Վերջին շաբաթներին անհամեմատ շատացել են խոսակցությունները Արցախյան հիմնա- հարցի կարգավորման վերաբերյալ: Աննախընթաց չափերի է հասել հայ ժողովրդի տեղեկատվական-հոգեբանական մշակումը՝ նրան պարտվողական լուծում փաթաթելու համար: Այդ հայադավ ծրագրերի մունետիկների դերում են հանդես գալիս ՀՀ պետական պաշտոնյա- ներ, որոնց շարքում՝ հայությունից ըստ էության հիմնովին օտարված, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի կարգավիճակ ունեցող, հայերեն չիմացող ուսադրավոր հայա- նուն մի գեներալ՝ փորձելով մեզ փաթաթել տալ այսպես կոչված ՙճանապարհի քարտեզը՚, որը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն: Իր հերթին, ՀՀ արտաքին գործերի նախարարը ար- դեն խոսում է այսպես կոչված խաղաղապահ ուժերից, հերոսաբար նշելով, թէ դրանցում չեն լինելու թուրք ասկյարներ: Խոսվում է ՀՀ եւ հայոց թշնամի Ադրբեջանի նախագահների փետրվարի 10-ին նախատեսված հանդիպման ժամանակ ստորագրվելիք ինչ-որ փաստաթղթի մասին:

ՙՈւխտ Արարատի՚ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի /ASALA/ նախկին քաղբանտարկյալների եւ ազատամարտիկների միությունը հայտարարում է, որ ԼՂՀ, նե- րառյալ կից ազատագրված տարածքները հայոց հավիտենական հայրենիքի անբաժան մասն են, որոնց նկատմամբ հայ ժողովուրդն ունի գերիշխանության բացարձակ իրավունք: Հայրենիքը, ինչպես եւ ազգի հոգեւոր արժեքները հայ ժողովրդի նախկին, ներկա եւ գալիք սերունդների համայնական սեփականությունն են, իսկ սեփականությանը տիրությո°ւն են անում եւ ոչ թե անտեր են թողնում կամ դարձնում կեղտոտ բազարների առարկա՝ հանուն սե- փական աթոռների պահպանության: Մեզ համար, այո՜, Արցախյան հիմնահարցը դեռեւս չի լուծվել. այդ լուծումը մենք տեսնում ենք հայոց հայրենիքի՝ այսօր հայ զինվորի գերիշխանությ ան տակ գտնվող շուրջ 43 հազար քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջական վերա- հայացման մեջ, որն է՝ այդ տարածքներում հայկական բացարձակ գերիշխանություն, ազգա- յին արժեքների գերակայում եւ ազգահավաքի հնարավորություն: Մենք դեռ հայրենի շա¯տ տարածքներ ունենք ազատագրման սպասող, որի ուղղությամբ էլ պարտավոր են գործել ՀՀ իշխանությունները:

ՀՀ սահմանների շրջափակման եւ տեղեկատվական-հոգեբանական պատերազմի շարուն ակումը, հայ սպա Գուրգեն Մարգարյանի գազանային սպանությունը, Ջուղայում եւ այլ վայր երում հայոց հոգեւոր ժառանգության պետականորեն ծրագրավորված բարբարոսական ոչնչացումը եւ բազմաթիվ այլ փաստեր կասկած չեն թողնում, որ թուրքերն ու նրանց ցեղա- կից ադրբեջանցիները հեռավոր ցանկություն իսկ չունեն ճանաչել իր հայրենիքում հայ ժողովր դի գոյությունն իսկ, ուր մնաց խոսել այսպես կոչված խաղաղ գոյակցության մասին: Նման պայմաններում, հարկավոր է ոչ միայն պարտվողական ոչ մի քայլ չանել, այլեւ անմիջ ապես դադարեցնել անիմաստ բանակցությունները դարավոր թշնամիների հետ: Միանշա- նակ է, որ մենք գոյատեւելու եւ հաղթելու համար պարտավոր ենք ապավինել նժդեհյան ՙՎճ- ռական մենակի՚ քաղաքական փիլիսոփայությանը:

ՙՈւխտ Արարատի՚ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի /ASALA/ նախկին քաղբանտարկյալների եւ ազատամարտիկների միությունը հայտարարում է, որ իր հա- մար հիմնովին անընդունելի են այսպես կոչված միջազգային խաղաղապահ ուժերի հայտնվ ելը հայոց հայրենիքում, որոնց ներկայությունը ոչ մի դեպքում եւ ոչ մի պիտակի տակ չի հանդուրժվի: Ստեղծված իրավիճակում, մենք ելքը տեսնում ենք ոչ թե հայ ժողովրդի բազում զոհողությունների գնով ապահովված ռազմական հաղթանակը հոգեբանական ազգակործ ան պարտության վերածելու, այլ՝ հայոց ամբողջ ներուժը գերլարելով նշված տարածքի վե- րահայացումն իրագործելու մեջ: Այս նպատակից շեղումը մենք համարում ենք դավաճանություն, իսկ դավաճանների ճակատագիրը վաղուց հայտնի է հայոց պատմությունից: Ո՜Չ ամեն տեսակի պարտվողական ծրագրերին: Հայ ժողովուրդը արյա՜ն գնով է ազատագ- րել իր հայրենիքի ընդամենը չնչին մասը, որից այսօր ուզում են մեզ նորից զրկել: Դա թույլ չենք տա՝ ԿՅԱՆՔԻ՜ ԳՆՈՎ:

ՙՈւխտ Արարատի՚
Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի /ASALA/ ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների միություն
http://www.oukhtararati.com/haytararutyunner/2_02.php