Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Հայկո ջան, Էս քսան տարվա մեջ հայաստանի քաղաքական պատկերասրահը միայն սրբերով է լցված… Չես նկատել՞. Ընտրությունների կեղծման կուլտուրան Հայաստան ներդրածներն այսօր սուրբ չեն՞,
Եթե դեպքերից 13 տարի հետո էլ հարցի քննարկմանը մոտենում են պիտակավորմամբ, բա էլ ոնց ասես՞ .
ԼՏՊ-ին մարդիկ ներել են, բայց դա չի նշանակում, որ հիմա էլ պետք է սրբագրվեն նրա արածներն ու չարածները. Հենց դա էի նկատի ունեցել, ասելով որ ԼՏՊ-ի սրբացման հարց է առաջ տարվում.
Բիձա, իմ համեստ դիտարկումներով՝ թեմայում դու միակ մարդն ես, ով գործածում է «սուրբ» բառը: Չեմ ուզում շատ ծավալվեմ, շատ գրեմ անձնավորման, պիտակավորման ու ուրիշ «-ավորումների» մասին, շատ է ասվել ու քննարկվել, մեկը՝ հենց իմ կողմից: Իսկ սրբացումը ու անձի պաշտամունքը կեղծ քաղաքական կատեգորիաներ են (ազգային գաղափարախոսության նման, Լևոնի ականջը կանչի ): Ես ինձ հոգևոր հովիվ չեմ ընտրում, նախագահ եմ ընտրում՝ հստակ գիտակցելով նախագահի բոլոր իրավունքներն ու, մանավանդ, պարտականությունները: