Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
Մի քանի օր առաջ երկխոսություն էր գնում իմ և Սամիր անունով մի Բաքվեցի ադրբեջանցու հետ:Բնականաբար մեր խոսակցության թեման Արցախն էր և նրա շուրջ զարգացող դեքերը:
Բավականին գրագետ անձնավորություն էր լավ տպավորություն թողեց:
Բնականաբար չորս ժամվա զրույցը բավականին լարված էր ես չեմ ցանկանում շարադրել մեր խոսակցության ընթածքը սակայն ցանկանում եմ անդրադառնալ նրա կողմից բարձրացրած երկու հարցադրմանը:
Նա հաստատեց ,որ այս պատերազմում մենք հաղթել ենք և այն քննարկման նյութ չէ սակայն մեկ հարցադրում նա կատարեց, այդ ինչու է հաղթող կողմի մոտ դեմոգրաֆիան այդքան վատ:
Մեհք քննարկեցինք այս հարցը և զուգահեռ անցկացրեցինք Ադրբեջանի դեմոգրաֆիկ վիճակի հետ: Ադրբեջանում ազգաբնակչության աճը հստակ է նույնքան հստակ է մեր ազգաբնակչության աճի մեղմ ասած դաթարը :
Նա մտորում էր մեկ հարցի շուրջ անկախ այն բանից թե ինչ լուծում կստանա Արցախյան խնդիրը հայ ազգաբնակչությունը գտնվում է դեմոքրաֆիայի կրիտիկական սահմանում :
Հաջորդը ավելի լուրջ էր ,նա հաստատ համոզված էր և պնդում էր այն պահից սկսված երբ կլուծվի Արցախյան հարցը (ի դեպ նրա համար էական չէր Ադրբեջանը կշահի թե կտուժի)
Ադրբեջանի համար պայքարը տեղափոխվելու է այլ հարթության վրա ,նրանք սկսելու կազմակերպված դեմոգրաֆիկ էքսպանսիա Հայաստանի դեմ:
Նա շատ համոզված աում էր, որ հարցի լուծումից հետո հայերը երբեք ադրբեջանցի ազգաբնակչության համար խնդիրներ չեն առաջացնի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱՑՔՆԵՐՈՒՄ:
Ես ցնցվեցի նա ճիշտ էր մտածում:
Մեղապարտ ջան, էդ դեմոգրաֆիկ էքսպանսիան միշտ էլ եղել է: Միշտ էլ թուրքերը հայերից շատ են եղել ու դրա համար էլ մենք էդքան տարածք ենք կորցրել: Մինչև ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի տարածքում թրքերը լցած էին: Համարյա բոլոր շրջաններում էլ թրքեր կային: Նույնիսկ իրենց այն ժամանակվա քաղաքական դեմքերից մեկը ադրբեջանի իշխանություններին պախարակում էր, թե ինչու պատերազմ սկսեցիք, մենք Հայաստանում ապրող մեր հայրենակիցների միջոցով տակտիկապես Հայաստանը կգրավեինք: Բայց ինչպես տեսնում ես, բոլորին մաքրել ենք ու փառք աստծո, էսօր Հայաստանում թուրք չկա: Իսկ հարաբերությունների բարելավումը համարյա բացառվում է մոտակա 50 տարում ու ավելի շատ հավանական է պատերազմի վերսկսումը, քանի որ այն սկի չի էլ ավարտվել ու չի ավարտվի: Պատերազմը կավարտվի միայն երկու դեպքում` կամ մենք հասնելու ենք Կուրի ափ ու արևելքում վերականգնենք մեր սահմանները, կամ իրանք գրավելու են Արցախը ու Սյունիքը ու միանան Նախիջևանին: Այնպես որ, միամտություն է կարծել, թե պատերազմը ավարտվել է ու կարող է նույնիսկ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծվել:

Հիմա մի հարց քեզ: Դու Գերմանիայում ծնվել ու մեծացել ես, թե անկախություն ձեռքբերելուց հետո ես տեղափոխվել Հայաստանից?