Լեռնցի-ի խոսքերից
Ընգեր ջան, էդ քո սաղ հարցերի պատասխանները հոդվածում հոդվածի մակարդակով գրված է: Իսկ սա նենց հարց չի, որ հավես ունենաս, կամ չունենաս,... սա ազգային հարց է, ու ավելի բարձր մակարդակի վրա, քան ասենք պայքարելը իշխանափոխության համար:
Իսկ թե այդ քայլերը որքանով կբերեն նրան, որ մենք սաղ հայրենիքը ազատագրենք ու անփորձանք կառավարենք, հեղինակը որ ուզի էլ, չի կարա մի հոդվածում պարզաբանի ու լուսաբանի էդ հարցը, սկի մի երկու տող երկարության համար նենց վայնասուն էր բարձրացել ստեղ, որ ես էլ զարմացա... ի դեպ, ամեն բան կսպասեի, բայց ոչ դա:
Նման է, որ կամ դու հեքիաթներ շատ ես սիրում ու ամեն ինչի մեջ ման ես գալիս բարի չարի կերպարներ, և ուզում ես, որ բարին միշտ հեքիաթի վերջում հաղթի, կամ էլ քո նպատակը որևէ հոդված կիսատ պռատ կարդալուց ու քննադատելու սահմանից չի անցնում:
Հարգելի ընկերներ: Ի գիտություն: Ինչքան գիտեմ, նորմալ մարդը, որն ապրում է էս աշխարհում, շփվում է տարբեր մարդկանց հետ, կատարում տարբեր գործունեություններ և աշխատանքներ, երբեմն էլ հոդվածի կամ մեկ այլ ձևով արտահայտում է իր կարծիքը տարբեր հարցերի շուրջ: Ու առնվազն զարմանալի է էն մոտեցումը, երբ ասենք ծանոթանում ես մեկի արտահայտած կարծիքի հետ, քո մոտ ստեղծվում է էն կարծիքը, թե տվյալ անհատը մենակ էդ ա անում:
Էջանիշներ