User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ժողովուրդ, բայց ի՞նչ կապ ունի էս ամեն ինչը ղարաբաղյան հակամարտության հետ: Կա կոնկրետ փաստ, հարկավոր ա տալ կոնկրետ գնահատական, ցանկալի ա առաջարկել կոնկրետ լուծման տարբերակ: Փաստն էն ա, որ էս հակամարտության վիճակը էսօր Հայաստանի համար լոռի ա: Հաջորդ քայլը պիտի լինի նախ՝ որոշելը, թե էսօր ո՞վ ա պատասխանատու սրա համար, ո՞վ ա թերացել, սխալվել, ոչ կոմպետենտ եղել, ո՞վ ա մեղավոր, ու հետո՝ թե ի՞նչ ա պետք անել կամ փորձել անել: Հա, վերևի քննարկումները հետաքրքիր են, կարևոր են և այլն, բայց կոնկրետ էսօրվա իրականության ու էս թեմայի հետ կապ ունեն այնքանով, որքանով:

    Վերևում մի քանիսը Մեֆին մեղադրում էին, որ նա էսքան բանը բարձրաձայնելու իրավունք չունի: Բայց. օբյեկտիվ վատը մնում ա օբյեկտիվ վատ՝ անկախ նրանից, թե ով, երբ, ում, ինչու ա ասում այդ մասին: Սպանությունը միշտ սպանություն ա, դավաճանությունը միշտ դավաճանություն ա, պարտությունը՝ միշտ պարտություն: Էն, որ էդ ամենի մասին խոսողը, ասենք, Եհովայի վկա ա, չի արդարացնում սպանողին կամ դավաճանողին: Եթե ձեզ ծխող մարդը ասի, որ ծխելը շատ վնաս ա առողջությանը, դուք իր ինադու կշարունակեք ծխե՞լ, կամ ծխելը կդադարի՞ վնաս լինելուց:

    Կա գաղափար: Իդեալ: Տեսլական, եթե կուզեք: Դրան հասնելը անհնար ա: Բայց այն ամբողջ լավը, որին մարդիկ հասնում են, ձեռք է բերվում այդ իդեալին ձգտելու ճանապարհին: Ու եթե իդեալը անհասանելի ա, դա դեռ չի նշամակում, որ ձգտելն իզուր ա:

    Ձուկն էլ գլխից ա հոտում: Պատճառը թողած պետք չի ընկնել հետևանքների հետևից: Կարելի ա, իհարկե, պայքարել հետևանքների դեմ՝ չմոռանալով, սական, պատճառը: Հարևան թեմայում էլ, օրինակ, քննարկվում էր, թե եթե պատերազմ լինի, կգնա՞նք կռվելու: Եթե: Ոչ մեկի մտքով չանցա՞վ հարցնել՝ ինչու: Ինչու՞ պատերազմ լինի: Ինչու՞ պիտի այսօր ակնհայտ կերպով Հայաստանի դիրքերը թուլանան: Ինչու՞ պիտի էսօր ունենանք դեմոկրատիայի դիմակի տակ թաքնված էս ֆաշիզմը: Հա՛, ինչուն շատերի համար պարզ ա, ու շատերս էլ հասկանում ենք, որ միանգամից էդ ինչուն վերացնել հնարավոր չի: Բայց նպատակին հասնելու համար նախ հարկավոր ա էդ նպատակը տեսնել: Որպեսզի էն փոքր քայլը, որ մենք կարող ենք էսօր անել, լինի քայլ՝ ճիշտ ուղղությամբ:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (29.11.2009), Norton (30.11.2009), Վիշապ (29.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •