հավաստմամբ, արդեն աշխատանքները սկսված են: Նրա խոսքերով` Ղարաբաղի իշխանությունները նույնպես շահագրգռված են նշված հարցերի վերաբերյալ գիտական մոտեցում ցուցաբերելու հնարավորություն ստեղծելու գործում:

    «Սա ողջ հասարակության խնդիրն է, եւ այստեղ անտարբեր լինել հնարավոր չէ», -գտնում է Հ.Հակոբյանը:

    Նա նաեւ նշում է, որ անհրաժեշտ է գիտականորեն ուսումնասիրել «ղարաբաղյան սինդրոմը», որպես տեղային հակամարտության` մարդկանց հոգեկան աշխարհի վրա ունեցած հոգեբանական ներգործության առումով:

    «Այն իր հետքն է թողել հետպատերազմյան Ղարաբաղի բնակիչների հոգեկան վիճակի վրա», - գտնում է Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերի գլխավոր բժիշկ Հակոբ Հակոբյանը:

    Անահիտ Դանիելյանը «Հետք» թերթի թղթակիցն է Ստեփանակերտում: Սեդա Մուրադյանը Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրենն է:

    Հոդվածը պատրաստվել է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի www.iwpr.net "Կովկասյան լրատու" պարբերականի համար:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (22.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •