Բիձա-ի խոսքերից
Եթե ես իմ տեսածը, լսածը ու իմացածը անգլիացու գրածով պիտի սրբագրեմ, ապա էստեղ քննարկում անելու իմաստը որն է՞,
Ես պարզ գրել էի, որ ԼՏՊ-ն հանդես եկավ Ղարաբաղում կոնցեպտուալ զիջումների առաջարկով. Մինչև դա էլ բազմաթիվ միջնորդական առաջարկներ էին եղել, Ոչ ոք նրանից չէր պահանջում, որպեսզի տրվի կոնցեպտուալ զիջողական պատասախան.
Իմ համոզմունքն է, որ նա ելքեր էր փնտրում ոչ-լեգիտիմության բարդություններից. Բացի դա էլ, եթե տեղյակ ես այն ժամանակվա Հայաստանի ներքին կյանքին կհիշես, որ մեծ հակասություններ կային Վանոյի և Վազգենի միջև. Այդ օրերին Ռոբերտի, սերժի անունները որպես ակտիվ դերակատարներ մակերեսին չէին, փոխարենը Վանոն բացահայտորեն խոսում էր Ղարաբաղցիների Հայաստանը իրենցով անելու վտանգի մասին ու նույնիսկ Վազգենին նամակով զգուշացրեց այդ մասին,
Բացի նշվածը, ոչ մի երկիր առաջին դեմքի մակարդակով նման էքսպերիմենտներ չի անում. Իսկ եթե հասարակական կարծիք փոխելու խնդիր էր դրված, ապա դա ևս պետք է արվեր ավելի մեղմ ձևերով.
Հենց այն որ ԼՏՊ-ն գերադասեց այդ քայլով վա-բանկ գնալ, ցույց է տալիս, որ նա այլևս չէր դիմանում իր վիճակի թուլություններին.
Իհարկե ԼՏՊ-ն վաղուց էր ուզում պարզություն մտցնել Ղարաբաղի խնդրում, .բայց նա ոչ թե այդ խնդրի զոհը, այլ դեպի դուրս ուղղված իր սխալ հաշվարկի զոհը դարձավ.
Դրա ապացույցն է նաև այն, որ ԼՏՊ-ն ին ելույթով և հոդվածով արդեն տվել էր իր կարծիքը, եթե ՕԲՍԵ-ն իսկապես շահագրգրված էր հարցի լուծմամբ, ապա ինչու մինչև լրիվ իշխանափոխություն ոչ մի ձայն այդ կողմերից չեղավ ի պաշտպանություն ԼՏՊ. Հենց ռադիոներով ու այլ միջոցներով հազար ու մի ձև կար միջամտելու, ժողովրդին համոզելու, վազգեն և մյուս "դիմադրողներին" մկան ծակը կոխելու. Ինչու չարվեց՞.
Որն էր այդ լռության տրամաբանությունը՞
Էջանիշներ