DIXIcarpe noctem
Elmo (22.11.2009), Mephistopheles (23.11.2009), Բիձա (22.11.2009)
Զարգացածությունը թե Երևանի և թե Մոսկվայի դեպքում կապ չունի: Մինչև սովետի քանդվելը Մոսկվան աշխարհի լավագույն քաղաքներից էր: : 60-80 ական թվականների Երևանը չքնաղ մի քաղաք էր: Եկվորների ու գյուղի քաղաք լցվելով դրանք այլանդակվեցին: Քաղաքային կուլտուրան վերացավ, էլիտար մարդիկ ընկնելով ծայրահեղ աղքատության մեջ շարքից դուրս եկան, տեղը լցվեց կրիմինալ փողատերերով:
Դու վերցնում ես աշխարհի հետամնաց, վայրենի- նոր- նոր զարգացող երկրների տրամաբանությունը դնում ես քանդված երկրի գոյատևման պատկերի վրա ու անում ես եզրակացություն, որը մի գուցե ձեռ տա արևմուտքցի, սովետի քանդվելու կայֆից խելքը թռցրած անտեղյակին: Բայց իրականությունը այլ է,
Ոչ Երևանը ոչ էլ Մոսկվան չեն զարգանում: Աճում են որպես այլանդակ բնակատեղի, բայց որպես երբեմնի լուրջ քաղաք նրանք խելքի չեն գալու:
Սան Պաուլոն "զարգացել", դարձել է 40 միլոն, բայց քաղաք չի դարձել, մնացել է ընդամենը 40 միլիոնի գոյատևելու վայր:
Ամերիկյան շատ քաղաքներ իրենց քաղաքային կյանքով անհամեմատելի են եվրոպական քաղաքների հետ:
հետաքրքիր է, թե ինչ կրիտերայով ես սահմանում լավագույն քաղաք հասկացությունը:
երևի ինկատի ունես մի հատ Լենինի հրապարակը մի հատ էլ օպերայի շենքըը հա՞ երևի: Էտ չքնաղ քաղաք հասկացության մեջ մտնու՞մ էին արդյոք սարի-թաղը , չարբախ-մարբախը և այլն և այլն ծայրամասերը, որտեղ քո ասած թվերին դեռ մարդիկ տրեխներով էին ման գալիս![]()
Մոդերատորական: Դադարեցնում ենք Երևանի մասին քննարկումները ու վերադառնում բուն թեմային:
էսպես չի մնա
Սովորական առօրյաից մի բան պատմեմ:
Վերջին զորակոչին 40 նորակոչիկ ղարաբաղցիների(500 նորակոչիկներից էդքանն էին ղարաբաղցի) դասակը տալիս են իմ հրամանատարության ներքո: Սրանք դեռ քաղաքացիական շորերով էին: Շարեցի տարա պահեստ, որ համազգեստ ստանան: Գումարտակի թիկունքի պետը միանգամից ասեց, քաղաքացիական որ շորերի վրա անուն-ազգանուները գրեն, որ երդման արարողության ժամանակ հետ տան ծնողներին:
Իմ ու թիկունքի պետի դիալոգը
- պարոն մայոր, բայ ինչու՞ եք Հայաստանցիների շորերը այրում, կամ բաժանում կողքի գյուղացիներին:
- դէ ղարաբաղցիք մոտիկ են ապրում, տուն ուղարկելու տարբերակ ունեն:
- բայց դուք ասացիք, որ պրիսյագին եք հետ տալու ծնողներին չէ՞
- հա
- հայաստանցի երեխեքի ծնողներն էլ են էլի գալու պրիսյագին: Ինչ ա իրանք չե՞ն կարա իրանց շորերը տան ծնողներին:
- չէ, հայաստանցիների մի մասը չի կարողնաում գալ, հեռու են ապրում, աղքատների երեխեքն են հիմնականում Ղարաբաղ ծառայում, որոնք ի վիճակի չեն գալ:
- առավել ևս, որ աղքատների երեխեքն են ծառայում, ում ծնողը կգա, նրանն էլ կտան, ումն էլ չի գա, մի ուրիշի հետ կուղարկի: Վերջին պահին ով ուղարկելու տարբերակ չունի, նրանցն էլ կվառեք:
ստեղ սա սկսեց հիստերիկան:
- պարոն ավագ շատ ես լյուզվիդ տալիս, ռեխըդ կապե ցցվե տեղդ հալա:
դէ վիճելու ըսկի ցանկություն ու հնարավորություն(կդատերին, ես էլ զորացրման վրա էի) չունեի, ու ձենս կտրեցի:
Մեկ էլ համազգեստ հագցնելուց էս պահեստապետը սովորության համաձայն աչքաչափով վերցնում էր ու ֆորմեքը բաժանում, սա էլի ձենը գլուխը գցեց:
- արա էս հի՞նչ ես անում, էս ռազմագերի ես հագցնում, թե սալդատ, հենց մեր Ղարաբաղցիքին պիտի ես ֆորմեքը տա՞ս, կուզի Թորոսյանն(ես եմ) էլ ստեղ ա բայց ասելու եմ, տենց կքինաս էդ հայաստանցիքին կհագցնես, մին լրիվ բատինկոցով պենով ստուգի, ռազմերնին նորմալ չափ ըրա:
ստեղ էլի չդիմացա ու սկսեցի վիճել, բայց մեկ ա ապարդյուն:
Սա հենց, հումորային դեպք եմ պատմում: Զինվորների կեղեքման, մեր քրֆելու, ծեծելով գոսպիտալ հասցնելու ու 10-րդ սորտի մարդու տեղ դնելու դեպքերը չպատմեմ:
Ափսոս էլի էդ տղերքը, որ գնացին զոհվեցին: Պետք էր էն գլխից ուրիշ ձև վարվել:
էսպես չի մնա
Fender (22.11.2009), Mephistopheles (23.11.2009), ministr (24.11.2009), Norton (22.11.2009), One_Way_Ticket (22.11.2009), REAL_ist (22.11.2009), Tig (23.11.2009), Բիձա (22.11.2009), Հայկօ (23.11.2009)
Elmo (23.11.2009), Mephistopheles (23.11.2009), Բիձա (22.11.2009)
Ժողովուրդ, Եվրոնյուզ նայեք, News- ով ՍՍ-Ալի Մյունխենի հանդիումն են մեկնաբանում, ու մի քանի րոպե զրից են անում Ղարաբաղից: Դուրս հեչ չի գալիս էս շուխուռը: Մեր ղումարբազը մեզ քյալակի ա բերելու:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Վերջին խմբագրող՝ Elmo: 23.11.2009, 19:58:
Տուրո, իսկ քո տանձին պետք ա Հայաստանն առանց հայերի, կամ ընդհանրապես առանց բնակիչների: Կամ քիչ ու միչ բնակիչներով, բայց էնքան բարոյալքված, որ թքած ունեն ամենմեծ հայրենասիրության վրա: Կամ հայրենասիրությամբ, բայց ամեն տեսակի կռծողների դասին պատկանող այլադակների ու դրանց ժառագների ու հարազատների կողմից տեռորի մեջ պահված: Կամ առանց տեռորի, բայց ապագա զտարյուրն հայերին առանց շնչելու օդի թողած, քանի որ Երևանը բետոնապատել ենք, Դիլաջանն էլ անտառազրկել: Կամ անտառներով, բայց առանց Սևանի, քանի որ ջրազրկել ու ձկնազրկել ենք, որ մի քանի հաստագլոխ պիվով ռակ ուտի տելեյոբզորի դեմը:
Հընգեր ջան, հայրենասիրությունը մենակ Տիգրան Մեծի հարավային խառը գործերը հիշելով չի ու տրնգի պարելով չի, սեփական երկրին տիրություն անելով ա, ու սեփական ժողովրդին ժողովդրի պես վերաբերվելով ա: Եթե ես ու իմ երեխեքը Երևանի մեջ պիտի գաղութի պես ապրենք, փաթեթավորած ուենեմ ամենալավ Կարս-ա-Բաղքը, թե Աճառյանական էթիմոլոգիայով, թե թուրքական:
Հետաքրքիր է, այդ ի՞նչ հարց է մնացել, որ չեն կարողանում համաձայնեցնել, որ Ալիևն էլ վախեցնում է պատերազմով: Ինչու՞ մենք տեղյակ չենք այդ հարցից: Պատերազմը ի վերջո կարող է Սերժին էլ Ալիևին էլ ձեռտու լինել, դրանով կարդարացնեն տնտեսական վիճակը, որը իրականում իրենց թալանի պատճառով է, մեծ ժամանակահատված կազատվեն բողոքավորներից, ժողովդրի ուշադրությունը կշեղվի, իրենք էլ ռադիկալ մեթոդներով կազատվեն բոլոր պետենցիալ հակառակորդներից, հեչ որ չլինի մեջքից խփելը կա ու կա: Իսկ որևէ պատճառ կա՞ պատերազմ չսկսելու:![]()
Si vis pacem, para bellum
Տրիբուն (22.11.2009)
Բոլոր նախադրյալները կան - տնտեսական ճգնաժամ, ուզուրպատորներ, ժողովրդական դժգոհություն: Մնում ա լավ յարխուշտա սովորենք:
Ինչ վերաբերում է հայաստանցի-ղարաբաղցի ջոկողություններին, ապա Լեռնցին ինձ թվում է ճիշտ է ասում, որ մենակ կարաբաղցիք չեն, որ «դվիժենի» են անում, նրանց լավ էլ օժանդակում են արտաշատցիք, ապարանցիք, լենինականցիք, այլ …ցիք: Ուղղակի Ղարաբաղցիք են վերևներում, որովհետև 98-ի պալատական հեղաշրջումը Ղարաբաղի թեման շահարկելով է տեղի ունեցել, իսկ էդ ժամանակ Ղարաբաղցիքին էնքան շատ «պռախոդ» տվեցին, որ մինչ օրս տակից դուրս չենք կարողանում գալ: Ընդհանուր առմամբ թե հայաստանցիքի թե ղարաբաղցիքի իրականացրած քյալագյոզություններն ու ցեղական դիսկրիմինացիան, արտահայտված թե բանակում, թե «գրաժդանսկի» կյանքում պայմանավորված են մեկ ախտանիշով՝ համազգային քյալությամբ: Էլմոի պատմությունների վրա ես կարող եմ շատ ավելի նկարազարդ պատմություններ ավելացնել, այս անգամ հայաստանցիքի մասնակցությամբ, այնպես որ մեր խնդիրները ղարաբաղցիների գեների մեջ մի փնտրեք, շան գլուխը բոլորովին այլ վայրում է հուղակավորված:
Si vis pacem, para bellum
Mephistopheles (23.11.2009)
Հասկանալի է չէ՞ վերջին ընգծվածի իմաստը: «Առաջին անգամ», «աննախադեպ», սենց կտեր մեկ գովազներում են օգտագործում, մեկ էլ ձգձգոցին արդարացնելու լոլոներում:Վճռորո՞շ, թե՞ կառուցողական հանդիպում
20:47 | ԱՅՍՕՐ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպումն այսօր տեւել է մոտ չորս ժամ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ նրանց հանդիպումը մեկնարկել է Երեւանի ժամանակով ժամը 15.30-֊ին եւ ավարտվել չորս ժամ անց:
Հանդիպումն անցկացվել է Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի նստավայրում:Հանդիպմանը սկզբում ներկա են եղել երկու երկրների արտգործնախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանց դուրս գալուց հետո Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը բանակցել են դեմ առ դեմ:
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի Մյունխենում գտնվող թղթակցի` բանակցային սենյակից այն կողմում գտնվողներին թվացել է, թե բանակցությունները շատ լարված են ընթանում:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե «վճռորոշ» է համարում մյունխենյան հանդիպումը:
«Եթե հանդիպումն ավարտվի անարդյունք, բանակցությունների հետ կապված մեր հույսերը կսպառվեն, ու մենք այլ տարբերակներ չենք ունենա, քան պատրաստվել պատերազմի»,-ասել էր նա:
Համանախագահները հանդիպումից հետո հայտարարարել են, թե այն անցել է կառուցողական մթնոլորտում: «Առաջին անգամ քննարկվել են հարցեր, որոնց նախկինում անդրադարձ չէր եղել»,֊հայտարարել են Մինսկի խմբի համանախագահները:
Սա Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ այս տարվա թվով վեցերորդ հանդիպումն էր:
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 22.11.2009, 21:45:
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 8 հոգի. (0 անդամ և 8 հյուր)
Էջանիշներ