User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձ ներիր, բայց քեզնից այսպիսի «վազգենմանուկյանական» կարծիք չէի սպասում Ինձ թվում է դու աղավաղում ես պատմությունը. Նախ Տեր–Պետրոսյանի լեգիտիմությունը այն ժամանակ ակտուալ չէր, Վազգեն Մանուկյանի հետ առանձնապես այդքան հույսեր չէին կապում, ինչքան որ մեծ էր դժգոհությունը սոցիալական–տնտեսական կարգավիճակից, դա 96 թվին էր
    97 թվին ОБСЕ (Организация по безопасности и сотрудничеству в Европе) եռյակը Ղարբաղի հակամարտությունը լուծելու նոր փաթեթ առաջարկեց, որից էլ սկսվեցին աժիոտաժները, եթե հիշում ես Տեր–Պետրոսյանը կողմ էր ОБСЕ–ի առաջարկին, համարելով որ քանի Ադրբեջանը թուլացած է քան երբևէ, այս հարցը կարելի է լուծել, ու որի դեմ դոշ տվեցին մարդիկ, որոնց մեծամասնությունը հիմա հանդերձյան աշխարհում է, ինչպես նաև դեմ էին Քոչարյանը և նույն ինքը՝ Սերժ Սարգսյանը, որը հիմա բոլորիս համոզում է, որ Մադրիդյան սկզբունքները լավ են, և որոնք իմ կարծիքով տարբերվում են այն ժամանակվա ОБСЕ–ի պլանից միայն նրանով, որ այն ժամանակ Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում շատ ավելի ուժեղ էին, քան հիմա, իս Ադրբեջանի պարագայում ճիշտ հակառակը, այսինքն դեռ այն ժամանակ գուցե կարելի էր ավելիին հասնել նվազագույն կորուստներով։ Միայն այն փաստը, որ Տեր–Պետրոսյանը համաձայն էր քո ասած «դրսի»՝ ԱՄՆ–ի, Ռուսաստանի և Ֆրանսիաի՝ հանձինս ОБСЕ–ի պլանին, իսկ Հայաստանի ընդդիմություն կոչվածները՝ ոչ, դա արդեն վկայում է, որ քո «դրսից աջակցություն» ստանալու համար Տեր–Պետրոսյանի «խաղերի» մասին ենթադրությունը անհիմն է։ Եվ մի «փոքրիկ» նյուանս, սա իմիջայլոց։ Ռուսաստանը ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի նախաձեռնություններին թեպետ մասնակցում էր, բայց քողարկված դժկամությամբ, Տեր–Պետրոսյանի արևմտյան կոմպլեմենտարիզմը այդքան էլ Ռուսաստանի սրտով չէր, և չի, դրա համար էլ պաշտոնական Ռուսաստանը առնվազն խրախուսող հայրիկի հայացքով «հետևեց» 99–ի Հոկտեմբերի 27–ի, և 08–ի մարտի մեկի իրադարձություններին, բայց սա ուրիշ երգից է արդեն…
    Վիշապ,
    ԼՏՊ-ի լեգիտիմությունը ոչ թե Մանուկյանի խնդիրն էր, այլ հենց ԼՏՊ-ի: Վազգենը պարտվել մի կողմ էր քաշվել: ԼՏՊ-ի ոչ լեգիտիմությունն էր, որ թե իր պալատում, թե իր շրջապատում, թե երկրում և թե դրսում մնացել էր որպես արդյունք:
    Նմանապես , հիմա Սերժի ոչ լեգիտիմությունը թեև մեր ամոթն է, բայց և Սերժի տրագեդիան է, որը մնալու է նրա մեջ որպես վիրավոր գազանի վերք իր ամբողջ կյանքում և այդ վերքի թույնը նրան երբեք հանգիստ չի տալու:
    Ուրեմն եթե մի 5 տարի անց որևէ մեկը Սերժի ոչ լեգիտիմությունը քննարկի, ուրեմն նա պետք է դիտարկվի որպես ԼՏՊ-ական՞:
    Ես նկարագրել էի 1997 թվի աշնան դեպքերի իմ հասկացած խորքային դրդապատճառները: ՕԲՍԵ-ն ամեն տարի էլ ինչ որ բան առաջարկել է: Դու բերել այդ հերթական թղթի կտորը դրել ես ԼՏՊ-ի խանգարված գործելաոճի կենտրոնում ու ուզում ես այդ լուրջ խնդիրը նորից պարտակես ԼՏՊ-ական դեմագոգիայի խորքերում՞:
    Երկու տարի առաջ մարդիկ ընդունեցին ԼՏՊ-ի կիսատ- պռատ խոստովանությունը ու ասեցին լավ, եթե դու ինքդ պատրաստ էս քո բերած աղետից մեզ ազատել, գանք քեզ օգնենք, որ դա անես: Սա է եղել,
    Բայց ես տեսնում եմ, որ հիմա դու և ուրիշ շատերը նորից առաջ եք քաշում ԼՏՊ-ի սրբության հարցը:
    Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է մեկի հին ոչ-լեգիտիմությունը, նրա գործած խայտառակ արարքներն ու դրա հետևանքով մեր գլխին եկած անվերջ դժբախտությունները լրիվ մարսել, ու հիմա էլ նրան պաշտպանելով քննարկել նոր ոչ-լեգիտիմի բերած աղետները:
    Հիմա արդեն, վերջին ընտրություններից մեկ ու կես տարի անց, երկու ոչ-ընտիրներն էլ իմ համար նույնն են: Գումարած դրան, այսօրվա ԼՏՊ-ն նաև 1997-ի Վազգենն է:
    Իմ տեսադաշտում սրբեր չկան, խորհուրդ կտամ կրոնականից իջնենք քաղաքականը.
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 05.08.2009, 22:13:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •