Կներեք, մի քիչ թռուցիկ եմ կարդացել ձեր մտքերը, բայց խայտառակ պարտվողական ելևէջներ եմ նկատումԱսենք Հայստանը Արցախը չի կարողանա պահել, եթե գերտերությունների շահերը գերակա դառնան, կամ Արցախը կտան առանց հայերիս համաձայնության, կամ հայերս կտանք… Աչքիս հերթական ցեղասպանության համար հող ենք հա՞ նախապատրաստում։ Պարոնայք, Արցախը դա գառաժի համար տարածք չի, որ պահենք, կամ տանք, էնտեղ դեռ մարդիկ են ապրում, էդ մարդկանց համար երևի հետաքրքիր է, ով է իրենց անվտանգությունն ու իրավուքները պաշտպանելու, ու ում են իրենք հարկեր վճարելու, ու ով է իրենց շահերը քաղաքական ասպարեզում ներկայացնելու։ Ադրբեջանն է հա՞ Արցախը կարողանալու պահել, որ տարեկան 2-3 միլիոն խոպանչի է ուղարկում Ռուսաստան։ Գերտերությունները երևի հայկական բանակից լավ են հա՞ պահելու Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Հիմա պատկերացրեք, դուք Ղարաբաղում, ասենք՝ Հադրութում եք ապրում, ու ղումարբազը ստորագրում է մի պայմանագիր, որով դու Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարություն ունես։ Ու գնաց կաշը, սկսում են բազար անել, դու իրավունք ունե՞ս Ադրբեջանի խորհրդարանի ընտրություններին մասնակցելու, դրամներիդ դիմաց քեզ մի քանի մանաթ այնուամենայնիվ տա՞ն, թե՞ չտան, դու Ադրբեջքանի տարածք իրավունք ունե՞ս մտնալու, թե՞ չէ, ի վերջո դու իրենց պետք ես թե՞ չէ… Գոնե փորձում ե՞ք այս «մանրուքների» մեջ խորանալ, հայեր։ Արցախը եթե Ադրբեջանին պետք է, ապա պետք է առանց հայերի, Ալիևի համար իրենք ազերներն են գլխացավանք, մնաց հայերի մասին մտածի… Իհարկե իմ համոզմամբ Սերժն ու Ալիևը պարզապես կլոունություն են անում իրենց դերը արտաքին աշխարհում մեծացնելու, դրսից պատառներ կպցնելու, իրենց ժողովուրդներին երկարաժամկետ կտավատ անելու ու իշխանությունները երկարատև պահելու համար։ Արցախ–շոուից լավ միջոց դրա համար նրանք չունեն։ Սակայն եթե հանկարծ ու այս թեման փորձի հատել գործնականության սահմանը, ապա իմացեք, որ այստեղից միայն պատերազմի հոտ է գալիս, ուրիշ ոչ մի կերպ Արցախի հարցում տեղաշարժեր չեն լինի, քանի որ Ադրբեջանը չափազանց հեռու է դեմոկրատականությունից՝ իր երկրում այսպես ասած «զգալի ազգային փոքրամասնություն» պահելու ու իրավունքների հավասարություն ապահովելու համար։ ԱՆՀՆԱՐ Է։ Ներկա պահին լավագույն լուծումը ստատուս քվոն պահպանելն է, մինչև այս երկու երկրներից գոնե մեկում զգալի բեկում առաջանա դեպի ժողովրդավարություն, իսկ դա կառաջանա բնական ճանապարհով, երբ դիկտատուրան կքայքայվի, իսկ դիկտատուրաները ի վերջո քայքայվում են։ Այդ ժամանակ էլ նոր քաղաքակիրթ ճանապարհով կկարողանան որոշել Արցախի կարգավիճակը։ Իսկ հիմա բոլոր նման բազարների ելքը միայն պատերազմն է, որը ազերիների ու հայերի համար բնականաբար լրիվ անհեթեթ է լինելու, երկու կողմերը կունենան միայն կորուստներ, իսկ Ռուսաստանն ու եվրոպաները կամ կշահեն, կամ կկորցնեն, կախված՝ թե ով ինչքանի զենք կծախի երկուսին ու հետո զորքերը ինչ չափաբաժիններով կլցվեն տարածաշրջան։ Դրա համար մեր երկու ղումարբազները (ասում են Ալիև կրտսերն էլ կարգին ղումարբազ է) լավ կլինի իրենց կլոունությունները փորձեն այնպես անել, որ վերջին խազին չհասնեն, քանի որ հասնելուց հետո իրենց իսկ գոյությունը կասկածի տակ են դնելու, 50/50 հավանականությամբ, ու թող չհոխորտան։
Իսկ Արցախի իշխանությունները լավ կլինի օգտագործեն իրենց շանսը՝ ինքնուրույն ապացուցելու իրենց կենսունակությունն ու զարգացման միտումերը, որպեսզի հետագա կարգավիճակի մասին «հարցեր լուծողների» հոխորտանքները հնարավորինս սահմանափակվեն։ Չնայած, իրենք էլ կարող են շարունակել կլունությունը, պարզապես վերոհիշյալ խնդիրները լուծելու համար մինչև յա էշը սատկի, յա՝ էշատերը։ Իսկ Ղարաբաղի հարցը շատերի համար մշուշոտվում է որպես տարածքների խնդիր, Ղարաբաղի հարցը իրականում ծնվել է որպես դեմոգրաֆիկ կամ միջազգային խնդիր, և առաջացել է, քանի որ Ադրբեջանի ոչ կոմպետենտ իշխանությունները դրսևորել են ֆաշիստական գործունեություն, և Ղարաբաղի հայկական բնակչությունը ինքնապաշտպանվել է։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի տարածքների ազգային պատկանելությանը, ապա այն իր գրեթե ողջ պատմության ընթացքում եղել է հայկական, այդ մասին սկսած հին արաբների գրություններից մինչև ռուսական ու եվրոպական աղբյուրները վկայում են։ Իսկ տարածքներ զավթելու միջնադարյան ավանդույթների մոդան վաղուց անցել է։
Wiki-ում Ղարաբաղի հակամարտությունն ու պատմությունը գուցե սխալներ էլ են պարունակում, սակայն մեծամասամբ իմ կարծիքով ճշմարտանման են, խորհուրդ կտամ կարդալ, ինձ թվում է շատերի համար հասկանալի կլինի Ղարաբաղը տալու կամ չտալու մասին բարձր պաշտոնատար անձանց կողմից քննարկման առարկա հանդիսանալու անհեթեթությունը, մեղմ ասած։
История Нагорного Карабаха
Карабахский конфликт
Էջանիշներ