Mephistopheles-ի խոսքերից
Բիձ ջան, պառլամենտական ընդդիմության նպատակը իշխանությունը չի այլ հնարավորին ազդեցությունն է… իշխանության հասնելու միակ ձևն ընտրություններն են որոնք տեղի են ունենում պարբերաբար (5-4 տարին մեկ)… իսկ պառլամենտական ընդդիմությունը դա բավականին մեծ ուժ ու ազդեցություն է եթե հաշվի առնենք որ քվեարկություններն արվում են ոչ թե along the party line, այլ հիմնված նրանց ընտրողների նախասիրության և պատկանելով որոշակի պառլամենտական մեծամասնության դա դեռ չի նշանակում որ բոլոր անդամները միշտ կողմ են քվեարկում կուսակցության առաջարկներին… մեծամասնության և փոքրամասնության (ընդդիմության) միջը միշտ էլ մեծ կապ ու բանակցություններ են առակ,որովհետև առանց դրա հնարավոր չի… պառլամենտում մեծամասնություն չի նշանակում մինշանակ ինչ օրենք ուզես կարող ես անցկացնել… էլ չեմ ասում եթե պառլամենտի մեծամասնությունն ընդդիմությունն է… և ինչպես գիտես օրենքն անցնելուց հետո գործադիրըպարտավոր է այն իրացնել… ինչպես տեսնում ես տեսնում ես ընդդիմություն լինել բոլորովին էլ չի նշանակում ոչ մի ազդեցություն չունենալ, ինչպես նաև հաղթել դեռ չի նշանակում տոտալ կոնտրոլ…
Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա ընդդիմությունը Հայաստանում որևէ կերպ ներկայացված չի և որևէ լծակից օգտվել չի կարող ու այս դեպքում նրա իշխանության ձգտումն ավելի քան արդարացված է ու ես կասեի մեր դեպքում նույնիսկ անհրաժեշտ որովհետև նախ՝ նրանք դափորձում են անել ժողովրդի միջոցով, այսինքն ակտիվ քաղաքացիական հասարակության հիմքերը դնելով (թե դա ինչքանով է հաջողվում դա ուրիշ հարց է) և երկրորդ նրանց նպատակն է անել այնպես որ ընտրությունների միջոցով բոլոր քաղաքական ուժերն էլ ներկայացված լինեն խորհրդարանում, դատական համակարգը լինի անկախ նմանապես և մամուլը … ի հարկե կարող ես չհամաձայնվել որ սրան հասնելու միակ ձևը ընդդիմության իշխանության գալն է, համենայն դեպս դա է եղել ըստ նրանց իշխանության գալու ու ժողովրդից նեցուկ խնդրելու պատճառը… ուրիշ հարց որ դու և շատ մարդիկ ելնելով անձնական կամ այլ պատճառներից չեն վստահում…
Էջանիշներ