Քանի որ խոսք գնաց "կայք կոտրելու" միջոցով պատերազմի մասին, որպես քիչ թե շատ այդ ոլորտից հասկացող մարդ, ասեմ կարծիքս:
Կայք կոտրելն այնքան անիմաստ բան չէ, ինչքան թվում է որոշներին (դատելով այս թեմայում արձագանքներից): Պարզապես դուք դրա իմաստն եք սխալ հասկանում: Կայք կոտրելու իմաստ այն չէ, որ այդ կայքը գոյություն չունենա, այլ այնտեղ տեղադրված գաղտնի ինֆորմացիան իմանալն է: Ինչը կարող է շատ կարևոր լինել: Պարզապես նման կարգի կայքերը, որպես կանոն, արտաքին աշխարհի համար ընդհանրապես փակ են լինում, ուզում ես նույնիսկ գաղտնաբառն իմացի, Հայաստանից չես կարող կպնել:
Ինչ վերաբերվում է մեր ու ադրբեջանցիների հնարավորությունների համեմատությանը IT ոլորտում, ապա, համենայն դեպս դպրոցական և ուսանողնական մրցույթներում, մենք իրենցից մի գլուխ բարձր ենք: Այսինքն` մենք խելացի ենք: Բայց իրենք էլ փող շատ ունեն: Վերջերս իմացել եմ, որ իրենց պետությունը ֆինանսավորում է բացմաթիվ ադրբեջանցի ուսանողների արտասահմանյան ԲՈՒՀ-երում սովորելը:
Էջանիշներ