ՔԱՐՏԵԶԱԳԻՐ-2
«Եղեռնը վիրտուալ, զգացական երեւույթ է, իսկ Ղարաբաղը եղելություն, եւ չի կարելի դրանք կապակցել, նույնացնել»:
«Պետական գործիչ» ու հատկապես` ղարաբաղցի Ալիկը` Ալեքսան Հարությունյանը, հրաշալի գիտի, որ ԼՂՀ Սահմանադրությամբ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԼՂՀ մեջ են ընդգրկված` նրա սահմաններից ներս են: Ինչո՞ւ է այս թունդ ղարաբաղցին եղանակի տեսության քարտեզ հանում իր` Հ1-ի եթեր, քարտեզին նկարած սովետական ԼՂԻՄ-ինքնավար մարզի նկարը: Սա ես ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ԵՄ ՀԱՐՑՆՈՒՄ: Կամ թե ՀՀ ազգային ռադիոյով նույն այդ նախկին հաջողակ գրողն ու բանասերը, «պետական գործիչ» ղարաբաղցին նպատակամղված հաչեցնում է իր կամ ՍՍ-ի թուլեքից սրան-նրան, որ վերը գրվածը փաստեն ու պնդեն:
Հիմա հատուկ բարձրաձայն ասում եմ ԴՐԱՆՑ ու ԴՐԱՆՑ բոլորի մայրերի ու հայրերի համար: Հայաստանում եւ առհասարակ հայ ժողովրդի համար վիրտուալ չեն Մեծ Եղեռնը, Ղարաբաղը, Սարդարապատը եւ ցանկալիորեն վիրտուալ ու ըստ այդմ` ջնջելի եք դուք ձեր տականքի տեսակով: Ցավոք, չափազանց զորեղ են արմատները ձեր սորթի: Չափազանց կուլտիվացված է պատմության շնորհիվ դավաճանի ու սողունի ձեր գենը: Վերը նշված բոլոր հատուկ անունները` Եղեռն, թե Ղարաբաղ, թե Սարդարապատ, ձեր սորթի հոգածու ջանքերով են առաջացել եւ մարդկային մնացածներիս ներողամտության շնորհիվ` թե մերն են ու մարդ են, հայ են: Մարդ չեք, հայ չեք, մերը չեք: Անթասիբ, վախկոտ, անհայրենիք ճորտեր եք: Ծնվում եք, այո, Մորից ու Հորից, մարդակերպ եք լինում ու մարդանման: Բայց առաքելություն ունեք` ծրագիր-մատրիցա, որ ձեր աստվածն ասեմ, թե սատանան, տերն ասեմ, թե կուռք-արարիչը, հոգու փոխարեն շունչ է տվել ձեր սաղմին:
Ու միայն օրվա իշխանությունը չեք` Հանրապետական, Բարգավաճ, Օրինաց, կամ էլ ՀՅԴ լինեք §ընդդիմադիր¦, անկուսակցական կամ էլ ՀՀՇ-ից լինեք, Հնչակյան, Կամ հենց Հայ Ազգային Կոնգրեսից: Դուք ամենուր եք, այո, բայց հատկապես եք շատ իշխանության մեջ, գերակշի՛ռ եք, ամբո°ղջն եք` ԿԱԹՎԱԾԸ ԻԴԵԱԼԱԿԱՆ ՊԻՏԻ ԼԻՆԻ, լծակները պիտի ձերը լինեն: ԱՅՍՕՐ ԱՅԴՊԵՍ Է: Բթամիտ ու նախաձեռնող ձեր տեսակը ընտրվել է ու կուլտիվացվել ցեղական անասունի պես: Չարն ու չարիքը իմի է գալիս, ոհմակ, նախիր է դառնում` արածում, տրորում ու առաջ շարժվում. այսօրվա Հայաստանը, այսօրվա Երեւանը, այս երկրի ավեր հոգեզուրկ միջավայրը ԴԱՐԵՐՈՎ ԵՔ ջանադրաբար ապահովել, ՀԻՄԱ հաղթակամարի տարիներն են ձեր: Այդպես եք կարծում:Այդպես են կարծում ձեր տերերը:
Ու ինչու հատկապես քարտեզներով, կհարցնի մեկը: Հրաշալի ձեւ է ախր, ապացուցող, պարտադրող, պատասխանում եմ ես: Պատահական չէ, էլի ասել եմ, որ roadmap անգլերեն բառը, բաղկացած road եւ map` ճանապարհ ու քարտեզ բառերից, այսպես միացյալ գրվելով նշանակում է կատարման, ցանցային գրաֆիկ, պլան, բայց Նալբանդյան Էձիկն ու իր թիմը այն «ճանապարհային քարտեզ» են թարգմանում տառացիորեն` որպես բացել, Թուրքիա, սահման, ճանապարհ/ներ/, «գայթակղիչ» առաջարկի ռեկլամ: Պատահական չէ, որ Նաբուքո-ն քարտեզով գալիս-անցնում է Վրաստանի հայկական մարզերով, մտնում Թուրքիա, իսկ երկաթուղին Թուրքիայից ընդառաջ է գալիս Նաբուքոյին, մտնում Վրաստան, գնում այնտեղ, ուր սկսվում է Նաբուքո-ն: Քարտեզը ՀՈՂ Է, ԵՐԿԻՐ Է, ՏԱՐԱԾՔ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ՍԱՀՄԱՆՆԵՐ: Ու եթե վիրտուալի «վարպետ» Ալիկը քարտեզ է ցույց տալիս եթերով այն սահմաններում, որ ինքն է նկարել, ուրեմն իր սորթի գանգերի մեջ այդ սահմանները` ԱՆԿԱԽ ՂԱՐԱԲԱՂԸ վաղուց են ջնջել, հիմա աստիճանականորեն փոքրացնում են մեղմաբար, որ արագ չնյարդայնանա հանդիսատեսը: Հենց այդ պատճառով են էսօր ԴՐԱՆՔ խոսում Եղեռնի վիրտուալ-զգացական լինելու մասին` իրական քարտեզը, չէ, չկա` ԱՅԼԵՎՍ ՊԱՏՄԱԿԱՆ Է: Վիլայեթներից, չէ՞, Հուշարձանի խոնարհված հարթակներն են մնացել ու ՍՍ-ի բերնին էլ իր կուռ թիմից ոչ մեկը չիջավ էն տարի, երբ ԴԱ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ անցյալ ու պատմաբանների քննարկման առարկա համարեց: Քարտեզը կփոքրացնեն ռետինով, կջնջեն` էկրանից ցույց կտան: Հողը ջնջելուն համընթաց կհանձնեն:
Երբեմնի մեծ այս երկրից ու դրանից էլ մեծ` այս ժողովրդի բնակության աշխարհագրությունից ՆԱԻՐԻ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿՈՒՄ, Մեծ Կովկասի լեռներից հարավ, քարտեզին մնացել են երկու լաթի կտորաչափ տարածքներ ՀԱՅԱՍՏԱՆՆ ու ՂԱՐԱԲԱՂԸ: Ճիգ ու եռանդ չեն խնայելու մեր «կառավարիչների» տերերը այս հարցն էլ փակելու համար` ԽԻՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ԳԵՈՊՈԼԻՏԻԿԱ Է:
Երբեմնի մեծ այս երկրում, դրանից էլ մեծ` այս ժողովրդի բնակության աշխարհագրությունից ՆԱԻՐԻ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿՈՒՄ, Մեծ Կովկասի լեռներից այս կողմ` երկու լաթի կտորաչափ տարածքներում ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՄԵՆՔ` ՀԱՅԱՍՏԱՆՆ ու ՂԱՐԱԲԱՂԸ եւ մեր երկիրը քարտեզ չէ, ՀԱՅՐԵՆԻՔ է: Մենք բնակչություն չենք, ՔԱՂԱՔԱՑԻ ԵՆՔ: Քարտեզներն այրելու ժամանակն է:
Էջանիշներ