User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,471
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ դու հիշում ես, որ նախապես Բաքուն դրանք ընդունած լիներ՞ /ես դա չեմ հիշում, ներող կլինես/.
    Ինչքանով էր դիվանագիտորեն արդարացված, հաղթանակած կողմին առաջ ընկնել փոխզիջումների հարցում՞.
    Այս ամենից հետևում է, որ փորձ էր արվում ղարաբաղյան հարցում մատուցել մի բան որին պատրաստ չէր ոչ ժողովուրդը, ոչ միջնորդները, ոչ էլ գեներալիտետ ասածը. և որին դեռ չէր պատասխանել հակառակորդ կողմը.
    Բիձ ջան, խնդրում եմ էլի, փորձիր երբեմն կասկածել քո… ինչպես ասեմ, ենթադրություններին, կամ համոզմունքներին այս հարցի շուրջ, սա նուրբ հարց է, որի շուրջ պառակտվում է ժողովրդի ակտիվ մասը, պառակտվելուց էլ հոգնում է, ակտիվ մաս էլ չի մնում։ Իսկ պառակտվում է, քանի որ լրատավական աղբյուրներով ու քաղ. գործիչքներով հնարում են ինչ ասես, միայն թե «կռուտիտ» լինեն։ Ես ինքս օրինակ կասկածում եմ իմ գրածների 100 տոկոսանոց ճշմարտացիություն լինելու մեջ։ Սակայն այնուամենայնիվ գոնե կարդում եմ տարբեր աղբյուրներ, որպեսզի իմ հիշածը, տարբեր աղբյուրների գրածը, օդի մեջ եղած ինֆորմացիան քչից շատից զտեմ, մոտենամ ճշմարտությանը։ Հա ինչ էի ասում, ուրեմն ծերուկ Ալիևը տվել էր իր համաձայնությունը ըստ իմ բոլոր տեղեկությունների։ Առաջին անգամ քեզնից եմ լսում, որ Տեր–Պետրոսյանը հենց այնպես, օդի մեջ սկսել է ելույթ ունենալ փոխզիջումների վերաբերյալ, ու քանի որ հակառակը պնդող աղբյուրները շատ են, իսկ դու մի հոգի ես, ապա ես քո հիշողությանը չեմ հավատում։ Ուշադրություն դարձրու մտքերիդ, կարելի է ենթադրել, որ դու կոպիտ ասած ասում ես՝ սաղ աշխարհը իր համար ապրում էր, մեկ էլ Տեր–Պետրոսյանը հայտնվեց էկրանին ու ասեց «վսյո, փոխզիջումների եմ գնում, հերիք եղավ, բոլ եղավ», և զուտ նրա համար որ լուծի իր լեգիտիմության խնդիրը, որ արտասահմանցիք լսեն ու ասեն. «հաաաա, այ մալադեց քեզ, ուրեմն դու փաստորեն հալալ ընտրված նախագահ ես»… Իսկ միևնույն ժամանակ Քոչարյանը, ու Սերժ ու Վազգեն Սարգսյանները փաստորեն չեղած տեղը դիմադրողական աժիոտաժ բարձացրին, թե ո՞նց կլինի, դու փոխզիջումների ես գնում։ Եթե նույնիսկ փաստերին էլ չնայենք, ապա ասածդ տրամաբանական էլ չի, որպեսզի ճշմարտանման հնչի։
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ես քո կողմից ինձ վերագրվող գալուստսահակյանական, կամ վազգենմանուկյանական /իրականում ինձ համար խիստ վիրավորական/ հարցը տամ, թե բա ինչի վրա էր հաշվարկը՞. ՕԲՍԵ-ի առաջարկին պատասխանելը դա դիվանագիտական ոլորտի հարց էր. .Եթե այդպիսի ելույթըն ուղղված չէր դրսին, ապա այն շատ հեռու էր նրանից, որ ժողովուրդը վայրկենական համոզվեր դրա ճշտության մեջ, դուրս գար փողոցներն ու պահանջեր փոխզիջում ու դրանով չեզոքացներ գեներալիտետին.
    Հաշվարկ չկար էլ, դրա համար էլ Տեր–Պետրոսյանը ի վերջո հրաժարական տվեց։ Նա ընդհամենը արտահայտեց իր դիրքորոշումը որպես Նախագահ, և շատ, անչափ շատ դժվար է ասել, նրա դիրքորոշմանը համապատասխան մարդիկ դեմ գնացին հայրենասիրությունից դրդվա՞ծ, թե՞ այն հենց առիթ էր հանդիսացավ աթոռ դատարկելու ու յուղոտ հեռանկարներ պատրաստելու համար։ Ինձ այնուամենայնիվ թվում է, որ ով որ թերևս հայրենասիրական միտումներից դրդված էր դեմ գնալ, ապա այժմ այն աշխարհում է, իսկ այ ոմն մեկը հիմա գազի վրա «նստած» կայֆեր է անում, մյուսը փորձում է «կռուտիտ» լինել
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այլ հարցերում էլ փորձ էի արել դիտարկման այլ ելակետեր մտցնել քննարկումներ, բայց ինչպես հասկանում եմ, ցանկացած այլախոհություն շատ կոշտ է ընդունվում և դուրս է վանվում կամ պիտակավորմամբ, կամ հարցին չառնընչվող անիմաստ հղումներով հարցը կոծկելուն.
    Դաստիարակչական, մենտորական տոնով պատասխանի կարիք չունեմ.
    Խնդրում եմ սրանից հետո ինձ չպիտակավորել, քննարկում ենք, մնանք քննարկման կուլտուրայի ու տրամաբանության մեջ.
    Մոդերաթորին. -սա օֆտօփ չէ, իմ վերջին ասելիքն է այս ֆորումում. և խնդրում եմ ուշադրություն դարձնել քննարկման կուլտուրային.
    Հարգելիս, նախ դու սկսեցիր սրբացման թեման, ակնարկելով, թե այստեղ զոմբիացված կռապաշտներ կան, որոնք չեն տեսնում օբյեկտիվ ճշմարտությունը, համենայն դեպս քո մտքերից դա կարելի էր հասկանալ։ Այնուամենայնիվ ես ներողություն եմ խնդրում, եթե ինչ–որ տեղ դու վատ ես զգացել իմ պատասխանները կարդալիս, մնում ենք կուլտուրայի սահմաններում։ Այլախոհությունն էլ կոշտ չի ընդունվում, եթե մատուցվում է գոնե տրամաբանության սահմաններում, իսկ ավելի ցանկալի կլինի, որ եղելիության մասին որևէ սենսացիոն կամ կիսասենսացիոն կարծիք ներկայացվի փաստերով, մերկապարանոց ու անիմաստ վարկաբեկող կարծիքները բնականաբար կոշտ են ընդունվելու, իսկ դու ի՞նչ էիր կարծում։
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (07.08.2009), Հայկօ (06.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •