Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Գայլ, իհարկե ճիշտ ես ասում, բայց մյուս կողմից ճիշտ են անում, որ դատապարտում են: Անկախ նրանից, թե ներքաղաքականում իրենց կուսակցությունների վերնախավերն ինչ դիրքորոշում են որդեգրել:

Ի դեպ, ՍԴՀԿ Հայաստանյան կառույցը ՀԱԿ անդամ է, նրա «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունն առանձին հայտարարություններով է ներքաղաքական հարցերում իշխանություններին քննադատել:
Չուկ արի մի կողմ դնենք թե ով որ կուսակցությաննա պաշտպանում,Ժառանգությունն էլ էր պաշտպանում:
Չուկ արի ակումբցիներով հավաքվենք ու դատապարտենք,թող թերթերն էլ գրեն թող Սերժն էլ իմանա որ մենք դատապարտեցինք,հետո՞,եթե պահը գա ու ես պտի փախնեմ էլ ումա պետք իմ դատապարտելը,մարտնչող էին թող մի տարի առաջ մարտնչեին:Եթե մարդ ներկա պահին վախենումա պաշտպանի իր հայրենիքը սրանցից ուրեմն չեմ հավատում որ ինքը դրանից ավելիին ընդունակա: