Ինչ վերաբերում է հայաստանցի-ղարաբաղցի ջոկողություններին, ապա Լեռնցին ինձ թվում է ճիշտ է ասում, որ մենակ կարաբաղցիք չեն, որ «դվիժենի» են անում, նրանց լավ էլ օժանդակում են արտաշատցիք, ապարանցիք, լենինականցիք, այլ …ցիք: Ուղղակի Ղարաբաղցիք են վերևներում, որովհետև 98-ի պալատական հեղաշրջումը Ղարաբաղի թեման շահարկելով է տեղի ունեցել, իսկ էդ ժամանակ Ղարաբաղցիքին էնքան շատ «պռախոդ» տվեցին, որ մինչ օրս տակից դուրս չենք կարողանում գալ: Ընդհանուր առմամբ թե հայաստանցիքի թե ղարաբաղցիքի իրականացրած քյալագյոզություններն ու ցեղական դիսկրիմինացիան, արտահայտված թե բանակում, թե «գրաժդանսկի» կյանքում պայմանավորված են մեկ ախտանիշով՝ համազգային քյալությամբ: Էլմոի պատմությունների վրա ես կարող եմ շատ ավելի նկարազարդ պատմություններ ավելացնել, այս անգամ հայաստանցիքի մասնակցությամբ, այնպես որ մեր խնդիրները ղարաբաղցիների գեների մեջ մի փնտրեք, շան գլուխը բոլորովին այլ վայրում է հուղակավորված:
Էջանիշներ